twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հանրաքվեն և խաղաղության գինը Հայ հասարակությունը պետք է ընդունի իրականությունը

09 Սեպտեմբերի 2025 13:13

Ոչ վաղուց հայտարարվել է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը: Սա դարձավ Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաղթանակն ու ևս մեկ քայլով մոտեցրեց խաղաղությանը Հարավային Կովկասում: Այժմ համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է կատարի Բաքվի ևս մեկ առանցքային պահանջը՝ այսինքն փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ: Այս լույսի ներքո հետաքրքիր են՝ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հերթական հարցման արդյունքները, որի ընթացքում Հայաստանի 1100 քաղաքացիները իրենց կարծիքն են հայտնել ՀՀ Հիմնական օրենքում փոփոխություն մտցնելու և Զանգեզուրի միջանցքի իրականացման վերաբերյալ:
 
Ինչպես գրում են հայկական զանգվածային լրատվամիջոցները, այս հարցման ընթացքում հարցվածներին առաջարկվել էր ընտրել այն սահմանումը, որի հետ նրանք ամենաշատն են համաձայն: Եվ ինչպես ցույց տվեցին արդյունքները, մասնակիցների 58%-ը դեմ է արտահայտվել Ադրբեջանի պահանջով երկրի սահմանադրության փոփոխություններին՝ հայտարարելով, որ դա Հայաստանի ներքին հարցն է; հարցվածների 25,1%-ը համարել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական քաղաքական թակարդն է, և անկախ հնարավոր փոփոխություններից՝ Բաքուն խաղաղ պայմանագիր չի ստորագրի: Եվ հարցման մասնակիցների միայն 12,2%-ն է հայտնել իր պատրաստակամությունը քվեարկելու հիմնական օրենքի փոփոխության օգտին, եթե դա հանգեցնի երկու երկրների միջև իրական և երկարաժամկետ խաղաղության: Դրանով հանդերձ, հարցվածների մնացած 4,7%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ մոտ 60%-ը դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը:
 
Ինչպես նշեցինք վերը, «GALLUP»-ի ներկայիս հարցմանը մասնակցել է ընդամենը 1 հազարից մի փոքր ավելի մարդ, այդ իսկ պատճառով մենք վաղաժամ ենք համարում ասել այն մասին, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է խաղաղ գործընթացին: Ենթադրում ենք, որ արդյունքները կարող էին ավելի օբյեկտիվ լինել, եթե ասոցիացիան հարցում անցկացվեր ամբողջ Հայաստանում։
 
Մյուս կողմից, եթե համեմատել անցյալ տարվա և այս տարվա հարցումների արդյունքները, ապա առկա է որոշակի առաջընթաց. 2024 թվականին սահմանադրության փոփոխությանը դեմ էին արտահայտվել հարցվածների 80,3%-ը, ինչը 22,3%-ով ավել է, քան այս տարի։
 
Ենթադրում ենք, որ նման դրական դինամիկան՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես բարձր հասարակական ակտիվություն ցուցաբերող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևողական գաղափարախոսական աշխատանքի արդյունքն է: Ի տարբերություն այդ հանրապետության նախորդ ղեկավարների, նա ցուցաբերում է բացություն և պատրաստակամություն բնակչության հետ երկխոսության համար, ինչը բերում է դրական արդյունքների։
 
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի միջոցով և երիտասարդների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ, ովքեր մեծ մասամբ գործնականում ծանոթ չեն հայ-ադրբեջանական հակամարտության իրական պատմությանը և, համապատասխանաբար, ճիշտ պատկերացում չունեն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, առաջ է մղում՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին հաստատող «իրական» Հայաստանի գաղափարը։
 
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փաստորեն միայնակ կոտրում է տարիներ շարունակ ձևավորված այն կարծրատիպը, որ «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին», որի հիմքերը դրվել են ուշ ԽՍՀՄ-ի ժամանակներում և որի գաղափարը հանրային գիտակցության մեջ ակտիվորեն ներդրել են նախկին հայկական իշխանությունները։
 
Այսօրվա դրությամբ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը՝ խորհրդարանական ընտրություններից հետո ազգային հանրաքվե անցկացնելու ճանապարհով սահմանադրական երկընտրանքի լուծումն է։ Ընդդիմության և Հայ եկեղեցու հետ կոշտ դիմակայության պայմաններում սա հեշտ գործ չէ, և դրա արդյունքը կախված է այդ թվում նաև ժողովրդի աջակցությունից։ Սակայն Փաշինյանը վճռական է տրամդրված, ինչի մասին է վկայում նաև նրա հայտարարությունն այն մասին, որ Հիմնական օրենքում փոփոխություններ կկատարվեն, նույնիսկ եթե Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից խոչընդոտներ ծագեն։
 
Մենք կարծում ենք, որ այս ուղերձով վարչապետն իր դիրքորոշման հակառակորդներին հասկացրել է, որ սա արդեն լուծված հարց է, և միևնույն ժամանակ, այն հաշվարկված էր քաղաքացիական հասարակության արձագանքի վրա։ Եվ միանգամային հատկանշական է, որ ըստ էության այս հնչեղ հայտարարությունը հայ հանրության կողմից առանձնապես բացասականորեն չի ընկալվել։
 
Ելնելով վերոնշյալից, կարող ենք զգուշավոր լավատեսությամբ ենթադրել, որ Հայաստանի քաղաքացիները, գուցե ենթագիտակցական մակարդակում, բայց արդեն գիտակցել են հարևանների հետ խաղաղության կարևորությունն ու անհրաժեշտությունը, որի վերջնական հաստատման համար նրանք պետք է աջակցեն  իրենց վարչապետի՝ երկրի սահմանադրությունը փոխելու ջանքերին։ Այդ ժամանակ պատերազմի կացինը ընդմիշտ կթաղվի, Հարավային Կովկասում կգա խաղաղություն, որը իր հետ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի բարգավաճում։ Եվ որքան շուտ դա տեղի ունենա՝ այնքան լավ կլինի բոլորի համար։

Caliber.Az
Դիտումներ: 436

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

161
06 Դեկտեմբերի 2025 15:53
2

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

118
06 Դեկտեմբերի 2025 10:58
3

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

103
06 Դեկտեմբերի 2025 08:50
4

2026 թվականի ընտրություններ. Արդյո՞ք հայ հասարակությունը կհետևի ռազմական հանցագործին Քոչարյանը երազում է իշխանության մասին

96
08 Դեկտեմբերի 2025 18:51
5

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

93
06 Դեկտեմբերի 2025 10:29
6

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

90
06 Դեկտեմբերի 2025 14:20
7

Հայկական ոճով ժողովրդավարություն և «գառների լռությունը» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

86
06 Դեկտեմբերի 2025 08:18
8

Փաշինյանը ընդդեմ Գարեգին II-ի. Ինչպե՞ս կավարտվի գոտեմարտը Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

80
08 Դեկտեմբերի 2025 18:34
9

Հարավային Կովկասում նոր իրողություններ և ստատուս քվոն ձևավորվում են արդար խաղաղության հայեցակարգի հիման վրա. Հաջիև

66
08 Դեկտեմբերի 2025 08:54
10

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ եվրոպական ֆորումում ներկայացրել է երկրի ռազմավարական տեսլականը

58
06 Դեկտեմբերի 2025 11:28
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading