Էրդողանը՝ թուրքական երկրների միասնական այբուբենի ստեղծման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես է եկել՝ բոլոր թուրքական երկրների համար միասնական այբուբեն ստեղծելու նախաձեռնությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ ղազախական ԶԼՄ-ներին հղումով, նրա խոսքով, դա պետք է ամրապնդի պետությունների միջև հումանիտար կապերը։
«Լեզուն շատ կարևոր է մեր միասնության համար, ինչպես և ընդհանուր այբուբենը։ Շատ կարևոր է նաև նախագահների աջակցությունը։ Մեր բարձրագույն կրթության խորհուրդն իր առաջարկություններն է ներկայացրել կազմակերպության քարտուղարությանը: Հուսով ենք, որ դա բարձր կգնահատվի»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ Նա կոչ է արել՝ աշխատանք սկսել միասնական այբուբենի ստեղծման ուղղությամբ արդեն 2024 թվականին:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ բոլոր թուրքական երկրները պետք է «միասին լինեն»՝ արդյունավետորեն դիմակայելու իրենց առջև ծառացած մարտահրավերներին։