Քաղաքականություն
A+
A-
Հայտնի է դարձել Ադրբեջանի կողմից Թուրքիային տրամադրված մարդասիրական օգնության չափը
14 Փետրվարի 2023 17:06
Հայտնի է դարձել Ադրբեջանի կողմից Թուրքիային ցուցաբերված մարդասիրական օգնության չափը:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։
Նրա խոսքով, բեռնատարներով և ինքնաթիռներով Ադրբեջանից աղետի գոտի է հասցվել 5624 վրան. «Դրանց թվում կան 30 հոգու համար նախատեսված մեծ վրաններ։ Բացի այդ, ուղարկվել է ավելի քան 1200 գեներատոր, 6240 ջեռուցիչ, 737 տոննա սննդամթերք, 401 տոննա դեղորայք»։
Դեսպանը նաև դիմել է Թուրքիային օգնել ցանկացողներին. «Խնդրում եմ այլևս հագուստ չուղարկել, քանի որ մեծ քանակությամբ հագուստ է հավաքվել և սկսվել է դրանց բաշխումը։ Օգնել ցանկացողները կարող են վրաններ, գեներատորներ ուղարկել»:
Caliber.Az
Դիտումներ: 42