twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արդյո՞ք մեզ պետք են նման «խաղաղապահներ» Ղարաբաղում Հարցեր եւ պատասխաններ

02 Դեկտեմբերի 2022 16:47

Ադրբեջանցիների մոտ, 44-օրյա պատերազմում հաղթանակից գործնականորեն անմիջապես հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության համապատասխան՝ Ղարաբաղի որոշակի մասում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) նկատմամբ քիչ պահանջներ ու հարցեր չկան։ Ինչպես երևում է խաղաղապահներն այնքան էլ չեզոք չեն, ինչպես դա պահանջում են նրանց պարտականությունները, և, մեղմ ասած, ավելի բարյացակամ են հայկական կողմին, ինչի պատճառով էլ ղարաբաղյան անջատողականները իրենց ազատ-արձակ են պահում նրանց պատասխանատվության գոտում։

Հույժ ցուցանիշային է, ինչպես խաղաղապահների, այնպես էլ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի հետ կապված և հակամարտող կողմերի նկատմամբ ՌԽՔ-ի ակնհայտ ոչ միանշանակ վերաբերմունքի մասին վկայող վերջին դրվագը։ Նշենք, որ միջադեպը վրդովմունքի ալիք է բարձրացրել ադրբեջանական հասարակության մեջ։ Բանը նրանում է, որ ՌԽՔ-ն իր լրատվական տեղեկագրում օգտագործում է Ադրբեջանի բնակավայրերի հայկական տեղանունները։ Առաջինը սադրանքին արձագանքել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում նշված են ՌԽՔ-ի սխալները և իրենց քարտեզների վրա կեղծ հայկական աշխարհագրական և վարչական անունները չօգտագործելու պահանջը։ «Ղարաբաղի տնտեսական շրջանը, որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք» նշանակելը պետք է դադարեցվի։ Ընդհանրապես անթուլատրելի է ադրբեջանական տարածքները նշել մտացածին հայկական տեղանուններով»,-հայտարարել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում։

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը իր հայտարարության մեջ նշել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի բնակավայրերի ցուցակը և ադրբեջանական տեղանուններով քարտեզը պաշտոնապես ուղարկվել է ՌԴ ՊՆ, Ադրբեջանի տարածքում ժամանակավոր տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քանակակազմի նախկին և գործող հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոն, և բազմիցս հարցադրվել է տվյալներում այդ անունների օգտագործումը»։

ՌԽՔ-ի արդարացի քննադատությանը միացել են նաև Միլլի Մեջլիսի պատգամավորները։ Մասնավորապես, Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները սեպտեմբերից հետո (2022թ. սեպտեմբերի ռազմական միջադեպը սահմանին.-Խմբ.) խաղաղություն ստեղծելու փոխարեն աջակցում են անջատողականներին։ «Եթե նրանք չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, ապա եկեք նրանց խնդրենք դադարեցնել իրենց գործունեությունը։ Մեզ պետք են խաղաղության հաստատողներ, այլ ոչ թե անջատողականներ»,- ասել է պատգամավորը։

Կարծես թե, Ռուսաստանի Պնախարարությունը պետք է արձագանքեր և գոնե ի գիտություն ընդուներ Բաքվի դիտողությունը։ Հակառակ սպասումների՝ ռուսական գերատեսչության կայքում հայտնվել է մամուլի նոր հաղորդագրություն, որում օգտագործվել է Բաքվի համար կտրականապես անընդունելի մեկ այլ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումներ» ձևակերպումը։

Այսինքն, ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները բացի նրանից, որ չարդարացրեցին ադրբեջանական ժողովրդի հույսերը, դեռ նաև իրենց գործողություններով միայն ձգձգում են Ղարաբաղում խաղաղության հաստատումը, ինչը հակասում է նրանց հիմնական՝ տարածաշրջանում խաղաղ կյանք և կայունություն ապահովելու առաքելությանը։ Եթե իրերը անվանենք իրենց անուններով, ապա ՌԽՔ-ն, որքան էլ դա ցավալի է, ըստ էության, ապակառուցողական գործունեություն է ծավալում Ղարաբաղում տեղակայման գրեթե առաջին օրվանից։ Վերցնենք, թեև, 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հետ զուգահեռ։ Բայց ծայրահեղական անջատողականները, ինչպես եղել են Ղարաբաղում, դեռ շարունակում են այնտեղ մնալ։ Առավել ևս, ՌԽՔ-ի վերահսկողության տակ գտնվող ճանապարհներով այդ ավազակային կազմավորումներին մատակարարվում է զենք և զինամթերք։

Եվ խաղաղապահները նաև իրանցի դիվերսանտներ են բաց թողել Ղարաբաղ։

Այսօրվա դրությամբ արդեն միանգամայն պարզ է, որ ՌԽՔ-ն հետապնդում է Ղարաբաղում խաղաղություն ապահովելուց հեռու նպատակներ։ Գրավելով միակողմանի և կողմնակալ դիրքորոշում, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը իր տեղեկագրերում տարածում է ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկատվություն և դրանով հանդերձ լիովին անտեսում է՝ հայկական ավազակախմբերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին վկայող Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացրած փաստերը։ Ավելին, ԼՂՀ հրամանատարությունը անձամբ է զննել Սարիբաբի բարձունքը, բայց հայ անջատողականների կողմից տեղադրված ականների հայտնաբերման փաստը խաղաղապահների զեկույցում չի հայտնվել։

Ընդհանուր առմամբ, պատկերը գծագրվում է, ուղղիղ ասած՝ անբարենպաստ։ Ռուս խաղաղապահները, ինչպես երևում է, գործիք են դարձել անջատողականների ձեռքում։ Թեեւ, հնարավոր է, որ արհեստականորեն ստեղծված իրավիճակը հենց նրանց է ձեռնտու։ Ամեն դեպքում, ամեն ինչ վկայում է այն մասին, որ ՌԽՔ-ի ներկայիս հրամանատար գեներալ Վոլկովի հիմնական առաքելությունը ղարաբաղյան տարածաշրջանում այնպիսի պայմաններ ստեղծելն է, որոնք կհաստատեն այստեղ խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը, այսինքն՝ պահպանել լարվածություն, այլ ոչ թե ինչպես ենթադրել են Բաքվում։ Այո և անջատողականների հովանավորման հաշվին իր անձնական հարստացման մասին գեներալը հաստատ ոչ մի րոպե չի մոռանում։

Իսկ անջատականներին ստեղծված իրավիճակը լիովին հարմար է։ Ադրբեջանական հողերում զենքը ձեռքին ազատորեն թրև եկող և սադրանքներ ստեղծող հայերը ՌԽՔ-ն ընկալում են որպես անկայունության պահպանման և դրանով հանդերձ սեփական անվտանգության երաշխիք, ուստի ամեն ինչ անում են, որպեսզի երկարացնեն ռուս զինվորականների տարածաշրջանում գտնվելու ժամկետը։

Ուզես, թե չուզեց, բայց ստիպված ես արձանագրել, որ ադրբեջանցի զինվորների վրա կրակող հայկական ավազակախմբերը և ռուս խաղաղապահները, որոնց հետևում թաքնված են անջատողականները՝ մի նպատակ են հետապնդում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ոչ միայն ՌԽՔ-ի անգործությունը, այլև ավազակներին փաստորեն խրախուսումը և նույնիսկ օգնելը։

Անընդհատ տարածելով զրպարտիչ տեղեկություններ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի իբր խախտումների մասին, իրենց քարտեզների վրա պատմական ադրբեջանական տեղանունները ներկայացնելով հայկական շինծու անուններով, խաղաղապահները խախտում են չեզոքությունը, երկարացնում են թշնամական իրավիճակ և, որ ամենակարեւորն է, կորցնում են ադրբեջանական ժողովրդի վստահությունը։

Այնպես որ՝ մեզ արդյո՞ք պետք են խաղաղապահներ հարցը միանգամայն տրամաբանական է։ Անկասկած, երեք տարի հետո ՌԽՔ-ի մանդատի երկարացման անհրաժեշտությունը պաշտոնական Բաքուն կքննարկի հատկապես այդ դիրքորոշումից։ Հայերը 30 տարի շարունակ խաղաղ բանակցությունները օգտագործել են ստատուս քվոն պահպանելու, այսինքն՝ զավթած տարածքները ոչ մի դեպքում չլքելու համար, իսկ հիմա էլ այդ նույն նպատակների համար օգտագործում են «խաղաղապահ գործունեությունը»։ Սակայն, հարկ է նրանց հիշեցնել, թե ինչպես երկու տարի առաջ Ադրբեջանը ցրեց հայ անջատողականների անհիմն համոզմունքը այլոց հարստությունը հավերժ օգտագործելու վերաբերյալ, իսկ այսօր Բաքուն ի վիճակի է ոչնչացնել անդադար «խաղաղապահ» աջակցության վրա նրանց հույսը։

Իսկ ՌԽՔ-ի հրամանատարությունը պետք է հասկանա, որ հայերի ներկայությունը Ադրբեջանի տարածքում հնարավոր է միայն Ադարբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում ձեռք բերված կայուն խաղաղության դեպքում, և իր գործունեությունը ծավալել միայն այդ ուղղությամբ։ Հակառակ դեպքում մեզ ինչի՞ն են պետք նման «խաղաղապահներ»։

Caliber.Az
Դիտումներ: 619

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

176
02 Նոյեմբերի 2024 12:11
2

Մուստաֆաևն ու Գրիգորյանը հանդիպել են սահմանին. բանակցությունների մանրամասներ

170
02 Նոյեմբերի 2024 10:08
3

Օկամպո. «կռահում», թե՞ խաղադրույքների բարձրացում: Փողը հոտ չունի

97
02 Նոյեմբերի 2024 12:45
4

Հատարարվել է Ղարաբաղում ձեռներեցության սուբյեկտների թիվը

70
02 Նոյեմբերի 2024 12:59
5

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում հանդիպում է անցկացվել թուրք պրոֆեսոր Օրթայլիի հետ

63
02 Նոյեմբերի 2024 12:39
6

Արևելյան Զանգեզուրի վերականգնման կառույցը ավելի քան 40 մլն մանաթ կհատկացնի շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների համար

60
02 Նոյեմբերի 2024 12:57
7

Ջաբրայիլում ավարտվել են Հաղթանակի օրվան նվիրված սպորտային մրցումները

57
02 Նոյեմբերի 2024 12:50
8

Համաշխարհային լրատվամիջոցների ձայնը. Բաքվից մինչև ամբողջ աշխարհ ՏԵՍԱՆՅՈՒԹ

54
04 Նոյեմբերի 2024 12:27
9

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային

50
02 Նոյեմբերի 2024 12:07
10

Լեյլա Ալիևան այցելել է Բնական պատմության թանգարան

46
02 Նոյեմբերի 2024 12:44
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading