twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Եվրոպական խորհուրդ. Աղդամ-Ասկերան ճանապարհի բացումը կարևոր քայլ է

13 Սեպտեմբերի 2023 11:43

Եվրոպական խորհրդի կայքը հրապարակել է ԵՄ նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի՝ հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ հայտարարությունը։

Ըստ Caliber.Az-ի՝ հայտարարության մեջ ասվում է. «2023 թվականի սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն շարադրված տարրերի և առաջարկների համաձայն՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն աշխատել այս և այլ մոտեցումների առաջմղման ուղղությամբ, հիմնական ուշադրություն հրավիրելով՝ լարվածության դեէսկալացիայի վրա։

Մասնավորապես, վերջին մի քանի օրվա ընթացքում Միշելը ինտենսիվ կապեր է պահպանել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ 2023թ. սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ նրա գրասենյակի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա փոխզդեցություններով ուժեղացված ջանքերն ուղղված էին լարվածության թուլացմանը:

Այս համատեքստում մենք նշում ենք ռուսական հումանիտար բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով։ Մենք հասկանում ենք այս քայլի նրբանկատությունը և հուսով ենք, որ այն խթան կհանդիսանա՝ տեղի բնակչությանը կանոնավոր մատակարարումների վերսկսման համար։

Իրավիճակը տեղերում արագորեն վատանում է. Չափազանց կարևոր է՝ Ղարաբաղի հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ապահովումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի «Լաչինի միջանցքի» աշխատանքի վերսկսմանը (չակերտները- խմբ.): Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներից օգտվելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 201

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էրսին Թաթար. անկեղծորեն երախտապարտ եմ Իլհամ Ալիևին ՀԿԹՀ-ին աջակցության համար

255
10 Ապրիլի 2025 11:56
2

Գնդապետ Բախիշևը՝ Խոջավենդի գործողության մասին. հետախույզները մահը գերադասեցին գերությունից

251
10 Ապրիլի 2025 14:19
3

«Մեծ վերադարձ». ևս 20 ընտանիք տեղափոխվում է Հասանրիզ

224
11 Ապրիլի 2025 14:05
4

Գիշերային սրացում. հայկական զորքերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Ձեռնարկվել են պատասխան միջոցներ

221
10 Ապրիլի 2025 09:38
5

Ադրբեջանցի ֆուտբոլիստը գտել է պատերազմում զոհված հոր գերեզմանը 32 տարի անց

188
10 Ապրիլի 2025 09:24
6

Ադրբեջանը նոր աշխարհակարգում. արտաքին քաղաքականության առաջնահերթություններ Նախագահ Ալիևը նշել է առանցքային ուղղությունները

183
10 Ապրիլի 2025 17:47
7

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

143
12 Ապրիլի 2025 11:53
8

Մելիքսեթ Փաշայանը դատարանում պատմել է, թե ինչպես են Ղարաբաղում ականներ տեղադրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

139
11 Ապրիլի 2025 09:23
9

Հայկական սադրանք սահմանին. Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են

123
11 Ապրիլի 2025 09:39
10

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

106
12 Ապրիլի 2025 10:21
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading