twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Արդյո՞ք 2024 թվականը կդառնա աշխարհաքաղաքական բեկում Հարավային Կովկասի համար։ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

12 Հունվարի 2024 16:08

Ինչպիսի՞ն է իրատեսական կանխատեսումը մեր երկրի և տարածաշրջանի համար գալիք նոր տարում։ Կարող է արդյո՞ք 2024 թվականը դառնալ այն ժամանակը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, վերջապես, պաշտոնապես վերջ դնեն բազմամյա հակամարտությանը։

Անցնող տարում Ադրբեջանը, ըստ էության, լուծեց իր ամենահրատապ խնդիրը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը։ Կայծակնային հակաահաբեկչական միջոցառումների շնորհիվ Ադրբեջանը սեպտեմբերին վերադարձրեց վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ։ Երկու կողմերն էլ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, հիմա ասում են, որ համաձայնության են եկել մնացած հիմնարար հարցերի շուրջ, իսկ դիվանագիտական բանակցությունները՝ ընդմիջումից հետո, ինչպես երևում է, նորից կվերսկսվեն:

Հակամարտության կարգավորումը կարող է փոխել տարածաշրջանը։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն, ապա շուտով կարող է հետևել Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցում։ Արդյունքում, երեք երկրների միջև սահմանները նորից կվերաբացվեն՝ վերջ տալով Հայաստանի երկարաժամկետ աշխարհագրական մեկուսացմանը և Հարավային Կովկասը նախապատրաստելով նրան, որպեսզի լիարժեք օգտվել Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումներին ուղղված նոր տրանսպորտային նախագծերից:

Այսպիսով, ինչպիսի՞ն են շանսերը, որ Բաքվին և Երևանին կհաջողվի կնքել լիարժեք խաղաղություն, և ոչ մի բան ու ոչ ոք հերթական անգամ դրան չի խանգարի: Որո՞նք են դրան նպաստող փաստարկները:

Caliber.Az-ի խնդրանքով այս իրավիճակը որոշել են մեկնաբանել հայտնի օտարերկրյա տեսաբանները:

Ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան (Թբիլիսի) կարծում է, որ արդեն այս տարի կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր ստորագրումը։

«Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ժամանակում, և դա, բնականաբար, կփոխի Հարավային Կովկասի ողջ աշխարհաքաղաքական դասավորվածությունը, անշուշտ, կփոխի տարածաշրջանային անվտանգության ցուցանիշները։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի գործոնը ինչ-որ կերպ կնվազի։ Ընդհակառակը, այստեղ արդեն ստեղծվում է «3+2» ձևաչափի համատեքստում հետաքրքիր կոնֆիգուրացիա։ Նույնիսկ հնարավոր եմ համարում, որ այն անցնելու է «3+3»-ի։ Սա այն է, ինչին հիմա ամեն ինչ ընթանում է։ Վրաստանում ընտրությունները, որոնք կկայանան այս տարի, հնարավոր է, երկիրը կշրջեն դեպի եվրասիական ուղղության, այլ ոչ թե եվրոատլանտյան: ԱՄՆ-ը կորցնում է իր կշիռը տարածաշրջանում՝ սա արդեն կայացած պահ է»,- համարում է քաղաքագետը։

Հայաստանը հավասարակշռում է Ֆրանսիայի, Եվրամիության, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, արձանագրում է Մաիսայան։

«Ըստ երևույթին, Ռուսաստանի գործոնը կշարունակի ուժեղանալ։ Կուժեղանան նաև Թուրքիայի դիրքերը։ Իսկ և իսկ Ռուսաստան, Թուրքիա և Իրան եռյակը, որպես տարածաշրջանային հեգեմոններ՝ ամենայն հավանականությամբ, կփակեն թթվածինը արևմտյան տերություններին: Կարծում եմ, որ Ուկրաինայում պատերազմի և ԱՄՆ-ում ու եվրոպական գլխավոր երկրներում նախապատրաստվող ընտրությունների համատեքստում նրանք մի փոքր հետ կկանգնեն իրենց աշխարհաքաղաքական ազդեցության ձևավորման գործընթացներից և կկենտրոնանան իրենց ձայների վրա, որոնք կարևոր են նրանց համար: Եվ դա էլ ավելի կնվազեցնի Միացիալ Նահանգների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Ամենայն հավանականությամբ, եռյակի գործոնը գերակայում է Հարավային Կովկասում, և հենց այս եռանկյունու համատեքստում էլ կստորագրվի խաղաղ պայմանագիրը։

Եվ ես նույնիսկ կարող եմ կանխատեսել, որ Վրաստանում, ցավոք, կուժեղանան ռուսամետ դիրքերը։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը վերջերս ստացել է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ։ Բայց ակնհայտ է, որ եվրասիական քաղաքական ուժերն այս ֆոնին ուժեղացնում են իրենց ազդեցությունը։ Ահա այսպիսի, ես կասեի, ներքին անվտանգության երկընտրանք է գծագրվում Վրաստանում։ Թե դա ինչի կհանգեցնի, առայժմ պարզ չէ։ Բայց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը կստորագրվի այս տարի, դա ես կարող եմ հաստատ ասել, և այն կդառնա այս տարվա գլխավոր աշխարհաքաղաքական բեկումը»,- վստահ է Մաիսայան։

Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության (Մոսկվա) վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը հայտատարել է, որ 2023 թվականի վերջոին և՛ Բաքուն, և՛ Երևանը, ինչպես հայտնի է, հիմնականում դրական ազդանշաններ էին ուղարկում խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։

«Կարող ենք հիշել 2023 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի ռեպլիկան, որ Բաքուն երկխոսության հեռանկարները դիտարկում է «իրատեսորեն և լավատեսորեն»։ Կամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մի փոքր ավելի վաղ արտահայտությունները այն մասին, որ «կարելի է մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի բերել և ստորագրել խաղաղ պայմանագիրը»։

Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ հատկապես բանակցային գործընթացի վերջին փուլում ես հաճախ ստիպված լինում քննարկել ավելի շատ տարաձայնություններ առաջացնող հարցերը։ Օրինակ, բացահայտ պահպանվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում տարաձայնությունները։ Երևանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Բաքվի կողմից քննադատությունը, օրինակ՝ Հիքմեթ Հաջիևի վերջերս «Berliner Zeitung»-ի համար հարցազրույցի շրջանակներում այն ռեպլիկայով, որ Ադրբեջանում «նպատակադրված չեն շարունակել սպասել» այս հարցում առաջընթացին՝ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երկու պետություններն էլ հեռու են հակասությունների կարգավորումից։ Իհարկե, այս թեման, ինչպես նաև սահմանների սահմանազատման խնդիրը, կարելի է դուրս բերել խաղաղ պայմանագրի «փակագծերից»։ Բայց արժե հաշվի առնել, որ նման դեպքում այդպիսի պայմայնագրի կնքումից հետո լարվածության նոր սրման ռիսկերն էլ ավելի մեծ կլինեն»,- նշում է մոսկվացի վերլուծաբանը։

Նրա խոսքով, չի բացառվում, որ 2024 թվականի հունվար-փետրվարի սկզբին Բաքվի և Երևանի միջև երկխոսության շրջանակներում ոչ այնքան ինտենսիվ կլինեն կոնկրետ առաջընթացի մասին հայտարարությունները՝ հրապարակային խորհրդակցությունների բարձր տեմպերը պահապանելով հանդերձ։

«Հարկ է նաև հաշվի առնել, որ, օրինակ Նիկոլ Փաշինյանի համար կարող է օբյեկտիվորեն ավելի շահավետ լինել խաղաղ պայմանագրի կնքումը, քանի դեռ Հայաստանի ներսում նկատվում է բողոքի ակտիվության անկում, չէ որ 2024 թվականի ապրիլ-մայիսին ընդդիմության փողոցային հանրահավաքների ինտենսիվությունը լիովին կարող է աճել (ինչպես եղավ, օրինակ, 2022 թվականի գարնանը): Բացի դրանից, 2024 թվականի ամռանը ԱՄՆ-ում կսկսվի նախագահական արշավի վճռական փուլը (դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կողմից կոնգրեսների թեկնածուների պաշտոնական առաջադրումից հետո), որի ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի ուշադրությունը, լիովին հնարավոր է, կնվազի՝ ինչը ներկա պայմաններում ավելի շատ մանևրելու տեղ կարող է ապահովել ավելի շուտ Բաքվի, քան Երևանի համար: Այսինքն, Հայաստանի կառավարությունը ունի մի ամբողջ շարք պատճառներ, որպեսզի խաղաղ պայմանագրի մինչև ապրիլ, կամ, ծայրահեղ դեպքում, մինչև 2024 թվականի հունիսը ստորագրելը համարել օպտիմալ։

Իր հերթին, Բաքվի համար նույնպես օբյեկտիվորեն ձեռնտու է չհետաձգել խաղաղ պայմանագրի ստորագրումը, քանի դեռ գործում են Ադրբեջանի համար բարենպաստ մի շարք գործոններ՝ այդ թվում նաև Թուրքիայում բավականին կայուն իրավիճակը, իսկ Իրանի ուշադրությունը շեղված է մերձավոր արևելյան ճգնաժամի վրա։ Ադրբեջանական կողմը այնուամենայնիվ արդեն առաջիկա ամիսներին պայմանագրի ստորագրումը արագացնելու ակնհայտ կարիք չունի։ Պաշտոնական Բաքուն առայժմ հիմքեր ունի հաշվարկել, որ 2024 թվականի ամառ-աշնանը իր բանակցային դիրքերը (այդ թվում նաև տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության հնարավոր ժամանակավոր նվազման հետ կապված) կարող են ամրապնդվել։ Այստեղից էլ, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-ին գրանցված «Euronews»-ի հարցազրույցում Իլհամ Ալիևի ռեպլիկան, որ «այստեղ ժամկետները այնքան էլ կարևոր չեն, կարևոր է օրակարգը երկու երկրների համար»։ Սակայն Ադրբեջանի համար էլ ձեռնտու կլիներ (եթե իրագործվի բանակցությունների տեմպերի նվազման սցենարը) հասնել խաղաղ պայմանագրի կնքման՝ առնվազն մինչև 2024 թվականի վերջը»,- համարում է Նեյժմակովը։

Ինչ վերաբերում է ապագա խաղաղ պայմանագրի ազդեցությանը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա՝ ապա հարկ է կրկնել, որ նման պայմանագիրը, ավելի շուտ, չի լուծի Բաքվի և Երևանի միջև առկա բոլոր տարաձայնությունները, հատկապես, եթե սահմանների սահմանազատման հարցը դիտարկվի առանձին, ասում է նա։

«Իսկապես, Երևանը վերջին ամիսների ընթացքում մեկ անգամ չէ, որ թերահավատ գնահատումներ է արել ՀԱՊԿ-ի առնչությամբ (2023թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը կրկին հիշեցրել է այս կազմակերպությանն անդամակցելու «չարդարացված ակնկալիքները»), դրանով հանդերձ, արևմտյան դերակատարները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու մտադրություննների մասին ազդանշաններ են ուղարկում։ Նշենք ԱՄՆ-ի Զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների վերջին այցը Հայաստան։ Սակայն, արևմտյան դերակատարների կողմից Հայաստանի անվտանգության բավարար երաշխիքների մասին, ըստ ամենայնի՝ առայժմ խոսք չի գնում։ Սա, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կորպորացիաների դերի հետ մեկտեղ, կարող է Երևանի համար ծառայել լրացուցիչ խթան՝ չդիմել Մոսկվայի հետ արմատական խզման և Բաքվի հետ խաղաղ պայմանագրի կնքման դեպքում»,- եզրափակել է ռուսաստանցի փորձագետը։

Caliber.Az
Դիտումներ: 418

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

135
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

112
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

84
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

84
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

80
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

69
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

62
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

59
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

58
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

57
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading