twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

13 Սեպտեմբերի 2025 22:52

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ը Ազգային ժողովում երեկվա կառավարության ժամի շրջանակներում լույս է սփռել երկրի ներքաղաքական օրակարգի մի շարք կենսական հարցերի վրա, որոնցից մենք առանձնացրել ենք մի քանի հրատապ ասպեկտներ։
 
Այսպես, նա, մասնավորապես հայտարարել է, որ երկիրը 2026 թվականին կարող է կրճատել պաշտպանության ծախսերը. «Մենք չենք պլանավորում 2026 թվականին ավելացնել պաշտպանական ծախսերը՝ 2025 թվականի համեմատ, իսկ դրա փոխարեն պլանավորում ենք կրճատել դրանք»։
 
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զգալիորեն ակտիվացրել է սպառազինության գնումները և, համապատասխանաբար, ավելացրել է պաշտպանության ծախսերը՝ այս որոշումը կարելի է գնահատել որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից ռազմականացման քաղաքականությունից հրաժարում, ինչը, անշուշտ, հանդիսանում է վաշինգտոնյան հանդիպման ևս մեկ արդյունքը։ Ի դեպ, օգոստոսի 19-ին «Fitch» վարկանիշային գործակալությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անվանել է «դրական քայլ», նշելով, որ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը կարող է պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին՝ միջնաժամկետ հեռանկարում թեթևացնել Հայաստանի բյուջետային բեռը։
 
Բացի այդ, առաջնահերթությունների նման փոփոխությունը հավանաբար լիովին կապված է պաշտոնական Երևանի նոր աշխարհաքաղաքական ուղենիշների հետ։ Նման դասավորությունը ոչ միայն համապատասխանում է Բաքվի խաղաղ օրակարգին, այլ նաև իրական հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման  համար։
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կառավարության ժամի ընթացքում հերթական անգամ ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավասությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
 
«Կան օբյեկտիվ իրականություն և սուբյեկտիվ ընկալումներ։ Օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավասությունը և սահմանների անձեռնմխելիությունը», - ասել է նա։
 
Հայաստանի ղեկավարի այս ուղերձը, անկասկած, հաշվարկված է ներքին լսարանի վրա, առաջին հերթին՝ իր քաղաքական հակառակորդների։ Այսինքն, Փաշինյանը փաստորեն ևս մեկ անգամ հասկացրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ամերիկյան ուղու վրա ստորագրված համաձայնագրերը՝  ոչ միայն հռչակագրային բնույթի փաստաթղթեր են, այլ աշխարհի թիվ մեկ գրասենյակում երկու պետությունների կողմից՝ փոխադարձ խաղաղություն և տարածաշրջանային կայունություն հաստատելու փոխադարձ որոշում։
 
Այս համատեքստում ներգրվում են նաև նրա հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում տարածվում են բոլորի վրա՝ առանց որևէ ազգային, ռասայական, կրոնական պատկանելությանը կամ քաղաքացիությանը։ 
 
Պատասխանելով հարցին այն մասին, թե հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում ինչպես է կարգավորվելու Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան՝ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի Հանրապետության իրավասությունը պետական սկզբունք է, որը հավասարապես ազդում է բոլորի վրա՝ դրանով հանդերձ նշելով, որ Հայաստանը ձգտում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և մեխանիզմներ, այդ թվում նաև սահմանային անցումների հարցում։
 
«Դրանք հաստիքային ռեժիմում նախատեսում են անձնագրային վերահսկողություն հաշվիչ սարքերի միջոցով։ Այսինքն, առանց մարդկային մասնակցության։ Սահմանապահները միջամտում են միայն այն ժամանակ, երբ հայտնաբերվում են կասկածելի անձիք», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ ճշտելով, որ նման տեխնոլոգիաները կօգտագործվեն երկրի բոլոր սահմաններում՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև կկիրառվեն օդանավակայաններում։
 
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Հայաստան նրանց համար որևէ անհարմարություն չի ստեղծի, այլ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից՝ նույն կերպ, ինչպես տարածաշրջանի այլ երկրներից ժամանող քաղաքացիների նկատմամբ։
 
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում Հայաստանի վարչապետին հիշեցնել, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ երկրի հիմնական մասից Նախչըվան տեղափոխվող Ադրբեջանի քաղաքացիները չպետք է ստուգվեն հայ սահմանապահների և մաքսային ծառայողների կողմից։ Այսինքն, Ադրբեջանի մի մասից մյուսը մուտքը պետք է լինի անարգել, մեր երկրի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայ սահմանապահներին, որևէ ֆիզիկական շփում չպետք է լինի։
 
Հայաստանի ղեկավարը իր ելույթում նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ ոչ մի օգտակար բան չի եղել։
 
«Մինսկի խմբի գործունեության մեջ ոչ մի օգտակար բան չեմ տեսնում, դրանում ոչ մի նման բան չի եղել։ Այդ գործունեությունն ուղղված էր նրան, որպեսզի հակամարտությունը խորանա,  վերածվի մի գործիքի, որպեսզի վերահսկողության տակ պահել ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը», - ասել է նա։
 
Այսպիսով, Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ հավատարիմ է խաղաղ օրակարգին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նախաձեռնությունը հանդիսանում էր ադրբեջանական կողմի հիմնական պահանջներից մեկը։
 
Հանրագումարի բերելով վերը նշվածը՝ կցանկանայի հույս ունենալ, որ Հայաստանի գործող իշխանությունները, այնուամենայնիվ կհասնեն երկրի սահմանադրության փոփոխություններին, որպեսզի դրա բովանդակությունից բացառեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն՝ կկատարեն Բաքվի վերջին պահանջը։ Եվ դա կդառնա վճռական քայլ, որը լիարժեք խաղաղություն կբերի տարածաշրջան։

Caliber.Az
Դիտումներ: 575

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

134
24 Հունվարի 2026 10:25
2

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

90
24 Հունվարի 2026 13:20
3

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

79
26 Հունվարի 2026 15:19
4

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը. Իրանի փոխարտգործնախարար

69
24 Հունվարի 2026 10:26
5

Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է ՄԱԿ-ի անդամակցության վճարը

66
24 Հունվարի 2026 09:54
6

Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե

66
24 Հունվարի 2026 12:15
7

Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել

65
24 Հունվարի 2026 09:22
8

Euronews-ը տեսառեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի բիզնես միջավայրի վերաբերյալ

64
24 Հունվարի 2026 11:18
9

Վահիդ Ջալալզադեն՝ Աղբենդի կամրջի շինարարության ավարտի ժամկետների մասին

64
24 Հունվարի 2026 10:54
10

Ռովշան Նաջաֆը հանդիպել է Ջանի Ինֆանտինոյի հետ

59
24 Հունվարի 2026 12:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading