Սոցիում
A+
A-
Ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ վարչության նախկին պետը
10 Մարտի 2022 17:17
Նախարարության Բնակարանային և կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Ֆիքրեթ Միրզոևը ձերբակալվել է՝ Պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Ֆ.Միրզոևը մեղադրվում է՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով։
Նշենք, որ Ֆիքրեթ Միրզոևը պաշտոնից ազատվել է երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է՝ ՊՆ-ում յուրացումների փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
Ավելի վաղ ձերբակալվել էին պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ, գեներալ-մայոր Նիզամի Մամեդովը և մի շարք պաշտոնատար անձինք։
Caliber.Az
Դիտումներ: 113