twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Նժդեհը ԽՍՀՄ-ում ճանաչվել է արդյո՞ք, որպես հիտլերական։ Այո՛։ Արխիվային նյութեր ԼՈՒՍԱՆԿԱՐ

01 Փետրվարի 2022 16:06

Հայաստանում Գարեգին Նժդեհի երկրպագուները, փաստաբաններն ու հետևորդները փորձում են ապացուցել, որ հայտնի, ու դեռ 2007 թվականի հրապարակված հետաքննության արդյունքներով մեղադրական եզրակացությունը, որը պարունակում է հիտլերականների հետ նրա համագործակցելու անմիջական մեղադրանքը, իբր վերջնական չի եղել և դատարանի ավարտին Հիտլերի հետ Նժդեհի համագործակցության մասին մեղադրանքը չեղարկվել է։

Гарегин Нжде после ареста

Գարեգին Նժդեհը կալանքից հետո։

Ահա այս փաստաթղթերը ըստ հայկական արխիվների. ՆԺԴԵՀ և ՀԻՏԼԵՐ. մանրամսներ (փաստաթղթերի հավաքածուից. Վաչե Հովսեփյան։ Գարեգին Նժդեհ և ՊԱԿ (ԿԳԲ). հետախույզի հիշողությունները։ Երևան, 2007)

Повестка к заседанию Особого Совещания при Министре Государственной Безопасности СССР. Страница 1

ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր Հատուկ խորհրդակցության նիստի ծանուցագիրը։ Առաջին էջ

=1944 թվականի հոկտեմբերի 12-ի հարցաքննման արձանագրություն։

«[Բեռլին, հոկտեմբեր 1942.]

Վերջում ես հարցրեցի. մենք, հայերս ինչով կարող ենք օգնել Գերմանիային այս պատերազմում։ Ես առաջարկեցի... Բեռլինում բացել հայերի համար դպրոց, որի շրջանավարտներին մենք կառանձնացնենք, որպեսզի գերմանացիները նրանց նախապատրաստեն և օգտագործեն ըստ սեփական հայեցողության։
Դրումը կարչեց այդ առաջարկությունից և ինձ հանձնարարեց Բուլղարիայում առանձնացնել մի խումբ հայերի՝ մոտավորապես 30 հոգի, նրանց ուղարկել Բեռլին, որտեղ նրանց կնախապատրաստեն և կտեղափոխեն Խորհրդային բանակում դիվերսիոն և այլ նպատակների համար, իսկ երբ գերմանական զորքերը մոտենան Հայաստանի սահմաններին, ինչպես նաև Հայաստանը բոլշևիկյան զորքերից արագ ազատելու համար ներսում գերմանացիներին օգնելու համար։

Повестка к заседанию Особого Совещания при Министре Государственной Безопасности СССР. Страница 2

ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր Հատուկ խորհրդակցության նիստին ծանուցագիր։ 2-րդ էջ:

Դրումը ասաց, որ Կարմիր բանակի նահանջի ժամանակ զորքերի հետ միասին կհեռանա նաև բնակչության թվից շատ մարդիկ և որ այդ Հայաստան վերատեղափոխված ու հայերեն լեզվին տիրապետող մարդիկ պետք է ծավալեն համապատասխան գերմանամետ քարոզչություն, որպեսզի ոչ ոք չհեռանա բոլշևիկների հետ միասին» (էջ 146)

«Երբ ես դեռ գտնվում էի Բեռլինում, աշխատում էի հայկական կոմիտեում, իմացա, որ դպրոցի բոլոր ուսանողներին հանդերձավորել էին գերմանական համազգեստով և ուղարկել էին Ղրիմ, որտեղ նրանց տեղավորել էին Սիլիմ բնակավայրում։ Ղրիմում նրանք գտնվեցին մոտ 4 ամիս։ (...) Դիվերսիոն դպրոցի բոլոր ուսանողները Ղրիմ էին ուղղարկվել նրա համար, որպեսզի պատրաստ լինեն Խորհրդային Հայաստան դիվերսիոն հանձնարարություններով տեղափոխելու համար» (էջ 149-150)

Протокол №15 Заседания Особого Совещания при Министре Государственной Безопасности СССР

Արձանագրություն №15 ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր Հատուկ խորհրդակցության նիստ

=1944 թվականի հոկտեմբերի 17-ի հարցաքննության արձանագրություն.

«—Գերմանիայում ինչպի՞սի նախապատրաստում է անցել ձեր կողմից ներկայացված հայերի խումբը։

—Այդ խումբը անցել է ռազմական պատրաստություն, իսկ վերջում՝ դիվերսիոն աշխատանք։ Նախապատրաստումը տևել է մոտ 8 ամիս։

—Հետևաբար, այդ խմբին նախապատրաստել էին, որպե՞ս դիվերսանտներ։

—Այդ ողջ խմբին նախապատրաստել էին, որպես գերմանացիների օգտին դիվերսիոն խումբ» (էջ 155)

Протокол №15 Заседания Особого Совещания при Министре Государственной Безопасности СССР

Արձանագրություն №15։ ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր Հատուկ խորհրդակցության նիստ

=Մեղադրական եզրակացություն։ Գարեգին Եղիշի Տեր-Հարությունյանի (Նժդեհ) մեղադրման №111 278 հետաքննչական գործով:

«1943 թվականի օգոստոսին Գ. Ե. Տեր-Հարությունյանը [Նժդեհ ] այցելել է Ղրիմ, վերոհիշյալ հետախույզ դիվերսանտների առջև ելույթ է ունեցել գերմանացիների հանձնարարությունները կատարելու կոչով (հատոր II, №№ 309, 310 գործերի թերթիկներ)» (էջ 84)

Протокол №15 Заседания Особого Совещания при Министре Государственной Безопасности СССР

Արձանագրություն №15։ ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարին առընթեր Հատուկ խորհրդակցության նիստ

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում Խորհրդային բանակի զորամասերի դեմ զինված պայքար անցկացնելու նպատակով կապ է հաստատել գերմանական հետախուզական մարմինների հետ։ Զբաղվել է գերմանական հետախուզական և հակահետախուզական մարմինների հանձնարարությունների կատարման համար մարդկանց հավաքագրմամբ և նախապատրաստմամբ, հավաքագրվել է Բեռլինում 1942 թվականին ստեղծված «Հայ ազգային խորհուրդ»-ի կազմում» (էջ 84)

Այժմ հայտնի են դարձել և ստորև հրապարակվում են ռուսական արխիվից փաստաթղթեր (տես նրանց լուսանկարը)։ Դրանցից հետևում է, որ նա դատապարտվել է, այդ թվում նաև Հարենական մեծ պատերազմի ժամանակահատվածում ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում հիտլերական հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով։

Caliber.Az
Դիտումներ: 639

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

202
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

168
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

146
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

130
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

122
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

115
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

113
13 Օգոստոսի 2025 10:29
8

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

107
12 Օգոստոսի 2025 17:18
9

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

106
12 Օգոստոսի 2025 08:30
10

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

104
13 Օգոստոսի 2025 09:06
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading