Տարեգրություն
A+
A-
Օրբանը շնորհավորել է Ալիևին հաղթանակի կապակցությամբ
08 Փետրվարի 2024 09:22
Փետրվարի 7-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Վիկտոր Օրբանը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ադրբեջանի զարգացմանն ուղղված գործունեության մեջ։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին ուշադրության և շնորհավորանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հունգարիայի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, և վստահություն է հայտնվել, որ երկկողմ կապերն այսուհետ էլ կշարունակեն ամրապնդվել:
Caliber.Az
Դիտումներ: 43