twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պայքար ստվերի դեմ Փաշինյանըն ու Էջմիածինը բախվել են

04 Հունիսի 2025 16:53

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում շարունակվում է իրարանցումը  վարչապետի և հայ հոգևորականության միջև։ Կղերականների և պետության միջև զրույցը չի ստացվել և արագ սահել է վիրավորանքների հարթակ։ Ընդ որում առաջինը ինքնատեիրապետումը կորցրել է հենց Փաշինյանը, ով, ի պատասխան իր և առաջին տիկնոջ միջև հարաբերությունների պաշտոնական կարգավիճակի բացակայության մասին հայտնի՝ Բագրատ Գալստանյանի անկասկած նյարդայնացնող մեկնաբանությանը իրեն թույլ տվեց հրապարակայնորեն հայհոյել՝ միաժամանակ քահանային մեղադրելով  նրան արատավորող մտերիմ կապերի մեջ։
 
Այստեղ շատ հարցեր են ծագում, և դրանցից մեկը այդ թվում նաև կապված է նրա հետ, թե արդյո՞ք Փաշինյանը գործել է սառնասրտորեն, թե՞ պարզապես թույլ է տվել իրեն ներքաշել սկանդալի մեջ։ Ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր «Мнение-ФМ» Տելեգրամ ալիքում կիսվել է՝ Հայաստանում քաղաքական պայքարի հարցերի ամբողջ համալիրի շուրջ իր մտքերով։
 
«Իհարկե, այն, թե ինչպես է դա անում Փաշինյանը՝ առանձին զրույցի թեմա է։ Այս գործընթացում գլխավորը՝ եկեղեցիականների հեղինակությանը հարվածելն է, ովքեր հերթական անգամ փորձում են քաղաքականություն խաղալ», - սկսել է իր վերլուծությունը Մամեդովը։
 
Այս տեսանկյունից Փաշինյանի կոշտ արձագանքը դառնում է հասկանալի: Հայ հասարակության, ավելի ճիշտ նրա այն մասի համար, որը հավատարիմ է Էջմիածնին՝ Փաշինյանի մեղադրանքները դարձան՝ եկեղեցու և նրա սպասավորների հեղինակության վրա վիթխարի ստվեր նետող ցնցող բացահայտում: Եվ այն փաստը, որ Փաշինյանը դիմել է այս քայլին, խոսում է այն մասին, որ նա բավականին բարձր է գնահատում հոգևորականությունից բխող սպառնալիքի աստիճանը։
 
Ադրբեջանցի վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ամենասկզբից «Փաշինյանի և եկեղեցու միջև հարաբերությունները կազմավորվեցին տարբեր ուղղություններով...», նշելով, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եկեղեցին միացավ՝ Փաշինյանի դեմ հանդես եկող տարբեր հասարակական կառույցների ձայների երգչախմբին։
 
Մամեդովը ընդգծում է, որ այդ ընտրություններում Փաշինյանի հաղթանակից հետո «նա նախագահին փոխարինեց իր դրածոյով, հեռացրեց անցանկալի գեներալներին և նրանց փոխարինեց հավատարիմ գնդապետներով»։
 
Շարունակելով փորձագետի միտքը՝ նշենք, որ եկեղեցին այս իմաստով մնացել է որպես իշխող թիմի համար ամենավտանգավոր հաստատություն։ Նրանում անհնար է «նշանակել» իր մարդուն, քանի որ հոգևորականության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը ներկայիս իշխանության հետ գտնվում է գոյաբանական հակամարտության մեջ։ Պատահական չէ, որ հենց այս գործոնի պատճառով է, որ ղարաբաղյան կլանը խաղադրույքներ է կատարել եկեղեցու վրա՝ անցյալ տարի, որպես բողոքի ցույցերի առաջնորդ դնելով գավառական քահանա Բագրատ Գալստանյանին։
 
Այս փաստը Ֆարհադ Մամեդովն էլ է նշում. «Ընդդիմադիր բնույթի քաղաքական կուսակցությունները չորս տարվա սեզոնային ակտիվության ընթացքում չկարողացան համախմբել բնակչությանը: Միակ դեպքը, երբ հաջողվեց սպառնալիք ստեղծել Փաշինյանի իշխանության համար՝ դա երբ Սրբազանին հաջողվեց մեծ թվով հանրահավաք կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում, որից հետո այս շարժումն էլ սկսեց անկում ապրել»:
 
Պետք է ենթադրել, որ Հայաստանի գործող վարչապետին այդ կապակցությամբ չպետք է հանգստացնի այն փաստը, որ բողոքի ցույցերը հաջողվել է ճնշել, այլ, ընդհակառակը, պետք է անհանգստացնի, որ դրանք ընդհանրապես դարձել են հնարավոր: 2024 թվականի ամռան խռովությունները Փաշինյանին ցույց տվեցին, որ հայ հասարակությունը, չնայած իր անտարբերությանը, հնարավոր է նաև դրա շնորհիվ, քաղաքականապես անկախատեսելի է և ենթակա է փոփոխական տրամադրության:
 
Հենց հասարակության տրամադրության վրա են հիմա փորձում խաղալ և՛ ընդդիմությունը, և՛ Փաշինյանը: Անելով օրինաչափ եզրակացություն այն մասին, որ ներկայիս վեճն արդեն իսկ նախընտրական գործընթացի մաս է կազմում 2026 թվականի ընտրություններից առաջ, Մամեդովը ընդդիմության գործողությունները բացատրում է որպես Փաշինյանին հաղթելու լավագույն մեթոդը որոշելու փորձ: Այս առումով նա հիշում է ընդդիմության վերջին երկու հաղթանակները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Գյումրիում և Փարաքարում, երբ նա ընտրեց երկու տարբեր մարտավարություն: Առաջին դեպքում ընդդիմադիր կուսակցությունները գնացին «տարբեր շարասյուներով», և չնայած նրանցից ոչ մեկը չկարողացավ հաղթել Փաշինյանին բացարձակ թվով, նրանք միավորվեցին, որպեսզի ընտրել իրենց քաղաքապետին: Երկրորդ դրվագում կար «տեղական մասշտաբի խարիզմատիկ քաղաքական գործիչ, ով գլխովին առաջ անցավ իշխանության ներկայացուցչից»: Հիմա, ըստ Մամեդովի, Քոչարյանը, Սարգսյանը, Գալստանյանը և ուրիշներ սկսել են ակտիվություն դրսևորել, որպեսզի շոշափեն գործողությունների առավել օպտիմալ հավաքածուն։
 
Բայց Փաշինյանն էլ քնած չէ: Մամեդովը հիշեցնում է ընդդիմության վրա իր «գորգային ռմբակոծությունների» մասին՝ հակակոռուպցիոն գործերի ակտիվացումը, նախկին նախագահներին դատարան կանչերը, խորհրդարանում լարվածության մակարդակի բարձրացումը: Հայ հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչների մերկացումները այս շարքում կանգնած են առանձին հոդվածով, չէ որ, ինչպես արդեն նշվեց վերևում, հենց եկեղեցին է, որ հայ հասարակության կողմից ղարաբաղյան կլանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ֆոնին էլ դարձել է աջակողմյան ընդդիմադիր տրամադրությունների «ապաստարան»:
 
Փաշինյանի գործողությունները, ըստ Մամեդովի, բացատրվում են հետևյալ կերպ. «Նման քայլերով Փաշինյանը չափավորում է ընդդիմության ռազմավարությունը հաջորդ տարվա համար և սահմանափակում արտաքին շահագրգիռ կողմի՝ Ռուսաստանի ակտիվությունը»։ Այնուհետև ադրբեջանցի քաղաքագետը անում է ևս մեկ հետաքրքիր եզրակացություն. «Իր արմատական քայլերով Փաշինյանը ստիպում է ընդդիմությանը և եկեղեցուն բողոքի ակցիաներ անցկացնել հիմա՝ ընտրություններից մեկ տարի առաջ, որպեսզի բողոքի շարժումը սպառվի ամռանը և գագաթնակետին չհասնի հաջորդ տարվա գարնանը»։
 
Մամեդովը անդրադարձել է նաև խնդրի մեկ այլ կողմին. «Կան նաև ազդանշաններ, որ Գյումրիի ընտրություններում ձախողումներից հետո, Արևմուտքում էլ մտածում են Փաշինյանի ապագայի մասին։ Հայաստանի վարչապետի ներկայիս գործողություններում կա նաև այս համատեքստը՝ իշխող կուսակցության և թիմի շարքերի համախմբվածությունը»։
 
Իր վերլուծության վերջում Ֆարհադ Մամեդովը ոստիկանապետի՝ «ամբողջությամբ Փաշինյանի իշխող թիմին հակառակ գնացող կարիերային ոստիկանի» հրաժարականը նշում է որպես փողոցային հնարավոր բողոքի ակցիաների դեմ պայքարի նախապատրաստման առանցքային գործոն։
 
Այո, Փաշինյանը պատրաստվում է ամենավատ սցենարների։ Հետաքրքիր մանրամասնությունը նրանում է, որ նույնիսկ ղարաբաղյան կլանի քաղաքական մոռացությանը մատնվելու դեպքում, միևնույն է եկեղեցիով կօգտվեն աջակողմյան բնույթի ուժերը, որոնք գալու են ղարաբաղցիներից հետո։ Այստեղ անհրաժեշտ է կատարել ուղղում՝ ինքնին եկեղեցին, այն պատճառով, որ հանդիսանում է անկախ քաղաքական դերակատար՝ համագործակցության համար ակտիվորեն կփնտրի նման ուժեր։
 
Այսպիսով, Փաշինյանի պայքարը կարճաժամկետ հեռանկարում կապված է 2026 թվականի ընտրությունների, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հայկական եկեղեցու ինստիտուտի նկատմամբ հաղթանակի հետ։ Եվ սա իրենից ներկայացնում է շատ ավելի դժվար խնդիր։

 

Caliber.Az
Դիտումներ: 203

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փլավ և վստահություն Սամիթ Ալիևի «անհարմար ճշմարտությունը»

175
23 Հունիսի 2025 21:45
2

Ծայրահեղ լարվածություն Փաշինյանը և եկեղեցին չեն դանդաղեցնում ընթացքը

157
25 Հունիսի 2025 14:08
3

Վերջին խոսքը` հրթիռներինն է՞ ՀՕՊ-ը գործողության մեջ է, դիվանագետները՝ ստվերում

128
23 Հունիսի 2025 13:32
4

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցի հերոսների հիշատակին

124
25 Հունիսի 2025 16:23
5

ԻՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի աջակցության բանաձևին

98
23 Հունիսի 2025 08:53
6

Առաջ անցնելով փոթորկից Սահմանային անվտանգության ադրբեջանական մոդել

97
23 Հունիսի 2025 10:53
7

Սուգովուշանում 32 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել

90
26 Հունիսի 2025 09:01
8

Փարիզը կապիտուլացվեց Շուշայում Ֆրանսիական կրակոց հայկական ռևանշիզմի վրա

84
24 Հունիսի 2025 14:16
9

Հայաստանի կեղտոտ հետքը Օկուպացիայից մինչև ֆինանսական խարդախություններ և ահաբեկչություն

79
24 Հունիսի 2025 14:26
10

AZAL-ը վերականգնել է իր կանոնավոր չվերթներից մեկը

69
23 Հունիսի 2025 12:05
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading