Շուշայում անցկացվել է թյուրքական գործարար համաժողով
Շուշայում տեղի է ունեցել թյուրքական գործարար համաժողով՝ նվիրված Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանն ու զարգացմանը:
Ինչպես տեղեկացնում է Сaliber.Az-ը, ֆորումն անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ), Թուրքական առևտրաարդյունաբերության պալատի, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBİA) և Ձեռնարկատերերի (Գործատուների) կազմակերպությունների ազգային կոնֆեդերացիայի աջակցությամբ:
Բացի Ադրբեջանից՝ միջոցառմանը մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության չորս մշտական անդամների (Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան), ինչպես նաև դիտորդ երկիր Հունգարիայի պետական կառույցների, տարբեր կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գործարարներ։ Համաժողովի նպատակն է էլ ավելի խորացնել թյուրքական պետությունների միջև տնտեսական, գործարար և ներդրումային կապերը, խթանել ձեռներեցների միջև երկխոսությունը, օտարերկրյա գործարարներին ներկայացնել Ղարաբաղի մարզի տնտեսական և ներդրումային ներուժը: