Այսօր Հայաստանում վրեժխնդրության միտումներ կան. ԿՄՎ նախագահ
«Անուրանալի է իսլամի փիլիսոփայության բացառիկ դերը ադրբեջանական հասարակությունում միասին ապրելու օրինակելի մուլտիկուլտուրալ միջավայրի ձևավորման մեջ՝ բոլոր աբրահամական կրոնների հետ փոխըմբռնման և համագործակցության պայմաններում»:
Այս մասին հայտարարել է Կովկասի Մահմեդականների Վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ելույթ ունենալով «Գլոբալ առաջնահերթ խնդիրների բազմամշակութային հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովում, հայտնում է Caliber.Az-ը։
ԿՄՎ նախագահը նշել է, որ այսօր ականազերծվում են ազատագրված տարածքները, վերակառուցվում և վերականգնվում են ավերված, պղծված ազգային, կրոնական, հոգևոր հուշարձանները, տարածաշրջանային երկրները հանդես են գալիս տնտեսական նախագծերով՝ հանուն խաղաղության և բարգավաճման:
«Դրան ի հակակշիռ, մոնոէթնիկ Հայաստանում այսօր էլ նկատվում են վրեժխնդրության միտումներ։ Կոչ ենք անում Հայաստանին վերջ տալ ռևանշիստական գաղափարներին, ատելության խոսքին, ագրեսիայի կոչերին, հրավիրում ենք միանալ խաղաղությանն ու բարիդրացիությանը»։