twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Վերլուծություն
A+
A-

COP29-ը և հաղթանակ ինտրիգների նկատմամբ Ադրբեջանի հաջողությունն անհերքելի է

26 Նոյեմբերի 2024 12:32

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանին՝ որպես COP29-ի նախագահ, անցյալ շաբաթ ավարտված կլիմայական համաժողովում կարևոր արդյունքի հասնելու առթիվ։ «Չնայած մենք դեռ զգալի աշխատանք ունենք անելու մեր կլիմայական նպատակներին հասնելու համար, այսօրվա արդյունքը մեզ մեկ նշանակալից քայլով մոտեցնում է», - ընդգծել է Բայդենը՝ Սպիտակ տան կայքում հրապարակված իր հայտարարության մեջ:
 
ԱՄՆ-ի հեռացող նախագահն ասել է ճշմարտությունը, բայց ողջամիտ հարց է ծագում. իսկ որն է Վաշինգտոնի ու անձամբ Բայդենի վաստակի բաժինը կատարվածի մեջ։ Պատասխանն ակնհայտ է. զրոյական։ Այո՛, մենք արդեն որերորդ անգամ ընդհարվում ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը հասնում է իրապես պատմական որոշումների իրականացմանը ոչ թե շնորհիվ, այլ  Գլոբալ Հյուսիսի դիրքորոշմանը հակառակ։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ մենք հավասարապես նույն բանը նկատեցինք Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹՋ) երկաթուղու կառուցման դեպքում։ Ինչպես հայտնի է, Եվրամիությունը և ԱՄՆ-ը հրաժարվեցին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս տրանսպորտային զարկերակի առաջմղման համար՝ իրենց մերժումը պատճառաբանելով նրանով, որ երթուղին շրջանցում է Հայաստանը։ Բայց Ադրբեջանը այս նախագծի իրականացման համար միջոցներ գտավ։ Ըստ էության, հենց մեր երկիրն է, որը մեծ մասամբ  ֆինանսավորել է դրա իրականացումը։
 
Եվ ի՞նչ եք կարծում: Եվրամիությունը հիմա ԲԹՋ-ն անվանում է՝ մեր տարածաշրջանը ԵՄ-ի հետ կապող տրանսպորտային զարկերակների հիմնական տարրը։ Իսկ ԱՄՆ-ը ընդգծում է նրա կարևորությունը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի ինտեգրման համար։ Ինչպես տեսնում ենք, մեր առջև ունենք հիանալի պատկերազարդում այն բանի, թե ինչպես են Միացյալ Նահանգները և ԵՄ-ն պատրաստ «համակերպվել ստեղծված իրավիճակին», փորձելով սահմանել իրենց դերը մի հարցում, որի լուծման  հարցում նրանք, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն օգնել։
 
Նույնը կարելի է ասել նաև շատ ավելի կարևոր հարցի՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնման առնչությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ հանդիսացող ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ ոչ միայն չօգնեցին հասնել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի լուծմանը, այլ նաև ամեն կերպ խոչընդոտում էին դրան։ ԱՄՆ-ում դեռ 1992 թվականին ընդունվեց 907-րդ խայտառակ ուղղումը, որն ըստ էության ներկայացնում էր կեղծավորության առանձնահատուկ օրինակ՝ օկուպացիայի զոհ դարձած երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու տեսքով։
 
Դրանով հանդերձ, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից չորս բանաձեւ ընդունելուց հետո՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չկիրառեց Հայաստանի դեմ, դրանք անտեսելու համար։ Առավել ևս, ԱՄՆ-ը ամենամյա ֆինանսական օգնություն հատկացրեց ղարաբաղյան խունտային։ Ադրբեջանի դեմ էր աշխատում և աշխատում է Միացիալ Նահանգների հայկական լոբբին։ Բայց այս ամենը Ադրբեջանին չխանգարեց հաղթանակ տանել 44-օրյա պատերազմում, իսկ հետո անցկացնել մեկօրյա հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղի տարածաշրջանում, ամբողջությամբ վերականգնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
 
Այս ամենը ձեռք բերվեց նաև չնայած մակրոնական Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Այդ երկրի նախագահը, ինչպես հիշում ենք, զանգահարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայկական քարոզչության կեղծ լուրեր էր տարածում, մի խոսքով, միայն վարտիքից դուրս չէր թռչում, փորձելով աջակցել Հայաստանին։ Իսկ Ֆրանսիայի Սենատը, արդեն 44-օրյա պատերազմից հետո ամոթալի որոշում ընդունեց՝ այսպես կոչված «արցախի» «անկախությունը» ճանաչելու մասին։ Այս ամենը, ինչպես գիտենք, եղել են «կապիկների աշխատանքի» օրինակ։ Ադրբեջանը իր պատմական խնդիրը կատարեց չնայած այն խոչընդոտներին, որոնք փորձում էր կանգնեցնել պաշտոնական Փարիզը։
 
Այո, ավելացնեմ նաև այն մասին, որ СОР29-ին մասնակցելու չեկավ նաև Էկոլոգիական զարգացման, էներգետիկայի, կլիմայի և վտանգների կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն: Ուշագրավ է նաև նրա արդարացումը։ Նա «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքու չժամանելու որոշումը կայացվել է «նախագահի և վարչապետի հետ խորհրդակցություններից և համաձայնությունից հետո»։ Մակրոնի հնարաբանությունների մասին ես արդեն հիշեցրել եմ, բայց չէ որ Ֆրանսիայի ներկայիս վարչապետն էլ բացահայտ հայամետ անձնավորություն է։ Այնքանով, որ նա Ադրբեջանում պերսոնա նոն գրատա է հայտարարվել՝ մեր երկրի այն ժամանակվա օկուպացված տարածքներ անօրինական այցելելու համար։ Այնպես որ, Անյես Պանիե-Ռյունաշեի արդարացումները՝ բացարձակապես անհեթեթ են: Դրանով հանդերձ, հերթական անգամ ցուցադրվել է՝ Մակրոնի՝ անձնական բարդույթները նույնիսկ ոչ ազգային, այլ գլոբալ խնդիրներից տարանջելու անկարողությունը։ Միակ բանը, որ հիմա կհիշվի, այն է, որ Ֆրանսիայի դեմարշը ոչ մի կերպ չազդեց COP29-ում պատմական որոշումների ընդունման վրա։ Դրանք ընդունվեցին՝ չնայած Բաքվում ԱՄՆ նախագահ Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն  բացակայությանը։
 
Դրանով հանդերձ Ադրբեջանի և COP29-ի դեմ ծավալվել էր կեղտոտ զրպարտչական արշավ։ Ակտիվություն էր ցուցաբերում նաև այսպես կոչված էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով միայն ապացուցեց, որ հանդիսանում է ուռճացված և կառավարվող անձնավորություն, որին քաղաքական նպատակներով օգտագործում են նրա տիկնիկավարները։ Նույն նրանք, ովքեր COP29-ի ու Ադրբեջանի մասին անհեթեթություններ ու կեղծիք էին տարածում համաշխարհային լրատվամիջոցներով։ Դե իսկ հիմա որտե՞ղ են նրանք բոլորը: Որտե՞ղ են արդեն հիշատակված Թունբերգը, Օկամպոն և ղարաբաղյան խունտայի ձերբակալված ղեկավարների մյուս պաշտպանները։ Նրանք խաղացին իրենց մանրուք դերը և հիմա անարդիական են, մնալով գործընթացից դուրս։
 
Առանձին նշեմ, որ Բաքու ժամանեցին հայամետ ամերիկացի կոնգրեսականներ, ներառյալ Ֆրենկ Պոլոնեն: Սա նույնես COP29-ը վարկաբեկելու արշավի աշխատանքի մի մասն էր: Գումարած, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը, այցելելով Բաքվի կլիմայի գագաթնաժողով՝ զբաղվեց Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին միանգամայն անընդունելի գնահատումով։ COP29-ում նրա ներկայությունից ոչ մի իրական օգուտ չկար պատմական որոշումներ կայացնելու գործում:
 
Իսկ դրանք, մինչդեռ, ընդունվեցին։ COP29-ում որոշում է ընդունվել, որը կապահովի Կորուստների և վնասների հիմնադրամի (Loss and Damage Fund) լիարժեք գործունեությունը, որին անհամբեր սպասում էին զարգացող երկրները, ներառյալ փոքր կղզի պետությունները, ամենաքիչ զարգացած երկրները և աֆրիկյան պետությունները: Այս որոշումն արտացոլում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված առաջնահերթությունը, ով իր COP29-ի նախագահության ընթացքում ընդգծել է՝ կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների վերացման կարևորությունը փոքր կղզի պետությունների համար: Այս պահին Հիմնադրամի համար խոստացված ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը գերազանցում է 730 մլն դոլարը։ Ձեռք բերված հաջողությունների շնորհիվ Հիմնադրամը կկարողանա սկսել ծրագրերի ֆինանսավորումը 2025 թվականից։ Սա Ադրբեջանի նշանակալի ձեռքբերումն է՝ COP29-ի նախագահության շրջանակներում։
 
Բացի այդ, կլիմայական նոր նպատակ է ընդունվել՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում: Փաստաթղթի համաձայն՝ կապահովվի տարեկան 100 միլիարդ ԱՄՆ դոլարի միջոցների համատեղ մոբիլիզացումը զարգացած երկրների կողմից՝ զարգացող երկրներին կլիմայական գործողությունների համար, որոնք մինչև 2035 թվականը կհասնեն առնվազն 300 միլիարդ ԱՄՆ դոլարի։ COP29-ում ձեռք բերված համաձայնությունը հիմք է դնում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում հետագա քայլերի համար, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր հայտարարությունում։ Նա արդեն երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևին։
 
Այժմ այլ երախտագիտության խոսքեր են նաև հնչում մեր երկրի հասցեին, որը փայլուն կերպով կազմակերպեց COP29-ը և ստեղծեց բոլոր պայմանները՝ ողջ մարդկության համար կարևոր իրոք պատմական որոշումներ կայացնելու համար։ Դրան հասավ՝  հերթական անգամ հաղթահարելով Գլոբալ Հյուսիսի դիմադրությունը։ Եվ հատկապես դրանում՝ համաշխարհային տերությունների կողմից դիմադրության պայմաններում գլոբալ խնդիրների լուծումներին, պատմական որոշումներին հասնելու ունակության մեջ է կայանում Ադրբեջանի առանձնահատկությունը։

Caliber.Az
Դիտումներ: 80

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

474
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

184
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

177
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

140
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

116
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

95
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

91
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

82
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

81
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
24 Դեկտեմբերի 2024 12:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading