Մոսկվայի դիվանագիտական խաղը մարդկանց նյարդերի և ճակատագրերի վրա Երբ ցինիզմը դառում է քաղաքականություն
Ինչպես երևում է, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական կառույցները, դատելով իրենց ցինիկ հայտարարություններից՝ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները, ինչպես ասում են՝ անդարձելի կետին հասցնելու կոլեկտիվ որոշում են կայացրել։
Այսպես, Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում գտնվում են կալանքի տակ՝ կարող է դառնալ կարևոր քայլ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման համար», հաղորդելով, որ այս հարցը օգոստոսի 22-ին մանրամասն քննարկվել է՝ Աստրախանում ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակ։
Սակայն խոցված ադրբեջանական ինքնաթիռի, ինչպես նաև Եկատերինբուրգում իրավապահ մարմինների աշխատակիցների վայրագությունների մասին Զախարովան ոչ մի խոսք չի ասել։ Այս առումով, ռուս դիվանագետի «թարմ» հայտարարությունը, մեղմ ասած, հիմնավորված տարակուսանք է առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում։ Որպեսզի անհիմն չլինենք, եկեք կազմենք երկու երկրների միջև հարաբերություններում այսօր նկատվող լարվածության պատճառը դարձած փաստերի ժամանակագրությունը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի ՀՕՊ-ը խփեց Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող «AZAL»-ի ինքնաթիռը։ Ադրբեջանը, հիմնվելով փաստերի վրա, ռուսական կողմին մեղադրեց աղետի իրական պատճառները թաքցնելու և դիտավորյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Այնուհետև։ 2025 թվականի փետրվարին տեղի ունեցան կիբերհարձակումներ ադրբեջանական լրատվամիջոցների վրա, որոնցում Բաքուն հիմնավոր կասկածեց՝ կառավարական կառույցների հետ սերտորեն կապված ռուսական հաքերային խմբավորումներին։
Հետո, 2025 թվականի հունիսին, հետևեց Եկատերինբուրգում տեղի ունեցավ ռեզոնանսային միջադեպը. ադրբեջանական սփյուռքի վրա լայնածավալ հարձակումների ժամանակ դաժանորեն սպանվեցին երկու ադրբեջանցիներ։ Բաքվի պատասխանը անհապաղ էր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց Եկատերինբուրգում Ադրբեջանի դեմ Ռուսաստանի ԱԴԾ-ի գործողությունների առընչությամբ, իսկ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ բողոքի վճռական նոտա հայտնվեց նրան՝ Ուրալի մայրաքաղաքում տեղի ունեցածի կապակցությամբ։
Այսօրվա դրությամբ Կրեմլի կողմից դրդված և ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի ու ԱԳՆ-ի կողմից իրականացվող հակաադրբեջանական ուղվղածությամբ համապարփակ միջոցառումները շարունակվում են և դրանք ներառում են՝ Ռուսաստանի մամուլում Ադրբեջանից թշնամու կերպար ստեղծելու լայնածավալ արշավ, բռնաճնշումներ և արտաքսումներ, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների բիզնեսների բռնագրավում։ Եվ վերջն ու սահմանը չի երևում։
Ինչ վերաբերում է «AZAL»-ի խոցված քաղաքացիական ինքնաթիռին, ապա, չնայած ռուս պաշտոնյաների բոլոր սրամտություններին՝ Ռուսաստանի Դաշնությունը մինչև հիամա փոխհատուցում չի վճարել, տեղի ունեցացի համար ներողություն չի խնդրել և չի շտապում պատժել նրանց, ովքեր կատարեցին այս հանցագործությունը: «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հստակեցրեց, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն վերցնի Գրոզնիի վրա խոցված քաղաքացիական ինքնաթիռի համար, իսկ այս ողբերգության մեղավորները պետք է պատժվեն: Սակայն, դատելով Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունից, Մոսկվան փորձում է փոխհատուցման հասկացությունը փոխարինել ապահովագրությամբ, ինչը միանշանակ անթուլատրելի է:
«Ռուսական «ԱլֆաՍտրախովանիե» ապահովագրական ընկերությունը 2025 թվականի փետրվարից ի վեր կատարում է ապահովագրական վճարումներ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի (Բաքու-Գրոզնի չվերթ) վթարի կապակցությամբ։ Ադրբեջանական ավիաընկերությանը՝ ինքնաթիռի ապահովագրված ամբողջական արժեքի՝ 1,003 միլիարդ ռուբլի (ավելի քան 12 միլիոն դոլար) չափով ապահովագրական փոխհատուցում է վճարվել: Չվերթի 62 ուղևորներից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 358,4 միլիոն ռուբլի (ավելի քան 4 միլիոն դոլար) ընդհանուր գումարի ապահովագրական վճարումներ ինքնաթիռի վիրավոր ուղևորներին և մահացածների հարազատներին», - ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Այս կապակցությամո նշենք, որ Բաքուն լավ է հասկանում տարբերությունը ապահովագրության և փոխհատուցման միջև, և այս զգայուն հարցում Մոսկվայի նման արկածախնդրությունը ոչ մի կերպ չի անցնի։
Ինչպես հայտնի է, ապահովագրական վճարումները կարգավորվում են 1999 թվականի Մոնրեալի կոնվենցիայով և հանդիսանում են զուտ տեխնիկական ընթացակարգ։ Այսինքն՝ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե մեղքի ընդունման, այլ ընդամենը ապահովագրողի պարտավորությունների կատարման հետ։ Փոխհատուցումը, իր հերթին, ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2001 թվականի «Պետությունների պատասխանատվությունը միջազգային անօրինական գործողությունների համար» բանաձևում, ինչը հանդիսանում է պատասխանատվության ցուցանիշ։
Սրանից հետևում է, որ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափելու Մոսկվայի հերթական փորձ, որն իր արտացոլումն է գտել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխան հայտարարության մեջ։ Ինչպես նշել են Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ապահովագրական ընկերության կողմից AZAL-ի և ուղևորների ապահովագրական վճարումները և Ադրբեջանի կողմից ինքնաթիռի խոցման հետ կապված Ռուսաստանի կառավարությունից փոխհատուցման պահանջները բոլորովին տարբեր հասկացություններ են, և դրանց միջև հավասարության նշան դնելը հիմնավորապես սխալ է։ Գերատեսչությունում նաև ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքերի սխալականությունը, որը Ադրբեջանում 13 ռուս քաղաքացիների հուլիսին ձերբակալությունը ներկայացրել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ և նրանց ազատ արձակումը անվանել է որպես պայման դրանց բարելավման համար։
Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությանը հստակեցրել է, որ ազգային շահերի տեսանկյունից հիմնարար նշանակություն ներկայացնող հարցերում Բաքվի դիրքորոշումը ոչ մի պայմաններում չի կարող փոխվել։ Եվ ռուսական կողմը այսուհետև չպետք է անտեսի այս կարևոր ասպեկտը։