twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԱՄՆ-ը պատժում են հայկական ընկերություններին պատժամիջոցներով Ահաբեկչությանը և կեղտոտ խաղերին աջակցելու համար

16 Նոյեմբերի 2022 18:32

Խորամանկ Հայաստանի բախտը չբերեց` ԱՄՆ պատժամիջոցների ցանկում շարունակում են ներառվել հայկական ընկերությունները, որոնց գործունեությունից կախված է և՛ տնտեսությունը, և՛ սոցիումը, այսինք «քարերի երկրի» գրեթե ողջ կենսագործունեությունը։ Իրավիճակն ստիպեց մտաբերել մի տարրական ճշմարտություն, որը ժամանակակից մեկնաբանությամբ կարելի է ձևակերպել այսպես. չի կարելի անընդհատ գողանալ սեփական կարիքների համար և անխտիր բոլորի հետ սիրախաղ անել, ողորմություն և գթասրտություն մուրալ, ապրել ուրիշի հաշվին, ենթադրելով, որ դու ամենախելացին ես, իսկ շուրջբոլորը հիմար են: Իսկ կարճ ասած. ցանկացած ձրիությունը վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է դաժան ու սոված առօրյան:

Վաշինգտոնը, որի հետ Հայաստանը վերջին շրջանում այնքան ջանասիրաբար փորձում է համագործակցել, չնայելով որևէ շողոքորթումներին՝ շարունակում է աստիճանաբար պատժել հայկական ընկերություններին արկածախնդիր բիզնես ռազմավարությունների համար։ Այսպես, նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ հայկական «Milur Electronics» ՍՊԸ-ն («Milandr»-ի մասնաճյուղը Հայաստանում) ԱՄՆ պատժամիջոցների տակ է ընկեք ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ձեռնարկության հետ կապերի համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ երկուշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարը, մասնավորապես, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել չիպեր արտադրող ռուսական «ՊԿԿ Միլանդր» ԲԸ-ի նկատմամբ, քանի որ այն աշխատում է (կամ աշխատել է) ռուսական էլեկտրոնիկայի արտադրության հատվածում։ ««Միլանդր»-ը հանդիսանում է Մոսկվայի ռազմական կառուցվածքի գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մի մասը»,- հաստատում է Բլինկենը։

Այս համատեքստում նա հայտնել է, որ նշված ընկերության հետ կապերի համար պատժամիջոցների տակ են ընկել Հայաստանում գործող «Milur Electronics» ՍՊԸ-ն, շվեդական «Milur SA»-ն և թայվանական «Sharp Edge Engineering Inc»-ն։

Զարմանալու բան չկա, միանգամայն հասկանալի է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ներողամիտ լինել հայկական ընկերությունների նկատմամբ, որոնք փորձում են շրջանցելով սահմանված պատժամիջոցները համագործակցել Ռուսաստանի հետ, օգնելով Մոսկվային, սատարելով անջատողական քաղաքականությանը, իսկ երբեմն նույնիսկ հովանավորելով ահաբեկչությունը։ Եվ այստեղ ամեն ինչ սկսվեց ոչ այսօր՝ հայկական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի այսպես կոչված երկրորդական պատժամիջոցները սկսեցին սահմանվել դեռ հոկտեմբերին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակեց 2022 թվականին իրենց կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների պահանջները խախտող հաստատությունների և իրավաբանական անձանց նոր ցուցակը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության հարցերով վարչության (OFAC) կողմից անցկացված հետաքննության արդյունքների համաձայն՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցային փաթեթի մեջ են ընկել անմիջապես հայկական հինգ առևտրային ընկերություններ։ Դրանք են՝ «Տակո» ՍՊԸ-ն, «Առէկսիմբանկ»- Գազպրոմբանկի խումբ»-ը, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, «Մելլաթ բանկ»-ը, «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն, սրանք բոլորը երկրում խոշոր հոլդինգներ են, որոնց կապիտալիզացիան կազմավորում է պետական բյուջեի զգալի մասը:

Պետք է ասել, որ պատահական չէ, որ այս ցուցակում Հայաստանը այլ տուգանվածներիի, օրինակ՝ Չինաստանի կողքին է։ Սակայն այն, որ չինական ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում», տեսականորեն միանգամայն հասկանալի է՝ սա Ռուսաստանի խոշորագույն տնտեսական և քաղաքական գործընկերն է։ Իսկ ի՞նչ է անում այստեղ մանրիկ Հայաստանը, որի մոտ մրցունակ տնտեսություն երբեք չի եղել, իսկ այն, ինչ ունի, հիմա ավելի շուտ մեռած է, քան կենդանի։ Բայց հենց սկսում ես ավելի խորանալ, պատմության նման պարզ է դառնում. պարզվում է, որ հայկական ընկերությունները ելնելով իրենց և ռուսական շահերից զբաղվել են ամենակեղտոտ գործերով։ Պատժամիջոցների տակ ընկած ընկերություններից հատուկ ուշադրության է արժանի «Տակո» ՍՊԸ-ն, որը, ինչպես պարզվում է, օգնել է Ռուսաստանին Ուկրաինայի մարտերում։ Ամեն ինչ տեղի է ունեցել հետևյալ կերպ. չինական «Sinno Electronics Co.» ՍՊԸ իր արտադրանքը՝ ռադիոավտոմատ սարքավորումները Երևան է ուղարկել նախքան Ուկրաինայում պատերազմի սկսվելը։ Իսկ այս տարվա փետրվարից հետո հայերը սկսել են այն փոխանցել ուկրաինական ճակատում գտնվող ռուսական զորքերին։ Չինացիներն այս մասին գիտեին (կամ կռահում էին), բայց մատակարարումը չեն դադարեցրել։ Առավել ևս, չնայած դեռ հունիսին «Sinno»-ին ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուն, հայկական ընկերությունը շարունակել է ծառայություններ մատուցել ռուսական ռազմական արդյունաբերությանը։

«Տակո»-ն նաև հանդիսանում է «Ռադիոավտոմատիկա» ռուսական ՍՊԸ-ի էլեկտրոնային բաղադրիչների բազայի (ԵԿԲ) մատակարար։ Բացառված չէ, նշում են որոշ ԶԼՄ-ները, որ Մոսկվան այս լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայությունները օգտագործել է Ուկրաինայի «ԼԴԺՀ», Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում «հանրաքվեների» ժամանակ։ Այսինքն, դատելով փաստերից, «Տակո» ՍՊԸ-ն դարձել է ռուսական լրտեսական ծրագրերի մասնակից և նպաստել է Ուկրաինայի մի քանի մարզերում անջատողականության ամրապնդմանը։

Հեռու չի գնացել նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը. պատժամիջոցների ցանկում ընդգրկված հայկական ընկերության կանոնադրական կապիտալի 100%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմբանկ»-ին։ Չնայած այս հայկական բանկը, որն ընդգրկում է 16 մասնաճյուղ (յոթը մայրաքաղաքում և ինը մարզերում), համապատասխան փաստաթղթերի, կարծես թե զբաղվում է խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծերի ֆինանսավորմամբ և փոքր ու միջին բիզնեսի վարկավորումով, իրականում նրա կապիտալն ուղղակիորեն ներդրվում է վերավաճառման մեջ, այսինքն Հայաստանի կողմից Ռուսաստանից ներկրվող էներգակիրների՝ բենզինի, դիզվառելիքի, գազի սպեկուլյացիայով։ Պետք է ասել, որ հայկական բանկի բախտը երկար ժամանակ բերել է՝ նրան հաջողվել էր շրջանցել միջազգային կազմակերպությունների վերահսկողությունը։ Թեև 2014 և 2016 թվականներին OFAC-ը մի քանի անգամ պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ, Հայաստանում դուստր բանկը ինչ որ պատճառներով չի ընկել դրանց տակ։ Վերլուծաբանները խոսում էին «Առէկսիմբանկ»-ի կողմից անցկացվող թաքուն աղմուկի մասին՝ պաշտոնական կառույցների կուլիսներում պայմանավորվելով, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից։ Եվ մինչև մի պահ ամեն ինչ անցնում էր։ Սակայն, վերջին ամիսներին նրա չափազանց ակտիվությունը հանգեցրել է OFAC-ի կողմից խիստ պատժի:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ԱՄՆ-ն աշխարհին կոչ էր արել հրաժարվել ռուսական գազը ռուբլով գնելուց և զգուշացրել է, որ այս պահանջները չկատարող երկրների դեմ կձեռնարկվեն կոշտ միջոցներ։ Իր հերթին Ռուսաստանի կառավարությունն իր հերթին «Գազպրոմի» հետ համագործակցող երկրներին կոչ է արել ապրիլի 1-ից գազի դիմաց վճարել ռուբլով և միջոցներ փոխանցել այս կոնցեռնի հաշվին։ Ահա և Հայաստանը խորհրդային պիոներների «միշտ պատրաստ» օրինակով աչքի է ընկել և դարձել է առաջին երկիրը, որը գազի դիմաց վճարել է ռուբլով։ Հասկանալի է, որ Երևանում հաշվարկներն իրականացրել և իրականացնում է «Գազպրոմ»-ի դուստր ֆինանսական կառույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը։

Եվս մեկ նշանավոր ֆինանսական հաստատություն «ՎՏԲ Հայաստան»-ը՝ լիովին կախված է ռուսական ֆինանսական կառույցներից, և որի կանոնադրական կապիտալը պատկանում է ռուսաստանցիներին։ Նա տիրապետելով բանկային պորտֆելի 25%-ին զգալի մասնաբաժին ունի իր երկրի բանկային շուկայում։ Եվ լիովին հասկանալի է, որ «ՎՏԲ Հայաստան»-ը շարունակել է սպասարկել ռուսական շահերը, չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների սպառնալիքին, հենվելով ռուսական հնամենի գուցեի վրա։

Ա յսպիսով և բացատրվում է ռեբուսը՝ թե ինչու է այս տարվա գարնանից Հայաստանը սկսել հայտարարել իր տնտեսության ռեկորդային աճի տեմպերը՝ զարմանք առաջացնելով բազմաթիվ երկրների ու վերլուծաբանների շրջանում։ Իսկ արդյունքները, դատելով ֆինանսական ռեսուրսների շրջանառության աճից և այլ ցուցանիշներից, ինչպես, օրինակ արտադրանքի արտահանումն ու ներմուծումը, իսկապես ասում են իրենք իրենց մասին։ Որոշ տնտեսական ոլորտի փորձագետներ նույնիսկ գլուխ էին կոտրում, տալով մի պարզ հարց՝ որտեղի՞ց գործնականում աղքատ Հայաստանի մոտ այդ բարիքները: Հիմա պարզվում է, որ բարիքը «այնտեղից է»՝ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես դարձել է ռուսական պատժամիջոցային փողերի ու ապրանքների լվացման, վերաբաշխման, վերավաճառման սև շուկա։

Հայտնի է նաև, որ երբ ռուսական բանկերի համար փակ էին միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, հայկական բանկերը, այդ թվում նաև «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ը ակտիվ ֆինանսական գործարքներ են իրականացրել «Զոլոտայա կորոնա», «Կոնտակտ», «Յունիստրիմ», QIWI և այլ վճարային համակարգերով։ Դա հաստատում է նաեւ տրանսֆերտների դինամիկայով։ Այս հաշվով Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անձամբ խոստովանել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստանի կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալն աճել է 2,5 անգամ կամ 155,7%-ով։ Իսկ հունիսին Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումները եղել են գրեթե 5 անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Եվ այստեղ մենք բախվում ենք մեկ այլ գլոբալ խարդախության հետ, որը հմուտ անցկացրել է Փաշինյանի կառավարությունը՝ փորձելով հակառակ պատժամիջոցների գումարներ աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգին աջակցելու վրա։ Թեև Ուզբեկստանի, Վիետնամի, Ղազախստանի և Թուրքիայի բանկերը սեպտեմբերի վերջին դադարեցրին «Միր» քարտերի սպասարկումը, Հայաստանը խարդախել է։ Այդ օրերին Փաշինյանի կաբինետը խորամանկորեն հայտարարել է ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը հօգուտ ԱՄՆ-ի դադարեցման մասին, սակայն երկրի Կենտրոնական բանկը հանդես եկավ խելամիտ հայտարարությամբ. իբրև չցանկանալով կոնֆլիկտ փաստորեն Ռուսական «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի հետ, իր վրայից հանել է պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ առևտրային բանկերն այս հարցում ունեն ազատ և անկախ որոշումներ կայացնելու իրավունք:

Արդյունքն ակնհայտ է. հայկական բանկերի կողմից միջազգային բանկային պատժամիջոցների անտեսումը, բանկային հատվածում անարխիան և երկրի Կենտրոնական բանկի կեղծավոր քաղաքականությունը այնուամենայնիվ գրավեցին Եվրամիության և ԱՄՆ-ի ուշադրությունը, և «ՎՏԲ Հայաստան»-ին վերջապես հասան ամերիկյան պատժամիջոցները։ .

Հայկական ցուցակում ներկա են նաև իրանական ֆինանսները՝ «Բանկ Մելլաթ»-ը։ Այս բանկը, կոպտորեն խախտելով միջազգային պատժամիջոցների կանոնները, ակտիվորեն մասնակցելով տարբեր անդրազգային կեղտոտ դրամական փոխանցումներին և ներգրավված լինելով ֆինանսական խարդախությունների մեջ, վաղուց հայտնի է աշխարհի ֆինանսակա-բանկային հանրությանը։ Իրանի իշխող կրոնական և գործարար վերնախավի հետ կապված իրանական կապիտալի և կանոնադրական կապիտալի հիման վրա գործող «Բանկ Մելլաթ» (բանկը, որը Հայաստանում սկսել է գործել 1995 թվականին, պատկանում է Սայիդ Մուսավի Խոմեյնիի ֆինանսական խմբին) արդեն 27 տարի հանդիսանում է Երևանի բանկային շուկայում հեգեմոն կառույց։ Այսպիսով, կոշտ պատժամիջոցների պայմաններում Իրանը տարածաշրջանային մակարդակով լայնածավալ գործողություններ է անցկացրել Հայաստանի ֆինանսական և բանկային մասնաճյուղերի միջոցով։ Եվ ոչ միայն անցկացրել է՝ «Բանկի Մելլաթ»-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Սիրիայում հանդես են եկել որպես զենքի անօրինական առևտրի, ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման ցանցային բիզնեսի հովանավորներ: Այս հանգամանքը առաջացրել է միջազգային լուրջ արձագանք, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մի քանի տարի առաջ ներկայացված անհերքելի ապացույցների հիման վրա «Բանկ Միլլաթ»-ի կողմից ահաբեկչությանը և կեղտոտ փողերի շրջանառությանը աջակցելու մասին տեղեկատվությունը ներառվել է ՄԱԿ-ի բանաձևում։

Հայտնի է նաև, որ նախկինում օկուպացված տարածքների հարուստ բնական պաշարների, այդ թվում նաև ոսկու, սնդիկի, օբսիդիանի, մոլիբդենի, մարմարի, գրանիտի, ցինկի, պղնձի և այլ ռեսուրսների, ինչպես նաև կահույքի արդյունաբերության համար անհրաժեշտ հումքի Իրանի և Խանքենդիի անջատողական ռեժիմի միջոցով վաճառքը ֆինանսավորվել է հատկապես «Բանկ Մելլաթ»-ի կողմից։ Դրանով հանդերձ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես օգտվում են այս բանկի՝ կեղտոտ փողեր լվանալու և Ղարաբաղում հանցավոր ցանցի հետ ահաբեկչությունը ֆինանսավորելու ծառայությունից։ Կոռումպացված և հանցավոր ղեկավարությունը Ադրբեջանի տարածքում «Բանկ Մելլաթ»-ի ֆինանսավորմամբ Ադրբեջանի կառուցել է տարբեր ենթակառուցվածքներ՝ «ֆինանսական աջակցություն» տրամադրելով Ղարաբաղում մի շարք նախագծերի, որոնք տարածաշրջան բերեցին իրանական ընկերություններին, որոնք համատեղ շահագործել են Ադրբեջանի բնական պաշարները։

Այդ ցուցակում կա նաև հայկական ՍՊԸ «Flight Travel» ավիաընկերությունը, որը ծառայություններ է մատուցում, որպես Իրանի «Mahan Air» մասնավոր տուրիստական և ավիացիոն ընկերության դուստր ընկերություն։ Այստեղ նույնպես շատ բան է կապված ահաբեկչության հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը 2019 թվականի հունվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ հայտնել է, որ եղել են Իրանի կողմից աջակցվող օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած զինված անձանց «Mahan Air» ընկերության կողմից Սիրիա փոխադրելու դեպքեր։

Ինչպես նաև հայերի ֆինանսական աջակցությամբ «Mahan Air»-ը ակտիվ դեր է խաղացել վերապատրաստված անձնակազմի, դեռահասների ճամբար տեղափոխելու, ինչպես նաև տարածաշրջան զենք մատակարարելու գործում։ Ավիաընկերությունը նաև Իրանի մի քանի օդանավակայաններ է տեղափոխել Սիրիայի մարտերում զոհված «Ֆաթեմիյուն» և «Զեյնաբիայուն» դիվիզիաների մարտիկների մարմինները։ Այնպես նաև հնչեցվել է հիշյալ քաղաքացիական ավիաընկերության կողմից այլ ռազմական բեռների և զինվորականների տեղափոխմանը մասնակցելու և դրանում ԻՀՊԿ-ի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ակտիվ գործունեության մասին։ Այս բոլոր գործընթացներում երևանյան «Flight Travel» ՍՊԸ-ն սերտորեն համագործակցել է «Mahan Air»-ի հետ:

Սակայն հայկական ընկերությունները վաղուց են գտնվում ԱՄՆ հետախուզական ծառայությունների շապիկի տակ և նույնիսկ պատժամիջոցների տակ են արմատական շարժումների և երկրների հետ համագործակցելու համար։ Այսպես, դեռ 2019 թվականին ԱՄՆ Առևտրի նախարարությունը Իրանի հետ կապերի պատճառով իր «սև ցուցակում» ավելացրեց երկու հայկական ընկերություններին. Երևանի «Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵԿՄԳԿԻ) ՓԲԸ (YerNIISS) և «Մարկել» ՓԲԸ-ն։

ԵԿՄԳԿԻ-ն վերաարտահանել է ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակ»-ից ապրանքներ՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի, իսկ ԵԿՄԳԿԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ .

Այսպիսով կարելի է հասկանալ, թե որքան կտրուկ են «պատժվել» հայկական ընկերությունները։ Ամերիկյան պատժամիջոցները հստակորեն բացահայտեցին Երևանի կապերը ոչ միայն պատժամիջոցներին ենթակա Ռուսաստանի, այլ նաև Իրանի և այլ երկրների արմատական ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Եվ այս առումով, ինչպես կարող ենք համոզվել, Հայաստանը, որը վերջերս շրջանում փորձում է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ ոչ մի ներողամտություններին սպասել չի կարող։ Որտե՞ղ են դեմոկրատների շարքից Հայաստանի վերջերիս քաղաքական հովանավորներն ու աջակցությունը: Սա պետք է կոշտ ու հստակ դաս ծառայի հայ գործարար արկածախնդիրների և հենց քաղաքական գործիչների համար՝ «կեղտոտ փողը» լավ բանի չեն հասցնում։

Caliber.Az
Դիտումներ: 226

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայերին, ստացվում է, որ կարելի՞ է Սպասում ենք Ամերիկայի և Եվրոպայի արձագանքին

196
26 Նոյեմբերի 2024 14:15
2

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

77
25 Նոյեմբերի 2024 13:49
3

Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին

72
26 Նոյեմբերի 2024 16:26
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Քելբեջար քաղաքի օրը

71
25 Նոյեմբերի 2024 09:51
5

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

70
25 Նոյեմբերի 2024 11:25
6

Իլհամ Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին Զրույցի մանրամասները

69
26 Նոյեմբերի 2024 09:33
7

Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

64
25 Նոյեմբերի 2024 16:55
8

Որտեղ է տրամաբանությունը «Հին աշխարհի հիստերիկները»

61
26 Նոյեմբերի 2024 13:32
9

300 միլիարդ մոլորակի համար. COP29-ի հիմնական համաձայնագիրը Ադրբեջանում

58
25 Նոյեմբերի 2024 10:12
10

Վերաարտահանման փակուղի. Հայաստանի սպեկուլյատիվ տնտեսությունը Խազար Ախունդովի տեսությունը

57
26 Նոյեմբերի 2024 14:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading