twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պարտվածի հռետորաբանությունը Սարգսյանի երազանքները՝ իշխանության և իրական Հայաստանի մասին

12 Սեպտեմբերի 2025 15:32

«Իշխանափոխության հարցը միշտ եղել է և մնում է մեր օրակարգում», - հենց այսպիսի արտահայտություն է երեկ հնչեցրել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում ելույթ ունենալով լրագրողների առջև: Անմիջապես նշենք, որ, դժբախտաբար հայ ժողովրդի համար մի ժամանակ քաղաքական Օլիմպոս բարձրացած ռազմական հանցագործի կողմից  հերթական հիվանդագին ֆանտազիայով եթերը աղտոտելու տեղի ընտրությունը հանգեցնում է հեգնական և ծաղրական տրամադրության: Ոչ այդ մասին պետք է մտածի Սերժ Ազատովիչը:
 
Բայց խոսքը՝ ճնճղուկ չէ, եթե նույնիսկ այն դուրս է թռել բացահայտ քաղաքական իմպոտենտի շուրթերից: Նա, իհարկե, կարող է իրեն համարել ինչպես ուզում է, բայց Հայաստանի քաղաքացիների հիշողության մեջ դեռևս չափազանց թարմ են յոթ տարվա վաղեմության իրադարձությունները, երբ հատկապես անփոխարինելի թվացող Սերժ Սարգսյանը շատ արագ և հեշտությամբ կորցրեց ամեն ինչ՝ իշխանությունը, աջակցությունը, հարգանքը:
 
2018 թվականի գարնանը Հայաստանը ապրեց այն, ինչը պատմության մեջ մտավ որպես «թավշյա հեղափոխություն»: Այն ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան Երևանի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելոով նրա դեմ, որ Սերժ Սարգսյանը որոշել է իշխանությունում մնա՝լ նոր վարչապետի պաշտոնում։ Այդ քայլը հայ հասարակությունը ընկալեց որպես բռնատիրության փորձ, որպես քաղաքական Օլիմպոսում հավերժ ամրագրվելու ցանկություն։ Զանգվածային բողոքները ընդլայնվեցին և որոշ պահ դարձան համաժողովրդական։ Շարժմանը միացան ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նաև զինվորականները, պաշտոնյաները և նույնիսկ ոստիկանությունը։
 
Հայաստանի մայրաքաղաքում այդ ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպես էին փողոցներում ոտնակոխ անում Սարգսյանի դիմանկարները՝ խորհրդանշական և նվաստացուցիչ արտահայտություն այն արհամարհանքի, որը հասարակության մեծ մասը տածում էր երկիրը տասը տարի ղեկավարած այն մարդու նկատմամբ։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ բողոքի ցույցերի սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց՝ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական տալ՝ արտաբերելով իր քաղաքական դարաշրջանի ավարտի խորհրդանիշը դարձած արտահայտություն. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Տասնամյակներ շարունակ ամեն ինչ հրամայելուն և վերահսկելուն սովոր մարդու համար այս խոստովանությունը դարձավ նրա քաղաքական կարիերայի տխուր ավարտը։
 
Ճիշտ է, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Սերժ Սարգսյանը, ինչպես նախկին էլիտայի շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, հույս ուներ վերադառնալ իշխանության։ Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը զգալիորեն նվազեց։ Նախկին նախագահը դրանում տեսավ իր վերադարձի շանս։ Նրան թվում էր, թե, ներկայիս կառավարությունից հիասթափված հասարակությունը նորից իր հայացքը կուղղի հին առաջնորդների վրա։ Բայց այդ հույսերը փլուզվեցին նույնքան սրընթաց, ինչպես նրա վարչապետությունը 2018 թվականին։
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ՝ հավաքելով մոտ 54% ձայն։ Իսկ քաղաքական բլոկը, որի մեջ էր մտնում սարգսյանական «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, ստացավ ընդամենը 5,23%։ Եվ սա յուրահատուկ դատավճիռ էր։
 
Հայ ժողովուրդը հասկացրեց. անցյալին վերադարձ չի լինի։ Այս պարտությունը արձանագրեց այն, ինչը առանց այդ էլ պարզ էր հեղափոխությունից հետո՝ հայերի մեծամասնությունը Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին վերաբերվում էր ոչ միայն անվստահությամբ, այլ խորը արհամարհանքով։ Եվ եթե 2018 թվականին դա արտահայտվում էր փողոցներում, ապա երեք տարի անց այն ցեմենտապատվեց քվեատուփերի մոտ։
 
Այդ ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել։ Վերջին տարիների հասարակական կարծիքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը մնում է խայտառակորեն ցածր. հարցվածների միայն 2-3%-ն է պատրաստ քվեարկել նրա կուսակցության օգտին։ Նման տվյալների ֆոնին «իշխանափոխության» մասին նրա ցանկացած հայտարարությունը հնչում է ոչ միայն անիմաստ, այլ նաև բացահայտ անհեթեթ։
 
Հայերը հիշում են նրա կառավարման տարիները. կոռուպցիա, կլանայնություն, լճացում։ Այս հիշողությունները չեն անհետացել։ Այդ իսկ պատճառով էլ «թավշյա հեղափոխությունը» այդքան զանգվածային և միաձայն էր։ Այդ իսկ պատճառով էլ 2021 թվականին քաղաքացիները նորից մերժեցին և՛ Սարգսյանին, և՛ նրա շրջապատին։ Այդ իսկ պատճառով է նա այսօր ստիպված է հայտարարություններ անել դատարանի բակում, այլ ոչ թե Հանրապետության հրապարակում։
 
Իրականում Սերժ Սարգսյանի համար օրակարգում վաղուց չկա «իշխանափոխության» մասին հարցը։ Նրա իրական օրակարգը շատ ավելի նեղ և պրոզաիկ է. «Նա կմնա արդյո՞ք ազատության մեջ և ի՞նչ քանակի կողոպտած միջոցներով»։ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար սա է նախկին նախագահի անվան հետ կապված միակ շահը։ Մնացած բոլորը պարզապես ողորմելի պարտվածի հռետորաբանություն է, որի անունը այսօր քաղաքական տարածքում ընդամենը ոչ լուսավոր անցյալի արձագանք է։

Caliber.Az
Դիտումներ: 498

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

112
01 Դեկտեմբերի 2025 14:49
2

Հինգ տարի է անցել Լաչինի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրումից

93
01 Դեկտեմբերի 2025 10:01
3

Խաղաղություն ընդեմ «միացումի» Հոգեհանգիստ հայ ռևանշիստների ձևով

80
02 Դեկտեմբերի 2025 10:36
4

Ամպեր՝ Գարեգին II-ի վրա և օղակ Զելենսկու շուրջը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

62
01 Դեկտեմբերի 2025 09:28
5

Չեխոսլովակիա 1938, թե՞ Ադրբեջան 2020. Ո՞ր ուղին կընտրի Ուկրաինան Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

61
02 Դեկտեմբերի 2025 09:04
6

Ադրբեջանում փոխվել է աշխատանքային կենսաթոշակների նշանակման կարգը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

55
01 Դեկտեմբերի 2025 15:26
7

ԵԱՀԿ Մինսկի խումբը անցավ պատմության գիրկը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

54
01 Դեկտեմբերի 2025 14:15
8

Բաքվի բուլվարը վերափոխվում է Նոր տարվա համար Տոնավաճառը պատրաստ է ընդունել այցելուներին/ ՏԵՍԱՆՅՈՒԹ

53
01 Դեկտեմբերի 2025 12:20
9

Լավ նորություններ Ադրբեջանում քաղցկեղով հիվանդների համար Նոր հնարավորություններ

51
01 Դեկտեմբերի 2025 16:05
10

Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

50
01 Դեկտեմբերի 2025 13:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading