Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանը ավելացրել է գազի արտահանումը
12 Սեպտեմբերի 2023 13:51
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանից գազի արտահանումն աճել է 9%-ով։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում հրապարակմամբ կիսվել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Գազի արտահանումը հունվարից օգոստոս ժամանակահատվածում աճել է 9 տոկոսով։ Եվրոպա է արտահանվել 7,6 միլիարդ խորանարդ մետր գազ, Թուրքիա՝ 6,7 միլիարդ խորանարդ մետր, Վրաստան՝ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս ընթացքում TANAP-ով Թուրքիա է արտահանվել 3,8 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասվում է հրապարակման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 300