twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Հարցազրույց
A+
A-

ՀԱՊԿ-ն չի նկատի Հայաստանի հեռանալը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

13 Մայիսի 2024 16:32

Հայաստանը գումար չի հատկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությունը ֆինանսավորելու համար, հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ ի պատասխան «Factor» պարբերականի հարցին։ «Հայաստանը ձեռնպահ կմնա 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դրանով իսկ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- ասել է նա։ Դրանով հանդերձ Երևանը չի առարկի ՀԱՊԿ-ի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ, հավելել է Բադալյանը։ Նախկինում Հայաստանը փաստացի սառեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դադարել է մասնակցել դաշինքի գործունեությանը, այդ թվում նաև համատեղ զորավարժություններին։

Այնուհետև Փաշինյանը հնարավոր է համարել ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե կազմակերպությունը չսահմանի Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանները, որոնց պատրաստ է պաշտպանել։ ՌԴ ԱԳՆ-ն այս հայտարարությունն անվանել է «վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն»։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի համապատասխանում Երևանի շահերին։

Ի՞նչ է կանգնած կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշման հետևում։ Կարելի է արդյո՞ք հնարավոր համարել, որ վերջին տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության բոլոր քննադատական հայտարարություններն ու որոշումները հետևողականորեն ծառայել են մեկ նպատակի` այս ռազմական դաշինքի փլուզմանը, որի պահվածքը այնտեղ անվանում են դավաճանական։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են արտասահմանյան քաղաքական մեկնաբանները:

Ռուսաստանցի քաղաքագետ, «PolitRUS» փորձագիտական վերլուծական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովը համարում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չի դառնա կազմակերպության վերացման պատճառ, այնպես որ Փարիզում, Բրյուսելում և Վաշինգտոնում Փաշինյանի «բարեկամների» բոլոր ջանքերը բացարձակապես իզուր են։

«ՀԱՊԿ-ի հետ համագործակցության նկատմամբ, այդ թվում նաև չբացառելով որպես լիիրավ անդամի միանալը ներկա ժամանակ դրսևորում են մի քանի պետություններ։ Սա առաջինը։

Երկրորդը, չափազանց կասկածելի է ՀԱՊԿ-ից Հայաստանի վերջնական դուրս գալը։ Ժամանակակից հայ քաղաքականությանը, անկախ ղեկավարության անձերից, բնորորշ է «հակվածություն» վերջնագրերի և շանտաժի նկատմամբ։ Հերթական օրինակը մենք հիմա ևս նկատում ենք, երբ խորամանկ Փաշինյանը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դարձրեց սակարկության առարկա և՛Կրեմլի հետ, և՛ Արևմուտքի հետ, ով ավելի շատ կառաջարկի մնալու կամ դուրս գալու համար։ Իսկ 2024 թվականին ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց Երևանի հրաժարվելը միայն բարձրացնում է այս առևտրի խաղադրույքները։ Բացի այդ, հազիվ թե Հայաստանը սրա վրա ծախսել է իր սեփական գումարները՝ միայն մի փոքր հատկացրել է Ռուսաստանից պարբերաբար ստացած վարկերից, որոնք անվերջ վերակառուցվում են, իսկ պարզապես ներվում են»,- ասել է փորձագետը։

Եվ, ինչպես երևում է, Երևանի շանտաժը նորից հասնում է իր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի նախօրեին հայտնի է դարձել այն մասին, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տնտեսական բարեփոխումների իրականացման համար Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի տրանշ, նշել է նա։

«Դժվար չէ հաշվարկել, որ սա բազմապատիկ ավել է ՀԱՊԿ-ում Հայաստանի տարեկան անդամավճարից։ Միանգամայն ակնհայտ է՝ Հայաստանում տնտեսական վերափոխումները անցկացվում են միայն թղթի վրա, իսկ հերթական անգամ ԿԶԵՀ-ի կողմից հատկացված գումարը ուղղվելու է Հայաստանի բյուջեի ծակերի կարկատմանը, որի նկատմամբ, ինչպես իր անձնական դրամապանակի հետ է վարվում հայկական կոռուպցիոն բուրգի գագաթը բարձրացած վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը հրապարակավ Կրեմլի առջև չի բարձրացնում, քանի որ նրա ընտանիքն ու մերձավոր շրջապատը վերահսկողության տակ են վերցրել կամ կոռուպցիոն տուրք են պարտադրել ԵԱՏՄ-ի շրջանակներում իրականացվող տնտեսական նախագծերի մեծ մասին։ Այս ամենից նրանք կարող են զրկվել մեկ ժամվա մեջ։ Հավասարապես նաև հակառուսական պատժամիջոցների շրջանցումով Հայաստանի հնարավորությունների օգտագործմամբ իրականացվող զուգահեռ ներմուծում/արտահանումից ստացված գերեկամուտներից։

Արևմուտքը տեղյակ է Փաշինյան-Հակոբյան ընտանիքի կապիտալի ծագման մասին, որը դուրս է բերվում առավելապես դեպի Ֆրանսիա և Կանադա։ Որտեղ սկզբում խոստացել էին անձեռնմխելիություն, իսկ հիմա բռնել են Նիկոլ Փաշինյանին ամորձիներից՝ սպառնալով կալանք դնել նրա հետ կապված հաշիվների, անշարժ գույքի և բիզնեսի վրա, ինչպես նաև անձնական պատժամիջոցներ կիրառել կոռուպցիայի և Մոսկվայի հետ պատժամիջոցային սխեմաներից եկամուտ ստանալու համար։ Ահա և Փաշինյանը հիմա պտտվում է ինչպես թավայի վրա»,- եզրակացության է գալիս Արկովը։

Ղրղըզ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասկար Ջակիշևն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ի գոյության վերջին երեք տասնամյակների ընթացքում այս ռազմաքաղաքական կազմակերպությունը տարբեր կերպարանափոխություններ է ապրել։

«ՀԱՊԿ-ի ստեղծման առիթ է դարձել Տաջիկստանում արյունալի զինված հակամարտությունը։ Հաշվարկ էր արվում, որ այն կդառնա՝ հասունացող կոնֆլիկտային իրավիճակները առավելապես քաղաքական մեթոդներով լուծելու մեխանիզմ։ Սակայն ՀԱՊԿ-ի անդամ ոչ բոլոր երկրներն են գոհ մնացել այս կազմակերպությունում իրենց անդամակցելուց։ Օրինակ, Ուզբեկստանը երկու անգամ մտել ու դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Ադրբեջանը նույնպես լքեց ՀԱՊԿ-ն՝ ըստ երևույթի, համոզվելով ՀԱՊԿ-ի օգնությամբ ղարաբաղյան խնդրի լուծման անհեռանկարության մեջ։

Այսօր ՀԱՊԿ-ի, առաջին հերթին Ռուսաստանի դիրքորոշումից դժգոհ Հայաստանը՝ ի դեմս Ն. Փաշինյանի նպատակաուղղված ձգտում է լքել այս կազմակերպությունը։ Որպես ՀԱՊԿ-ին այլընտրանք Հայաստանում տեսնում են ՆԱՏՕ-ն, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծում է լարվածության նոր փուլ»,- ենթադրում է Ջակիշևը։

Caliber.Az
Դիտումներ: 180

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

201
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

181
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

132
26 Դեկտեմբերի 2024 12:04
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

132
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

105
24 Դեկտեմբերի 2024 11:09
6

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

86
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

78
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

76
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

63
23 Դեկտեմբերի 2024 14:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading