Քաղաքականություն
A+
A-
Առաջարկվում է անվտանգության գոտի ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին
16 Սեպտեմբերի 2022 16:15
Առաջարկվում է անվտանգության գոտի ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։
Caliber.Az-ը հայտնում է, որ Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի այսօրվա նիստում նման առաջարկով հանդես է եկել՝ հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր կվերաբնակեցվեն այս տարածքներում, պետք է հարմարավետ ապրեն. «Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի հետ սահմանին ստեղծվի անվտանգ գոտի, և մեր հարկադիր վերաբնակները, ովքեր կվերաբնակեցվեն այնտեղ, հարմարավետ զգան իրենց»։
Զ.Ասկերովը նշել է, որ Հայաստանը միշտ սադրանքների է դիմում. «Բրյուսելում Փաշինյանը մի բան է ասում, իսկ երկիր վերադառնալով՝ այլ կերպ է վարվում»։
Caliber.Az
Դիտումներ: 102