Սոցիում
A+
A-
ԿԽՄԿ. Ադրբեջանում ականների զոհերի 90 տոկոսը տղամարդիկ են
04 Դեկտեմբերի 2023 12:15
«2020 թվականի Հայրենական պատերազմից հետո ականների պայթյուններից զոհվածների 90%-ը տղամարդիկ են»։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ ԱՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը, ելույթ ունենալով՝ «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով, ներկայումս ականներից տուժածներին օգնություն տրամադրելու հարցը պետք է լինի օրակարգում:
«Այն փաստը, որ պատերազմից հետո ականներից տուժածների մեծ մասը տղամարդիկ էին, ազդում է նրանց ընտանիքների վրա: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց և նրանց ընտանիքներին»:
Caliber.Az
Դիտումներ: 82