Շինշիլայի թիկնոց և աղավնու գլխարկ Էդմոն Մարուքյանի համար Հրաչիկի չիրականացված երազանքը...
Հայաստանի քաղաքական ասպարեզում կան շատ իսկապես զավեշտալի անձինք։ Նրանցից մեկն է հանդիսանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Այս անձի հոր անունը Հրաչիկ է։ Եվ, ըստ ամենայնի, Հրաչիկը շատ էր սիրում Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները։ Ընդ որում այնքան ուժեղ, որ որոշեց իր սերնդին անվանակոչել «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի գլխավոր հերոսի անունով։
Ինչպես գիտեք, գրքային Էդմոն Դանտեսը վրեժխնդիր է եղել իրեն նեղացնողներին. խայտառակված Ֆերնանդը, որից հեռացել են նրա կինն ու որդին, ինքնասպան է լինում, Կադերուսը զոհվում է իր ագահության պատճառով, Վիլֆորը կորցնում է իր ողջ ընտանիքը և խելագարվում, իսկ Դանգլարը սնանկանում է և ստիպված է լինում փախչել Ֆրանսիայից։ Եվ այս կապակցությամբ հարց է առաջանում. ինչպե՞ս է իրական Էդմոնը պատրաստվում վրեժ առնել իր երեկվա դաշնակից և շեֆ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Հարցը բովանդակազուրկ չէ, եթե հիշենք նրանց փոխհարաբերությունների պատմությունը։ Սկսենք նրանից, որ Մարուքյանը եղել է «Ելք» դաշինքի հիմնադիրներից մեկը և գլխավորել է դրա ցուցակը 2017 թվականին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Դե, իսկ «խորովածային հեղափոխության» հաղթանակից հետո նրան հանձնարարեցին խաղալ «կառուցողական ընդդիմադիրի» դերը։ Նա այդ դերը այնքան հաջողությամբ խաղաց, որ 2022 թվականի մարտին նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց այս տարվա փետրվարի վերջին Մարուքյանը հայտնեց, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու խնդրանքով դիմում է ներկայացրել Փաշինյանին:
Նիկոլ Վովաևիչը ստորագրել է այդ խնդրանքը։ Առավել ևս, որ Էդմոն Հրաչիկովիչը դեսպանի պաշտոնից իր հեռանալը հիմնավորել է՝ իշխանությունների հետ արտաքին քաղաքականության հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններով։ Առավել ևս, նա, առանց արտահայտություններում ամաչելու, սկսել է ակտիվորեն քննադատել Հայաստանի ղեկավարության գործողությունները՝ Փաշինյանին գրեթե մեղադրելով ազգային շահերը դավաճանելու մեջ։ Չեմ ասի, որ սա ա-լյա Էդմոն Դանտեսի վրեժի նման ուղղակի մի բան է, բայց ամեն տեղի ունեցածի մեջ Մարուքյանի հոգու վրա թափված բալասանի նման մի բան, այնուամենայնիվ, կարելի է նկատել։
Բայց ես չէի էլ սկսի նույնիսկ հիշել ինչպես ինքնին Մարուքյանին, այնպես էլ Փաշինյանի հետ նրա խառնակչության մասին, եթե Էդմոն Հրաչիկովիչը վրա չտար Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։ Ինչո՞վ Բեյուք Ղարաքիլիսեյի բնիկին դուր չի եկել բելգիական Նամյուրի բնիկը։ Նրանով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է մեր պետության ղեկավարի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Դա, ինչպես հայտնի է, եղել է դեռեւս փետրվարի սկզբին։
Այդ ժամանակ մեր պետության ղեկավարի և Եվրախորհրդի ղեկավարի միջև հեռախոսազրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև կապերի տարբեր ասպեկտները, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցերը։ Կողմերը այնպես նաև շոշափել են Ադրբեջանում «COP29»-ի անցկացման և այդ համատեքստում Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը։
Այստեղ ի՞նչ զարմանալի կամ անհասկանալի բան կա։ Հայաստանը, խոսքի համար, ինքն է պաշտպանել Ադրբեջանի, որպես «COP29»-ի ընդունող երկրի թեկնածությունը։ Եվ Մարուքյանն էլ այդ ժամանակ նստել ու լռել էր։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությանը, ապա ոչ միայն Շառլ Միշելն է հանդես եկել այս ամենի աջակցության օգտին։ Բաքու այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ընդգծել է մեր երկրի նշանակալից դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Միթե՞ ՆԱՏՕ-ի ղեկավարն էլ է առաջացնում Մարուքյանի դժգոհությունը։ Եթե այո, ապա ֆրանսիական անուն կրող հայը հնարավորություն ունի Ստոլտենբերգի հասցեյին իր բոլոր պահանջները հնչեցնել Երևան նրա այցի ժամանակ։ Բայց դժվար թե մենք դառնանք սրա ականատեսներ։ Դժվար թե մենք տեսնենք այն քաղաքական գործիչների ամբողջ ցուցակը, որոնցից Էդմոն Հրաչիկովիչը խորապես վրդովված է։ Չէ որ, եթե այս ցուցակում ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրների բոլոր այն նախագահներն ու վարչապետները, ովքեր շնորհավորել են ադրբեջանական պետության ղեկավարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ապա Մարուքյանը ստիպված կլինի շատ երկար կարդալ նրանց անունները։
Եվ այստեղ նշեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորողներից մեկը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Առավել ևս, Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս մեկ շնորհավորական նամակ է գրել մեր պետության ղեկավարին։ Այս անգամ՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի կապակցությամբ, որն իր մասնակիցների ընդհանուր կարծիքով դարձել է մեր երկրի կողմից ստեղծված հերթական գլոբալ հարթակ, բարձրացնում է ողջ համաշխարհային հանրությանը հետաքրքրող հարցեր։
«Այս ֆորումը անցկացվում է շատ կարևոր ժամանակահատվածում։ Նոյեմբերին Բաքուն կընդունի «COP29»-ը, և ողջ աշխարհի հայացքը, ինչպես երբեք, սևեռված կլինի դեպի Ադրբեջան: Գիտեմ, որ Ձեր երկիրը արժանապատվորեն, ավանդական հյուրնկալությամբ կկազմակերպվի այս հիանալի միջոցառումը»,- ասվում է՝ մեր երկրի նախագահի անունով Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ էր կատարվում Հայաստանի նախկին հատուկ հանձնարարությունների դեսպանի հոգում, երբ նա կարդում էր այս տողերը։
Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ դրանք եղել են այնպիսի էմոցիաներ, ինչ վերապրել է մարդակեր Էլոչկան, երբ իմացել է այն մասին, որ նա ունի մրցակից՝ ամերիկացի միլիարդատեր Վանդերբիլտի դուստրը: Եթե դա այդպես է, ապա հիմա սպասում ենք, որ Մարուքյանը ապառիկ գնի մուշտակ պատկերող շան կաշի։ Դա հայ քաղաքական գործիչը կարող է Էլոչկայի նման օգտագործել երեկոյան զգեստը զարդարելու համար։ Այնուհետև, Շառլ Միշելի ինքնասիրությանը հզոր հարված հասցնելու համար հայ քաղաքական գործիչը կարող էր մուշտակագործից գնել շինշիլայի թիկնոց և իր համար սարքել արգենտինական ֆետրից պատրաստված աղավնու գլխարկ: Դե, իսկ որպեսզի Եվրախորհրդի ղեկավարը վերջնականապես ու երկար ժամանակ տխրի, Մարուքյանին հարկավոր է անգիր սովորել քաղաքացուհի Շչուկինայի ողջ աղքատիկ բառապաշարը։ Դե, որպեսզի, պատահաբար ինչ-որ տեղ տեսնելով Միշելին, կարողանաս մեղմ ձայնով ասել. «Գյադաություն ես անում, տղա՜»։ Փաստ չէ, որ Միշելը կհասկանա այս բառակապակցության իմաստը։ Բայց այստեղ չէ որ գլխավորն այն է, որպեսզի պարոն Շառլը գրպանից չհանի թեյի քամիչը։ Հանկարծ այն Մարուքյանի վրա կթողնի նույն տպավորությունը, ինչպես մարդակեր Էլոչկաի վրա։ Եվ այդ ժամանակ բոլորը կլսեն երկարաձիգ հառաչանքներ։
Առայժմ բանը չի հասել դրան, բայց արդեն կարելի է արձանագրել, որ չիրականացվեցին Հրաչիկ Մարուքյանի երազանքները։ Նա չէ որ ծրագրել էր, որ «նավն ինչպես կոչես, այդպես էլ նավարկելու է»։ Այդ իսկ պատճառով էլ նա իր որդուն տվել է «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի հերոսի անունը։ Բայց ի վերջո կյանքն ընթացավ այնպիսի սցենարով, որի մասին Հրաչիկը չէր էլ երազել։