twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկպառակության կաթողիկոսը Գարեգին II-ը նորից դուրս է եկել մարտադաշտ

18 Սեպտեմբերի 2025 20:41

Ռևանշիզմի մոլեգին կողմնակիցներից և ջատագովներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը՝ վերջերս Վատիկանում Հռոմի պապ Լեո XIV-ի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հնչեցրել է մի ամբողջ շարք սադրիչ հայտարարություններ՝ Ադրբեջանի հասցեին։ Հայ եկեղեցու ղեկավարը, մի թիզ անգամ չշեղվելով իր նողկալի ավանդույթից, նորից սկսել է իր հին երգը՝ «ղարաբաղցի հայերի վտարման, Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների մասին»։
 
Ըստ գործի էությանը, սրանում զարմանալի ոչինչ չկա։ Նման պատմվածքները հայ ռևանշիստների օրակարգում կան նախանձելի մշտականությամբ։ Եվ այդ անվայելուչ գործի ավանգարդում է՝ իր բարբաջանքների համար բազմիցս տարբեր հարթակները օգտագործած Գարեգին II-ը։
 
Հեռու գնալու կարիք չկա՝ ահա «թարմ» օրինակ. սեպտեմբերի սկզբին Նիկեայի ժողովի 1700-ամյակին զուգադիպված միջեկեղեցական համաժողովում նա փրփուրը բերանին նախագուշակում էր այն մասին, որ «Ղարաբաղում ոչնչացվում է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ոչնչացվում են հուշարձաններ և դարավոր սրբավայրեր», բարբառում էր «ղարաբաղում ավելի քան 100 հազար հայերի էթնիկ զտումների» մասին։
 
Սակայն Վատիկան այցելության դեպքում զարմանալի է այն փաստը, որ հոգևորականը, այն էլ կաթողիկոսի կոչումով, չի ամաչել բացահայտորեն ստել Սուրբ Աթոռի պատերի ներսում։ Չնայած ինչ բարոյական որակներ կարող էր ունենալ Գարեգին II-ը, որն իր զատկական ուղերձում, հերթական անգամ բարբառելով «ցեղասպանություն, Ղարաբաղի օկուպացիա և նրա բնակչության բռնի տեղահանությունը» վստահություն  է հայտնել, որ «հայ ժողովուրդը, հենվելով անսասան հավատքի վրա, կկարողանա հաղթահարել փորձությունները և վերածնվել»։
 
Այսինքն, մատչելի լեզվով ասած, համահայկական հովիվը նոր պատերազմ սկսելու, և, որպես հետևանք, ինչպես գիտենք, տարածաշրջանում իրենց հարևանների հետ վերջնական խաղաղություն հաստատելն ընտրած օրինական իշխանությունների տապալման կոչ է արել։ Չէ որ հենց նրանց գործողություններն են, ըստ կաթողիկոսի, հանդիսանում «սպառնալիք ոչ միայն եկեղեցու, այլ նաև ինքնին հայկական պետականության համար», ինչպես նա հայտարարեց՝ այս տարվա օգոստոսին «Հինգ մարդու իրավունքների պաշտպաններ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
 
Դե իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին II-ի միջև հակամարտության մասին լսել են նույնիսկ ծույլերը, չնայած, անկեղծ ասած, նրանք երբեք դաշնակիցներ չեն էլ եղել։ Հայաստանի կառավարության ղեկավարը եկեղեցական հոգևորականներին քննադատել է նախորդ իշխանությունների հետ սերտ կապերի համար, իսկ Հայ Առաքելական եկեղեցին «արևմտյան դրածոյի» իշխանության գալուց հետո, չթաքցրեց իր հակակրանքը նրա նկատմամբ։
 
Սակայն նրանց միջև հարաբերությունները լիովին փչացել են Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Այն ժամանակ Գարեգին II-ը դրանում մեղադրեց Փաշինյանին և նրան հրաժարական տալու կոչ արեց։ Այդ ժամանակվանից ի վեր կառավարության և եկեղեցու միջև առճակատումը միայն թափ է հավաքել և այս տարի հասել է իր գագաթնակետին, երբ երկու կողմերն էլ անցան փոխադարձ վիրավորանքների։ Այնուհետև վարչապետը կոչ արեց Գարեգինի հրաժարականը և, ինչպես պարզվում է, մտադիր է դա հասցնել մինչև վերջ։
 
«Իմ դիրքորոշումը Հայ Առաքելական Եկեղեցու առնչությամբ չի փոխվել և չի կարող փոխվել ոչ մի պարագայում։ Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին II-ի աշխարհիկ անունը) պետք է լքի Պատրիարքանը», - օգոստոսին հայտարարեց Փաշինյանը։
 
Հաշվի առնելով վերը նշվածը, ինքնաբերաբար եզրակացություն է առաջանում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը իր առջև դրել է երկու խնդիր. առաջինը՝ շարունակել առաջ քաշել ռևանշի գաղափարը, երկրորդը՝ գործող իշխանությունների անընդհատ վարկաբեկելն է, ինչպես Հայաստանում, այնպես  էլ նրա սահմաններից դուրս։ Եվ այդ նպատակներին հասնելու համար նա օգտագործում է բոլոր հասանելի հարթակները, մեթոդներն ու միջոցները։ Այսպես օրինակ՝ կաթողիկոսը այս տարվա օգոստոսի 8-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան Ամերիկայի թեմ՝ այսինքն՝ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների և ԱՄՆ նախագահի պատմական հանդիպման ճիշտ նույն օրը։ Այնպես որ, շատ բարձր է նրա հավանականությունը, որ Վատիկանում Հռոմի պապի և Սուրբ Աթոռի այլ պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գարեգինը չի զլացել Ադրբեջանին որպես ագրեսոր ներկայացնելու իր փորձերի հետ մեկտեղ՝ արտահայտել Հայ Եկեղեցու լուրջ դժգոհությունը գործող իշխանությունների քաղաքականությանը։
 
Անկասկած, կաթողիկոսի կողմից նման դիտավորյալ դիվերսիոն գործունեությունը որոշ չափով բարդացնում է վարչապետի՝ խաղաղության օրակարգ առաջ մղելու խնդիրը։ Սակայն՝ ինչ որ շատ կարևոր և նշանակալից է՝ Վաշինգտոնի բանակցություններից հետո Հայաստանում տեղի չեն ունեցել քաղաքական ցնցումներ, օրինակի, բողոքի ցույցերի ձևով, ինչը ցույց է տալիս ժողովրդի վստահությունը և՛ կառավարության, և՛ անձամբ վարչապետի նկատմամբ։
 
Սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այն, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդները մինչև 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները բազմիցս կփորձեն անկայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
 
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս նրա վճռական նպատակադրվածությունը՝ Բաքվի հետ վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում: Բացի այդ, ինչպես նշվեց վերը, վարչապետը մտադիր չէ հրաժարվել Գարեգին II-ին հեռացնելու գաղափարից և նույնիսկ որոշել է նոր կաթողիկոսի թեկնածուի հարցը։
 
Հայաստանի վարչապետի այդպիսի տրամադրվածությունը թույլ է տալիս հույս ունենալ, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը լուծելու նպատակով փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա նախատեսված ժամկետում և կավարտվի դրական արդյունքներով: Ինչ վերաբերում է Գարեգին II-ին, ապա կան հստակ նախադրյալներ, որ կաթողիկովի Վատիկան կատարած այս այցը կարող է լինել նրա վերջին այցը ներկայիս կարգավիճակում:

Caliber.Az
Դիտումներ: 30

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

287
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

280
15 Սեպտեմբերի 2025 13:44
3

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

275
15 Սեպտեմբերի 2025 16:15
4

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

272
15 Սեպտեմբերի 2025 17:12
5

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

268
15 Սեպտեմբերի 2025 12:39
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

259
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

258
15 Սեպտեմբերի 2025 14:07
8

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

255
15 Սեպտեմբերի 2025 17:52
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

253
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

247
15 Սեպտեմբերի 2025 17:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading