Ադրբեջանը և Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը ռազմական բժշկության ոլորտում
Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության Բժշկական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Դուրմուշ Այդեմիրի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ՊՆ բժշկական վարչություն։
Պաշտպանության նախարարությունից Caliber.Az-ին հայտնել են, որ նախարարության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-մայոր Ֆիրուդին Նաբիևը հյուրերին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանական բանակում բուժծառայության կազմակերպման, մասնավորապես՝ Հայրենական պատերազմի ժամանակ ռազմաբժշկական անձնակազմի գործունեության մասին: Հանդիպմանը քննարկվել են ռազմաբժշկական ծառայության թուրքական մոդելին ադապտացման հարցեր։
Հյուրերը ծանոթացան նաև Գլխավոր կլինիկական հոսպիտալին, Կենտրոնական զինվորական պոլիկլինիային, Կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիային, Սանիտարահամաճարակային հսկողության կենտրոնին, Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի կենտրոնին։