Քաղաքականություն
A+
A-
Շուշայում ԹՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի
04 Նոյեմբերի 2023 09:15
Հաջորդ տարի Շուշայում տեղի կունենա՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է նոյեմբերի 3-ին Աստանայում՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) «Թուրքական դար» խորագրով 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։
«Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունում են Ադրբեջանի առաջարկը՝ 2024 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Շուշայում՝ ԹՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 307