twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Եթե Ղարաբաղի հայերը որոշեն դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն» Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի համար / ՏԵՍԱՆՅՈՒԹ

29 Սեպտեմբերի 2023 12:10

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել կանադական CBC հեռարձակող կորպորացիային, որում պարզաբանել է իրավիճակը Ղարաբաղում։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այս հարցազրույցից։

Ուրեմն, Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ հազարավոր էթնիկ հայերի ստիպել լքել Ղարաբաղի տարածաշրջանը և պնդում է, որ կերշխավորվի նրանց անվտանգությունը, եթե նրանք մնան։ Նախագահի օգնականի խոսքով, Ադրբեջանն ունի՝ էթնիկ հայերի համար անվտանգությունը ապահովելու և լավ կենսապայմաններ ստեղծելու համապարփակ ծրագիր։ Սակայն, նրա խոսքով, նրանք, ովքեր վախենում են, վերջնական հաշվով կարող են ազատորեն հեռանալ:

«Բայց մենք կցանկանայինք, որ նրանք մնան», - CBC-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը։ - Ադրբեջանը շարունակում է տեղի բնակչությանը համոզել, որ նրանց անվտանգությունը երաշխավորված է։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող խանգարել տեղաշարժի ազատությանը։ Սա յուրաքանչյուրի ինքնակամ և անհատական ընտրությունն է»։

Պատասխանելով հարցին այն մասին, թե հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում իբրև տուժվել են խաղաղ բնակիչներ՝ Հաջիևը այսպես է պատասխանել է. «Մեր գնահատումով կողմնակի վնաս չի եղել, կամ նվազագույն է եղել։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այստեղ շատ են ապատեղեկատվության տարրերը»։

Հ. Հաջիևն հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է առաջիկա օրերին թույլատրել ՄԱԿ-ի միջազգային փորձագետների խմբի, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Ղարաբաղ:

Նա ասել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը ավտոբուսներ է ուղարկել Խանքենդի այն բանից հետո, երբ ավտոմեքենաներ չունեցող հայ բնակիչները օգնություն են խնդրել։

«Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այնպիսի միջանցք, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան արժանապատվորեն և անվտանգ գնան այն ուղղությամբ, որը նրանք կընտրեն»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարության տեսլականը կայանում է նրանում, որպեսզի ադրբեջանցիներն ու հայերը կողք կողքի ապրեն արժանապատիվ, բարեկեցիկ և փոխադարձ հարգանքով։

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջնական հաշվով Ղարաբաղում «ոչ մի հայ չի մնա»։ Նա Ադրբեջանի «հարձակումը» (մեջբերումները՝ Խմբ.) անվանել է «էթնիկ զտումների անմիջական գործողություն»։

«Ադրբեջանը չի կիրառում և երբեք չի կիրառի (էթնիկ զտումներ), և տեղերում նման բան չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ «Եթե մարդկանց և քաղաքացիական բնակչությանը ուժով պահում են, ապա դրան ուրիշ սահմանում են տալիս»:

CBC-ին տված հարցազրույցում Հիքմեթ Հաջիևը նշել է նաև հետևյալը. «Ես անձամբ Ադրբեջանի հասցեին էթնիկ զտումների մեղադրանքներն ընկալում եմ որպես ադրբեջանական ժողովրդի և կառավարության նկատմամբ վիրավորանք և նվաստացում։ Որովհետև իմ երկրի պատմության մեջ չի եղել՝ այլ ազգային փոքրամասնությունների կամ այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի ոչ մի դեպք։ Ես իրոք հպարտ եմ իմ երկրով այն առումով, որ հրեաները, ուղղափառները, կաթոլիկները աշխարհիկ հասարակության մեջ ապրում են բարեկամության և արժանապատվության մեջ: Ինչո՞ւ նույն մոդելը չկիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ։ Ինչո՞ւ է մեզ մոտ այդպես բարգավաճում հրեական համայնքը: Ինչո՞ւ են այդպես բարգավաճում Ադրբեջանի ռուսական, ուկրաինական և վրացական համայնքները: Ինչո՞ւ դա չի կարող կիրառել ղարաբաղցի հայերի նկատմամբ։ Եթե նրանք որոշեն դառնալ մեր երկրի լոյալ քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն»։

Թարգմանությունը. Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 211

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Տիրանայում տեղի է ունեցել Ալիևի և Փաշինյանի միջև ոչ պաշտոնական հանդիպում ՏԵՍԱՆՅՈՒԹ

168
16 Մայիսի 2025 15:29
2

Կանոնադրություն, ՄԱԿ… Էմին Գալալիի մտորումները

123
15 Մայիսի 2025 09:24
3

Փաշինյանը Տիրանայում պատասխանել է ադրբեջանցի թղթակցի հարցերին ՏԵՍԱՆՅՈՒԹ

107
16 Մայիսի 2025 10:20
4

Ադրբեջանական բանակը հղկում է պաշտպանական և հակահարձակողական գործողությունները

83
15 Մայիսի 2025 16:23
5

Ընտրախավեր՝ քարանձավներից Թուրքաֆոբիան որպես ախտորոշում

82
16 Մայիսի 2025 11:07
6

Ադամանդե ծուխը ցրվել է. Հայաստանի արտաքին առևտուրը ցածր մակարդակի վրա է Խազար Ախունդովի ակնարկը

82
16 Մայիսի 2025 09:37
7

Ռուսաստանը և խոցված ինքնաթիռները. ժխտման ուղի, լռության մարտավարություն Ի՞նչ ընդհանրություն ունեն MH17 և J2-8243 չվերթների վթարները։

69
15 Մայիսի 2025 12:15
8

Կեղծիքի հոտ. Երևանը վրդովված է, Թբիլիսին ստուգում է Հայաստանը բացում է «կոնյակային ճակատ»

69
17 Մայիսի 2025 10:03
9

BBC-ն և հայկական առասպելները Կողմնակալության ժամանկագրություն

64
17 Մայիսի 2025 13:30
10

«Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր»։ Հայաստանը որպես աշխարհագրական տարածք Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

64
15 Մայիսի 2025 09:15
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading