twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Համաշխարհային ներդրումային ֆոնդերը շտապում են հանդիպման Ալիևի հետ «Blackstone»-ը, «Neuberger Berman»-ը և «Brookfield»-ը կողմնորոշվում են Բաքվի վրա

23 Սեպտեմբերի 2025 16:23

Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում մեկնարկում է խոշորագույն միջազգային դիվանագիտական միջոցառումներից մեկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը, որտեղ ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները ներկայացնում են իրենց առաջնահերթությունները և քննարկում են գլոբալ առանցքային խնդիրները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանը անցկացվում է՝ «Գործել միահամուռ. 80 տարվա համատեղ աշխատանք հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների և առաջ շարժվելու ուղղուն» կարգախոսով:
 
Նախօրեին այցի շրջանակներում կայացել են նախագահ Ալիևը հանդիպումները՝ առաջատար համաշխարհային ներդրումային հսկաների ղեկավարների՝ «Brookfield Asset Management»-ի գործադիր տնօրեն Բրյուս Ֆլեթի, «Neuberger Berman»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջորջ Ուոքերի, ինչպես նաև «Blackstone»-ի նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Ջոնաթան Գրեյի հետ: Այս բանակցությունների ինքնին փաստը հանդիսանում է՝ Ադրբեջանի ռազմավարական նշանակության ինդիկատոր գլոբալ ֆինանսական քարտեզի վրա: Դրանով հանդերձ հատուկ ընդգծենք, որ հանդիպումները նախաձեռնվել են ընդունող կողմերի կողմից, ինչը վկայում է՝ մեր երկրի նկատմամբ միջազգային ներդրումային համայնքի աճող հետաքրքրության մասին։
 
«Neuberger Berman»-ը՝ Նյու Յորքում 1939 թվականին հիմնադրված, այսօրվա դրությամբ մոտ 538 միլիարդ դոլարի ակտիվները (2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ) կառավարող ներդրումային ընկերություն է: «Neuberger Berman»-ի հետ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ)  համագործակցությունը սկսվել է 2016 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը ծառայել է՝ որպես հիմնադրամի որոշակի մանդատների և ներդրումային հաշիվների կառավարիչ գործընկեր, այդ թվում նաև «private equity»-ի (մասնավոր կապիտալ) հատվածում: Համագործակցության այս ձևաչափը Ադրբեջանին թույլ է տվել դիվերսիֆիկացնել իր միջազգային ներդրումները, ամրապնդել իր ֆինանսական համակարգը և ընդլայնել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ջորջ Ուոքերը բարձր է գնահատել գործընկերության ձեռք բերված մակարդակը, գոհունակություն հայտնել արդյունքներից և հաստատել է՝ նոր նախագծերի շրջանակներում համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամություն:
 
Ոչ պակաս նշանակալից դարձավ պետության ղեկավարի հանդիպումը «Blackstone»-ի նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Ջոնաթան Գրեյի հետ՝ մի ընկերության, որը այսօրվա դրությամբ կառավարում է ավելի քան 1,1 տրիլիոն դոլարի ակտիվներ (2025 թվականի տվյալներով): «Blackstone»-ը հանդիսանում է համաշխարհային առաջնորդ այլընտրանքային ներդրումների ոլորտում և աշխատում է այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մասնավոր կապիտալը, անշարժ գույքը, ենթակառուցվածքները, վարկավորումը, տվյալների կենտրոնները, վերականգնվող էներգետիկա և հեջ ֆոնդերը: Նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ջոնաթան Գրեյը նշել է, որ Ադրբեջանում իրականացվող բարեփոխումները բարենպաստ և կանխատեսելի ներդրումային միջավայր են ստեղծում, ինչը երկիրը գրավիչ է դարձնում համաշխարհային ներդրողների համար: Նա ընդգծել է ընկերության շահագրգռվածությունը՝ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հարցում, մասնավորապես SOFAZ-ի նախագծերի շրջանակներում:  Նախագահ Իլհամ Ալիևը, Իր հերթին նշել է, որ երկրի տնտեսությունը զարգանում է կայունության, թափանցիկության և կայուն աճի սկզբունքներով, ինչը ամուր հիմք է ստեղծում երկարաժամկետ ներդրումների համար:
 
