twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի դերային խաղերը Ոչ թե «հանձնվել են», այլ պարտվել են

04 Հունիսի 2025 18:36

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած հաղորդագրությունն այն մասին, որ «Ղարաբաղի «Եղնիկներ» լեգենդար զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանը (Քյոխ) հարցաքննվել է Հայաստանի քննչական կոմիտեյում», արժանի է մեր ուշադրությանը՝ Հայաստանի իշխանությունների երեսպաշտության և կեղծիքության հերթական դրսևորման տեսակետից: Սկզբի համար նշենք, որ առաջին տողերը կարդալուց հետո, ծագում է հետևյալ միտքը. «Ահա թե ինչ՝ Հայաստանում առաջվա պես սերմանում են գաղափարը նրանց «լեգենդարության» մասին, ովքեր Ադրբեջանի դեմ կռվել են ադրբեջանական հողում և մասնակցել են մեր երկրի տարածքների օկուպացիային»:
 
Շարունակում ենք կարդալ: Պարբերականը տեղեկացնում է, որ Ջալավյանը՝ մեղադրյալ է քրեական գործով, որի շրջանակներում ավելի վաղ բազմիցս հարցաքննել են ղարաբաղյան խունտայի վերջին առաջնորդ Սամվել Շահրամանյանին: Հետաքննությունը վերաբերվում է «արցախի հանձնման» (առանձնացվել է մեր կողմից՝ հեղ.) և «զինվորական հրամանատարության ենթադրյալ անփութության» հանգամանքներին:
 
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը հաղորդել է, որ այս գործով հարցաքննվել է նաև «արցախի պաշտպանության բանակի» նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ հենց նրա ցուցմունքն է հիմք հանդիսացել քրեական գործ հարուցելու համար։ Պարզ ասած՝ Բաբայանը ամբողջությամբ մատնել է Կարեն Ջալավյանին և Սամվել Շահրամանյանին և պատրաստ է նույնը անել ցանկացածի հետ, միայն թե ինքը չոր դուրս գա ջրից։
 
Սակայն եկեք կենտրոնանանք մեր կողմից առանձնացված ձևակերպման՝ «արցախի հանձնման» վրա։ Դրանից հստակ հետևում է, որ Հայաստանի ղեկավարությունը  ղարաբաղյան խունտայի ներկայացուցիչներին մեղադրում է ոչ թե Ադրբեջանի դեմ հանցագործությունների, այլ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի հենց այն տարածքների իբր «հանձնելու» մեջ, որոնք պաշտոնական Երևանը բարձրաձայն և պարբերաբար ճանաչում է որպես մեր երկրի մաս։ Ահա տեսեք՝ հայկական երեսպաշտությունը իր ողջ փառքո՜վ։
 
Այստեղ հատուկ նշենք հետևյալը. Ադրբեջանը իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնել է իր զինվորների արիության և աննախադեպ քաջության շնորհիվ, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայրենի հողերի ազատության։ Միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում, Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 192 մարդ, որոնցից 180-ը՝ Պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 12-ը՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ։
 
Այնպես որ, հայկական կողմը բոլորովին էլ չի «հանձնել» Խանքենդին՝ նա պարտվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվորների և սպաների ուժին, հզորությանը, հերոսությանը և վճռականությանը։
 
Եվ մեղքի տեղափոխումով այս ողջ պինգ-պոնգը Հայաստանի իշխանությունները կազմակերպում են այն փաստի ֆոնին, որ Բաքվում դատավարության ժամանակ գրեթե ամեն օր ապացույցներ են ներկայացվում, որ հենց պաշտոնական Երևանն է քաղաքական, ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերել ղարաբաղցի անջատողականներին, այդ թվում նաև 44-օրյա պատերազմում կրած պարտությունից,  2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի կողմից Եռակողմ Հայտարարության ստորագրումից հետո։
 
Ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարները Բաքվի ռազմական դատարանում իրենց ցուցմունքներում բազմիցս հաստատել են, որ փողը, զենքը և հրամանները Խանքենդի էին գալիս Երևանից։ Այնպես որ, ինչպես էլ շուռումուռ տան՝ վարչապետ Փաշինյանի և Հայաստանի ողջ ներկայիս ղեկավարության վրա է դրված  Ադրբեջանի դեմ կատարված հսկայական թվով հանցագործությունների համար անձնական մեղքը՝ ինչպես  44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո ընկած ժամանակահատվածում, այդ թվում նաև «ականային ահաբեկչության» համար, որի զոհեր են արդեն դարձել մոտ 400 ադրբեջանցիներ։
 
Այստեղ ավելացնենք, որ հենց Հայաստանում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին գրեթե հինգ տարի մեղադրում են Ադրբեջանի հետ պատերազմը կանխել չկարողանալու, պարտության մեջ։
 
Պաշտոնական Երևանի նման, մեղմ ասած, երկերեսանի վարվելաձևը սպառնալիք է կրում տարածաշրջանային անվտանգության համար։ Տխրահռչակ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց հրաժարվելը, Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու չկամությունը, իրենց հանցագործությունների պատասխանատվությունը այսպես կոչված «լղհ»-ի ղեկավարների վրա տեղափոխելը՝ այս ամենը ամենևին էլ չի նպաստում Բաքվի հետ խաղաղ երկխոսությանը։ Ընդհակառակը՝ հայերի մոտ ստեղծում է պատրանք, որ Ղարաբաղի հարցը մնում է բաց։ Սա, ըստ էության, և  հանդիսանում է Հայաստանի ղեկավարության ռևանշիզմ։
 
Ադրբեջանը այս ամենը տեսնում է և համապատասխան եզրակացություններ է անում։ Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից մեղքը տարբեր ջալավյանների, շահրամանյանների և բաբայանների վրա բարդելու փորձը՝ զուտ քաղաքական մանիպուլյացիա է։
 
Դրանով հանդերձ սնուցելով հայ հասարակության մեջ ռևանշիստական տրամադրությունները՝ պաշտոնական Երևանը փոս է փորում և՛ իր, և՛ հայերի ապագա սերնդի համար, ովքեր ստիպված կլինեն ապրել անդառնալիորեն փոփոխված աշխարհաքաղաքական իրականության պայմաններում, որտեղ Ադրբեջանը ապացուցել է արդարության հաղթանակին հասնելու իր ունակությունը՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր ռազմաքաղաքական ռեսուրսները։

Caliber.Az
Դիտումներ: 291

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կլինեն Փաշինյանի կուրսի փորձություն Հովհաննիսյանը և Վերդյանը՝ Caliber.Az-ի եթերում

272
25 Օգոստոսի 2025 18:07
2

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար

251
26 Օգոստոսի 2025 10:26
3

Վարդանյանի բուբլիկները «Հին աշխարհի հիստերիկները»

221
25 Օգոստոսի 2025 18:10
4

«Մենք փորձ ունենք պատերազմ վարելու, իսկ հիմա՝ խաղաղության հասնելու» Ալիևի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին / ԼՈՒՍԱՆԿԱՐ

218
27 Օգոստոսի 2025 13:27
5

Ադրբեջանում նշվում է Լաչին քաղաքի օրը

192
26 Օգոստոսի 2025 13:36
6

Այսօր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է

184
26 Օգոստոսի 2025 09:09
7

Քաղաքական դիակն ընդդեմ խաղաղության Սերժ Սարգսյանի նոր աբսուրդի թատրոնը

174
27 Օգոստոսի 2025 17:08
8

Յալչին Ռաֆիևը՝ Սաուդյան Արաբիայում կայացած ԻՀԿ-ի արտահերթ նիստում

166
25 Օգոստոսի 2025 19:44
9

Ալիևը շնորհակալություն է հայտնում Թրամփին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու համար

160
26 Օգոստոսի 2025 09:57
10

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աջակցության համար

160
25 Օգոստոսի 2025 09:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading