twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Կովկասում և Մերձավոր Արևելքում հանգիստ ժամանակներ դեռ շուտ չեն լինի» Յուրի Բոչարովը՝ Caliber.Az կայքում

04 Ապրիլի 2023 19:50

Caliber.Az-ի հարցազրույցը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, իսրայելցի փորձագետ, «Aziznews.com» կայքի խմբագիր Յուրի Բոչարովի հետ։

- Յուրի Բորիսովիչ, ինչպե՞ս եք գնահատում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Որքա՞ն երկար սպասել էր այս իրադարձությունը՝ Ադրբեջանից ներգաղթած հրեաների համար:

- Իմ կարծիքով, սա ավելի քան երկար սպասված իրադարձություն է, որը սպասվում էր ոչ միայն ադրբեջանական սփյուռքի, այլեւ ողջ Իսրայելի կողմից 30 տարվա ընթացքում, այսինքն մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր։ Ուստի կարելի է վստահորեն ասել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում նոր էջ է բացվել։ Եվ սա է գլխավորը։

- Դուք ի՞նչ էք կարծում, այժմ ակտիվանալու է արդյո՞ք Իսրայելում ադրբեջանական սփյուռքի գործունեությունը։

- Իսրայելի ադրբեջանական սփյուռքը վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ անհրաժեշտ կապեր և շփումներ է հաստատել հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում աշխատանքի համար: Իհարկե, դեսպանությունը զգալի ավանդ կներդնի այդ գործունեության մեջ, թեև ընդհանուր առմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունը լուծելու է շատ ավելի մասշտաբային խնդիրներ։ Նկատի ունեմ ադրբեջանական և իսրայելական բիզնեսի տարբեր ոլորտների հետ կապերի հաստատումը։ Կարծում եմ, դրանում է կայանում հիմնականում դեսպանատան գլխավոր խնդիրը։ Եվ ես հույս ունեմ, որ Իսրայելում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության բացումը կուժեղացնի աշխատանքի դինամիկան, այդ թվում նաև ադրբեջանական սփյուռքի։

- Իսրայելցի փորձագետները համարում են, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության ընդլայնումը նոր իրողություն է ստեղծում Հարավային Կովկասում և կարող է լավ հեռանկարներ ունենալ։ Դուք կիսում եք արդյո՞ք այս կարծիքը։

- Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները երկու երկրների կողմից վաղուց գնահատվում են որպես ռազմավարական գործընկերություն՝ հեռու գնացող պլաններով։ Եվ այս իմաստով, Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ ավելի քան խորհրդանշական քայլ է մեր երկրի համար։ Համաձայնվեք, որ այն փաստը, որ հենց մեր պետության տարածքում է բացվել շիա պետության առաջին դեսպանատունը, շատ բանի մասին է խոսում։ Այս կապակցությամբ զարմանալի չէ, որ իրադարձությունը մեծ հնչեղություն է առաջացրել աշխարհում։ Մինչդեռ այն անակնկալ էր նույնիսկ իսրայելցիների համար։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ դրան արձագանքեցին և՛ մեր բարեկամները, և՛ մեր թշնամիները, ինչի մասին են վկայում Իրանում և Ռուսաստանում հնչած հայտարարությունները։

- Ադրբեջանն ու Իսրայելը արդյունավետ համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում։ Ինչպիսի՞ն եք տեսնում նման փոխգործակցության հեռանկարները տեսանելի ապագայում:

- Ադրբեջանը հանդիսանում է Իսրայել նավթի հիմնական մատակարարներից մեկը, իսկ մեր երկիրը Բաքվին մատակարարում է ժամանակակից զինատեսակներ։ Գնումների ծավալով Ադրբեջանը Իսրայելի վարկանիշում գտնվում է երկրորդ տեղում Հնդկաստանից հետո, ինչը խոսում է անհավանական ծավալների ու ցուցանիշների մասին։ Սակայն սա պետական բիզնես է, թեև, ինչպես ինձ է թվում, վաղուց արդեն ժամանակն է համատեղ զարգացնել նաև մասնավոր ձեռներեցության ոլորտը։ Առավել ևս, որ Իսրայելի մասնավոր բիզնեսը կարող է շատ բան առաջարկել Ադրբեջանին, օրինակ՝ առողջապահության, կրթության, էներգետիկ, ջրային նախագծերի իրականացման, զբոսաշրջության զարգացման առումով։ Ուստի, ենթադրում եմ, որ տեսանելի ապագայում, ոչ կառավարական մակարդակով ընդգծվելու է հենց այդ ոլորտների ակտիվացումը։

- Ադրբեջանի և Իսրայելի մերձեցման ֆոնին որքանո՞վ կարող են էապես նվազել մեզ համար ոչ բարեկամական երկրների արտաքին սպառնալիքները։

- Արտաքին թշնամիների դեմ ուժերի միավորումը միշտ նվազեցնում է լարվածության մակարդակը, հատկապես մեր տարածաշրջանում։ Սակայն այս փուլում աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակն ու Մերձավոր Արևելքի երկրների հարաբերությունների զարգացումը այնքան են միահյուսված, որ դժվար է կանխատեսել մի իրավիճակ, երբ ինչ-որ պահ երեկվա ընկերները դառնում են թշնամիներ, իսկ թշնամիները՝ բարեկամներ։ Ամենայն հավանականությամբ, այս փաստը կմեծացնի արտաքին սպառնալիքից պաշտպանվելու հնարավորությունը, թեև, ինչպես ինձ է թվում, ապագայում այն միայն կավելանա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իսրայելի, մինչդեռ, նաև Մերձավոր Արևելքի շատ այլ երկրների համար։ Դրան հիմնականում նպաստում է երկրների միջև խաղաղության և հարաբերությունների վերաֆորմատավորումը և, որպես արդյունք՝ նոր աշխարհաքաղաքական կարգի կառուցումը, որն առաջին հերթին կազդի մեր, ներկայումս ամենաթեժ և պայթունավտանգ տարածաշրջանի վրա։

- Ինչպես գիտեք, կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ստեղծում է Ադրբեջանի հետ խաղաղությունը մերժող Հայաստանը։ Ձեր կարծիքով, որքա՞ն շուտ կհաջողվի նորմալացնել հայ-ադրբեջանական հարաբերությունները։

- Հայաստանը այդպես էլ չդարձավ անկախ պետություն՝ բառիս լիովին իմաստով, ինչի արդյունքում այսօրվա դրությամբ փաստորեն հանդիսանում է խամաճիկ այլ երկրների ձեռքում։ Եվ այս առումով աշխարհաքաղաքական տարբեր դրեակատարներ փորձում են նրան օգտագործել իրենց շահերը առաջ մղելու համար։ Նկատի ունեմ ԵՄ-ի մի շարք պետություններ, ինչպես նաև Իրանն ու Ռուսաստանը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնության գալու և խաղաղ կյանք ու տնտեսական զարգացում սկսելու հնարավորություն կունենա միայն այն բանից հետո, երբ Հայաստանում հայտնվի արտաքին ուժերին չկողմնորոշված իշխանություն։ Իսկ առայժմ, ակնհայտ է, որ Երևանը դես ու դեն է ընկնում աշխարհաքաղաքական մի քանի լուրջ դերակատարների միջև և չի կարող կառչել որևէ ճամբարից, որպեսզի իր համար վերջնականապես հստակեցնի իր դիրքորոշումը՝ կռվել, ընկերանալ, թե կանգ առնել։ Այնպես որ, քանի դեռ Հայաստանը հանդես է գալիս որպես ապակայունացնող գործոն, համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարները կլուծեն իրենց տնտեսական շահերը կովկասյան տարածաշրջանում։ Ընդ որում, սա կվերաբերի նաև Նոր Մետաքսի ճանապարհի հատվածին, որը պետք է անցնի Ադրբեջանից Թուրքիա և Զանգեզուրի միջանցքով։ Կարծում եմ, որ հատկապես սրա համար են պայքարում Եվրամիության շատ երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը: Որից կենթադրեմ, որ, ցավոք, Կովկասում և Մերձավոր Արևելքում հանգիստ ժամանակները շուտով չեն գա։

Caliber.Az
Դիտումներ: 136

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Տաշիրից» մինչև եթեր Հեռուստացույցի պուլտը կդառնա արդյո՞ք Փաշինյանի զենքը Մոսկվայի դեմ։

162
18 Հունիսի 2025 17:42
2

Մոսկվայի սխալների շղթան Ղարաղաղից մինչև ինքնաթիռ և Եկատերինբուրգ

158
18 Հունիսի 2025 10:23
3

Ղարաբաղում անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքների ձայնը լսելի կլինի Ժնևում

77
18 Հունիսի 2025 11:02
4

Բաքուն պատասխանել է Բրյուսելին. Անտեսում են Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը

75
19 Հունիսի 2025 11:47
5

Բաքվում ուսումնասիրել են՝ ռեզոնանսային գործերով ձերբակալված ռուսաստանցիների կալանքի պայմանները Մանրամասներ

73
19 Հունիսի 2025 10:27
6

Թրամփը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Մենք հրաշք ենք ստեղծել այնտեղ

68
19 Հունիսի 2025 10:44
7

Նախկին գերին դատարանում. Դեռ մնում են կոտրված ձեռքիս և գլխիս ճաքի հետքերը ԼՈՒՍԱՆԿԱՐ

65
18 Հունիսի 2025 11:43
8

Թուրքիայի դեսպան. Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները ապրում են իրենց լավագույն շրջանը

65
18 Հունիսի 2025 13:02
9

«Ցավոք, մենք որևէ պատասխան չենք ստացել Ռուսաստանի պաշտոնատար արձանցից» Ալիևը՝ AZAL ավաիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին

63
20 Հունիսի 2025 21:28
10

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

62
18 Հունիսի 2025 16:03
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading