ՄԱԿ-ն աջակցում է Ադրբեջանին ԿԶՆ-ներին հասնելու նրա ջանքերում
ՄԱԿ-ն աջակցում է Ադրբեջանին Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու նրա ջանքերում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում FAO-ի տարածաշրջանային սեմինարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։
Նա նշել է, որ Ադրբեջանին անհրաժեշտ են ուժեղ ինստիտուտներ համապարփակ ինկլյուզիվ զարգացման համար, և ՄԱԿ-ն իր հերթին աջակցում է այդ ուղղությամբ երկրի ջանքերին։
Նրա խոսքով, ԿԶՆ-ներին հասնելը կարևոր է, այդ թվում՝ պարենային անվտանգության ոլորտում։
«Աշխարհում աճում է սննդի պակասը, համաճարակն նպաստել է սովի տարածմանը, իսկ Ուկրաինայի պատերազմի պատճառով ընդհատվել են համաշխարհային մատակարարման շղթաները։ Աշխարհում միջինը յուրաքանչյուր երեք մարդուց մեկը չի կարողանում նորմալ սնվել»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը՝ իրավիճակը դրական ուղղությամբ փոխելու համար։