Ադրբեջանը նոր աշխարհակարգում. արտաքին քաղաքականության առաջնահերթություններ Նախագահ Ալիևը նշել է առանցքային ուղղությունները
Ապրիլի 9-ին ԱԴԱ համալսարանում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացել է տարածաշրջանի առանցքային իրադարձություններից մեկը՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովը։ Նախագահ Ալիևը սահմանել է երկրի արտաքին քաղաքական գործունեության ռազմավարական ուղենիշները և պետական քաղաքականության առաջնահերթությունները միջազգային հարաբերությունների փոփոխվող համակարգում։
Պետության ղեկավարը հատուկ ուշադրություն է հատկացրել Ադրբեջանի միջնորդական դերին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործում, որի հետ մեր երկրի մոտ կազմավորվել են հատուկ կապեր։ Նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաժողում հնչեցված հայտարարությունները հաստատում են, որ Ադրբեջանը որոշակի աստիճանով նպաստել է Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը։
«Մեզ համար Թուրքիայի և Իսրայելի միջև այդ լարվածությունը շատ տագնապալի է և անհանգստության տեղիք է տալիս: Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցմանը որոշ աստիճանով նպաստել է Ադրբեջանը: Մենք ակտիվ դեր ենք խաղացել՝ փորձել մերձեցնել երկրները»,- ասել է Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հանդիսանում է երկու երկրների մերձավոր բարեկամ։ «Թուրքիայի հետ մենք դաշնակիցներ ենք։ 2021 թվականին մենք ստորագրել ենք Շուշայի հռչակագիրը և պաշտոնապես հանդիսանում ենք դաշնակիցներ»,- նշել է նա։
Իսրայելը նույնպես հանդիսանում է բարեկամ պետություն Ադրբեջանի համար։ Նախագահը հավելել է. «Այս փոխադարձ բարեկամությունը երկար տարիների ընթացքում դրսևորվել է տարբեր բարդ իրավիճակներում։ Հետևաբար այս երկու երկրների միջև ցանկացած թյուրիմացություն մտահոգություն է առաջացնում մեզ մոտ»։
Ադրբեջանը հետևողականորեն իր դիվանագիտական ռեսուրսներն ուղղում է՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների հարթեցմանը։ 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն առաջարկեց Իսրայելի և Թուրքիայի հետ համագործակցության նոր եռակողմ ձևաչափ։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «i24NEWS» միջազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝. «Ադրբեջանական դիվանագիտության համար շատ կարևոր է, որպեսզի մեր ընկերները բարեկամություն անեն իրար հետ։ Ադրբեջանը առաջարկություն ունի՝ ամրապնդել մեր համագործակցությունը եռակողմ ձևաչափով, որտեղ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը կարողանան միասին փոխգործակցել»։
Հետկոնֆլիկտային ժամանակահատվածի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում Թուրքիայի և Իսրայելի նկատմամբ։ Դրա հաստատումներից մեկն է հանդիսանում թուրքական և իսրայելական ընկերությունների համատեղ աշխատանքը՝ հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքները վերականգնելու, հայ վանդալների կողմից ավերված Ղարաբաղը վերակենդանացնելու ու շենացնելու ուղղությամբ։
Սակայն Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ուշագրավ է հետևյալ հանգամանքը. ադրբեջանա-իսրայելական սերտ համագործակցությունը որոշակի մտահոգություններ է առաջացնում Իրանի մոտ։ Այդ կապակցությամբ Բաքուն բազմիցս ընդգծել է, որ Թել Ավիվի հետ ռազմավարական գործընկերությունը ոչ մի ձևով ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Ադրբեջանը հավատարիմ է բարիդրացիության քաղաքականությանը, հետևաբար Իրանի հետ ամուր և վստահելի կապերի ամրապնդումը հանդիսանում է՝ երկրի բազմավեկտոր քաղաքականության ուղղություններից մեկը։
Անձնական շփումների բարձր մակարդակը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների այցերը Բաքու և Թեհրան հաստատում են դա։ Պատահական չէ, որ պետության ղեկավարը հատուկ շեշտադրել է Իրանի նախագահի Ադրբեջան կատարելիք այցը. «Մենք ակնկալում ենք, որ Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան այս ամիս, սա կլինի կարևոր այց՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային զարգացման տեսանկյունից»:
Պետպւթյան ղեկավարն ընդգծել է նաև, որ երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն կատարել են փոխադարձ այցեր. «Մենք գոհ էինք ընտրությունների ընթացքում Իրանում տեղի ունեցած գործընթացներից: Մենք դրական ազդակներ ենք ստացել Իրանից: Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների, այդ թվում նաև Իրանի հետ: Մենք Իրանի հետ ունենք ընդարձակ օրակարգ՝ տրանսպորտի և տնտեսության ոլորտներում»:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները հանդիսանում է դրական ազդակ Իրանի համար, որը հաստատում է Բաքվի շահագրգռվածությունը համագործակցությունը շարունակելու մեջ, և միևնույն ժամանակ՝ հստակ ուղերձ է ադրբեջանա-իրանական հարաբերություների դրական դինամիկայով մտահոգված Հայաստանին։
Հատկանշական է, որ պետության ղեկավարի ուշադրությունից դուրս չի մնացել՝ 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը. «Իհարկե, մենք չենք կարող մոռանալ ողբերգական իրադարձությունները», - ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ տեղի ունեցածը կազմակերպված ահաբեկչություն էր Ադրբեջանի դեմ։
Նախագահն ընդգծել է, որ դեպքի պահից անցել է երկու տարի, իսկ մեղավորները մինչև հիմա չեն պատժվել. «Մեր երկրների միջև հարաբերությունների լիովին նորմալացման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ահաբեկիչը և նրա թիկունքում կանգնածները պատասխանեն դատարանի առջև և պատժվեն»։
Նախագահ Ալիևի հստակ հայտարարությունները պարզորեն ցույց են տալիս. Ադրբեջանի ազգային շահերն ամեն ինչից վեր են և կազմում են պետական քաղաքականության հիմքը։ Այս սկզբունքը վերաբերում է ցանկացած պետության՝ անկախ տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության մեջ նրա դիրքերից։
Հենց նման խելացի ռազմավարությունն է Ադրբեջանին թույլ տվել կարևոր տեղ գրավել միջազգային ասպարեզում։
Սա նաև ընդգծում են նախագահ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ մի շարք երկրների հետ Ադրբեջանի կողմից կնքված ռազմավարական գործընկերության հռչակագրերը ամուր հիմք են ստեղծել, որի շնորհիվ մեր երկիրը առանցքային դեր է խաղում որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և տրանսպորտային կամուրջ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև։
«Իհարկե, այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցություն ծրագրելիս բավական է նայել քարտեզին, որպեսզի հասկանալ, որ Ադրբեջանին չես կարող շրջանցել։ Չնայած Եվրոպայում կան նաև այնպիսիք, ովքեր կնախընտրեին Ադրբեջանը ոչ միայն առանձնացնել այս գործընթացից, այլ նաև բաժանարար գծեր անցկացնել Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում։ Բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում»,- ասել է նախագահ Ալիևը
Նախագահ Ալիևի հստակ ուղերձը՝ Եվրոպայում մեր «բարի կամեցողներին» արտացոլում է ներկայիս իրողությունները և տարածաշրջանային ու համաշխարհային ասպարեզում իր դիրքերը ամուր պաշտպանելու Ադրբեջանի վճռականությունը։
Մեր երկիրը դա արդեն ցույց է տվել՝ վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ադրբեջանը ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու ներուժը՝ իր ազգային շահերը միջազգային իրավունքին խստորեն համապատասխան պաշտպանելու համար։ Սա ուրախացնում է մեր բարեկամներին և հանգիստ չի տալիս նրանց, ովքեր իրադարձությունների այլ զարգացման հույս ունեին: