Քաղաքականություն
A+
A-
Բաքվում հավաքվում են Ֆրանսիայից անկախության համար շարժման առաջնորդները
16 Հունիսի 2024 20:27
Հուլիսի 17-18-ը Բաքվում կանցկացվի առաջին համագումարը, որին կմասնակցեն ֆրանսիական գաղութատիրությունից տուժած Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան ավազանի երկրների և Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող 15-ից ավելի քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, միջոցառումը կանցկացվի Գվադելուպայի ազատության ժողովրդական միության կազմակերպմամբ և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։
Համագումարը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել անկախության համար պայքարում էլ ավելի սերտ համախմբվելու ուղիները, համախմբել ֆրանսիական գաղութատիրության դեմ ուղղված գործողությունները՝ միասնական հարթակի ստեղծման միջոցով:
Caliber.Az
Դիտումներ: 158