Հատուկ ուշադրության է արժանի «Brookfield Asset Management» ընկերության շահագռգռվածությունը, որը հիմնադրվել է 1899 թվականին Կանադայում և կառավարում է ավելի քան 1 տրիլիոն դոլարի ակտիվներ (2025 թվականի տվյալներ): «Brookfield»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկը այլընտրանքային ներդրումների ոլորտում, որը գործում է 30 երկրներում: Հանդիպման ընթացքում Բրյուս Ֆլեթը ընդգծել է, որ 2023 թվականին Ադրբեջան կատարած իր այցը խորը տպավորություն է թողել նրա վրա՝ նշելով երկրում զարգացման դինամիկան և ռազմավարական վերափոխումը: «Brookfield»-ը արդեն համագործակցում է SOFAZ-ի հետ մի շարք միջազգային ներդրումային նախագծերում: Մասնավորապես, «Brookfield»-ի ղեկավարությամբ կոնսորիցիումի հետ համատեղ հիմնադրամի մասնակցությունը 2024 թվականին Դուբայի «GEMS Education» կրթական հոլդինգայում ներդրումներին։ Նման նախագծերը ցույց են տալիս, որ համագործակցությունը չի սահմանափակվում կապիտալի կառավարմամբ,  այլ բացում է՝ գլոբալ միջազգային գործարքներին Ադրբեջանի մասնակցության հեռանկարներ:
 
Բոլոր երեք հանդիպումներն էլ ակնառու հաստատում են. Ադրբեջանը համաշխարհային ֆինանսական կառույցների կողմից ընկալվում է որպես կայուն և հեռանկարային գործընկեր: Դրանով հանդերձ միջազգային հսկաները երկիրը դիտարկում են ոչ միայն որպես շուկա, այլ նաև որպես Եվրոպան և Ասիան կապող ռազմավարական վայր, որը ունի զարգացած էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ և ցուցադրում է կայուն աճ: Ադրբեջանի համար սա նշանակում է՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ոչ նավթային հատվածը ընդլայնելու, նոր տեխնոլոգիաներ և կառավարման գործելաձև ներգրավելու հնարավորություն։ 
 
Այսպիսով, նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները «Blackstone», «Neuberger Berman» և «Brookfield Asset Management» ընկերությունների ղեկավարների հետ կարելի է դիտարկել՝ որպես Ադրբեջանի համաշխարհային ֆինանսական համակարգում ինտեգրման նոր մակարդակի ձևավորման փուլ։ Մեր երկիրը հետևողականորեն ցուցադրում է կանխատեսելիություն, անվտանգություն և երկարաժամկետ գործընկերություններին պատրաստակամություն, ինչը աշխարհի խոշորագույն ներդրումային ֆոնդերի հետաքրքրությունը դարձնում է ոչ թե պատահականություն, այլ օրինաչափ երևույթ։ Կապիտալի համար գլոբալ մրցակցության պայմաններում հատկապես կայունություն և զարգացման հստակ հեռանկարներ առաջարկելու կարողությունն է Ադրբեջանին դուրս բերում՝ միջազգային ներդրումների համար գրավիչ կենտրոնի դիրքի վրա։

Caliber.Az
Դիտումներ: 15

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռևանշիզմը դեմքերում և դոլարներում ANCA-ն շարունակում է ջուրը պղտորել

299
20 Սեպտեմբերի 2025 18:21
2

ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Ադրբեջանում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիում միջուկային անվտանգությունը

260
20 Սեպտեմբերի 2025 11:31
3

Ի.Ալիևը Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

257
20 Սեպտեմբերի 2025 11:12
4

Լեմկիններն ընդդեմ Վարդանյանի. շոուն ավարտվեց Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

252
20 Սեպտեմբերի 2025 10:27
5

Բայրամով. Ադրբեջանը աշխարհին ցուցադրել է իր ազգային հպարտությունն ու անկախությունը

247
20 Սեպտեմբերի 2025 12:09
6

Միրզոյան. Երևանը պատրաստ է ցանկացած պահի խորհրդակցություններ սկսել՝ Բաքվի հետ խաղաղություն հաստատելու համար

244
20 Սեպտեմբերի 2025 18:37
7

Սոֆի Լագուտը հայտարարել է` ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին նպաստելու իր մտադրության մասին

242
20 Սեպտեմբերի 2025 09:10
8

Ջաբբարով. «Դարի պայմանագիրը» ամրապնդեց Ադրբեջանի դիրքը համաշխարհային էներգետիկ քարտեզի վրա

238
20 Սեպտեմբերի 2025 18:39
9

Բայրամովը ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

234
20 Սեպտեմբերի 2025 11:11
10

Մեհրիբան Ալիևան Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ

234
20 Սեպտեմբերի 2025 18:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading