Տարածաշրջան
A+
A-
ՀՀ նախկին վարչապետ. Իրական խաչմերուկն Ադրբեջանն է
03 Նոյեմբերի 2023 14:40
«Խաղաղության խաչմերուկ» ասվածն ուղղակի փրփուր է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը դրան լուրջ չեն վերաբերվում»:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Ի դեպ, եթե Ադրբեջանը, որն այսօր իրական խաչմերուկ է, Վրաստանը, որը նույնպես այդպիսին է, չի օգտագործում խաչմերուկ բառը, Հայաստանի ղեկավարի կողմից այդ բառի կիրառումն առնվազն ծիծաղելի է։
Խաղաղության խաչմերուկի մասին է խոսում մի մարդ, որը չի արել ոչ մի քայլ իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի վերածելու համար»,- ասել է Հարությունյանը։
Caliber.Az
Դիտումներ: 143