twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը և Պակիստանը պետք է ավելի խոր կապեր զարգացնել իրենց ժողովուրդների միջև» Caliber.Az-ը՝ Քարաչիից

19 Հունվարի 2022 17:13

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պակիստանցի քաղաքագետ, Զիյաուդինի համալսարանի (Ziauddin University) Մարդու իրավունքների հարցերի կենտրոնի տնօրեն Սաիդ Շահի հետ։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների ընթացիկ մակարդակը։

—Մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակը իրոք բարձր է, պատմականորեն այդպես է կազմավորվել։ Բայց, ինչպես և ցանկացած հարաբերությունների դեպքում, հարկավոր է աշխատել առավել հաջող համագործակցության համար։ Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները հետագայում ևս կզարգանան։

Պակիստանը միշտ ամեն ինչում աջակցել է Ադրբեջանին, սկսած 90-ական թվականներին անկախության և արդարության համար ադրբեջանական ժողովրդի պայքարում, և վերջացրած տարածքային ամբողջականության համար 44 օրյա պատերազմում։

Վերջերս կայացել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններ, ինչը խորհրդանշում են բարեկամական հարաբերություններ և միևնույն ժամանակ ազդանշան են հանդիսանում ագրեսիվ Իրանի համար։

—Ձեր կարծիքով, ուրիշ ո՞ր ոլորտներում արժե նաև զարգացնել պոտենցիալ համագործակցությունը։

—Վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրները կենտրոնացվել են առավելապես պաշտպանության ոլորտում համագործակցության վրա։ Դա բացատրվում է հիմնականում ղարաբաղյան հակամարտությամբ, քանզի այդ հարցը առաջնահերթային էր։ Սակայն այժմ, երբ Ղարաբաղի հետ իրավիճակը գործնականորեն լուծված է, մենք կարող ենք անցնել մշակութային, կրոնական և սոցիալական կապերին նվիրված գլխին։ Կարելի է քննարկել տնտեսական պայմանագիրը, որը վերջնական հաշվով կարող է բերել ազատ առևտրի։

Եվս մեկ ոլորտը, որի վրա արժե կենտրոնանալ՝ կրթությունն է. ուսանողների և դասախոսների փոխանակումը, երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ համատեղ գիտաժողովներ։

Իմ կարծիքով, մեզ հարկավոր է առավել խորը կապեր զարգացնել մեր ժողովուրդների միջև՝ Կենտրոնական Ասիա թափանցող ընդհանուր էթնիկական գոտին մեզ կապում է մշակույթային, կրոնական և մյուս հարաբերություններում։ Վիզային սահմանափակումները պետք է երկու կողմերից վերացվեն, որպեսզի բիզնեսի և համագործակցության համար դյուրացնել երկրների միջև այցերը։

—Դուք վերևը նշեցիք ղարաբաղյան հակամարտությունը։ Պակիստանի հանրությունը ի՞նչ գիտի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։

—Ցավոք, Պակիստանի հանրության զգալի մասը կտրված է այդ հակամարտության իրողություններից։ Ես անձամբ լավ գիտեմ նրա պատմությունը և այդ թեմայով մի շարք հետազոտություններ եմ կատարել՝ սկսած վաղ ժամանակներից, երբ Ղարաբաղը դեռ խանություն էր։

—Պակիստանը ինչպիսի՞ օգնություն կարող է ցուցաբերել օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի մարզում ենթակառուցվածքի վերականգնման գործում։

—Պակիստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի վերականգմանը, քանզի մենք՝ շինարարության բնագավառում, մասնավորապես բնակարանաշինարարության մեջ հարուստ փորձ ունենք։ Բացի դրանից, Չինաստանի հետ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» (OBOR) առավել մասշտաբային նախաձեռնության մասը հանդիսացող՝ պակիստանա-չինական տնտեսական միջանցքի (CPEC) կազմակերպման փորձը օգտակար կլինի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մեջ։

Վերջի ժամանակներում Պակիստանը զարգացնում է իր զբոսաշրջային ինդուստրիան, այս փորձը նույնպես կարող է օգտակար լինել, որպեսզի Ղարաբաղը դարձնել հանրաճանաչ տուրիսական ուղղություններից մեկը, հատկապես Շուշան, որը պատմական մեծ նշանակություն և արժեք ունի։

Caliber.Az
Դիտումներ: 501

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

91
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

69
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

60
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

60
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

58
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

57
20 Նոյեմբերի 2024 12:25
7

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

56
20 Նոյեմբերի 2024 15:22
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

55
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

49
22 Նոյեմբերի 2024 08:50
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading