twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանի հետ բանակցություններում Անկարան գործում է Բաքվի հետ սերտ համակարգման մեջ» Caliber.Az-ի հյուրն է Եվգենյա Գաբերը

19 Հունվարի 2022 17:59

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ժամանակակից Թուրքիայի հետազոտման կենտրոնի ավագ վերլուծաբան Եվգենյա Գաբերի (Ուկրաինա) հետ։

Խմբագրության կողմից. Եվգենյա Վասիլևնա Գաբերը քաղաքական գիտությունների թեկնածու է։ 2014-2018 թվականներին՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատան երկրորդ քարտուղար, 2018-2021 թվականներին՝ ԱԳՆ-ին առնթեր Ուկրաինայի Գենադի Ուդովենկոյի անվան դիվանագիտական ակադեմիայի փոխտնօրեն։ Աշխատել է, որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ Թուրքերեն լեզվի պրոֆեսիոնալ թարգմանիչ է։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և թուրքերն լեզուներին։

—Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը Հարավային Կովկասում։

—Հարավային Կովկասը ավանդաբար կարևոր դեր է խաղում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Տարբեր փուլերում առաջին պլան կարող էին դուրս գալ տարբեր նկատառումներ՝ գաղափարախոսական, քաղաքական, ռազմական, տնտեսական, բայց Անկարան միշտ շահագրգռված է եղել տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ սերտ կապերի զարգացման մեջ։

Մի կողմից սա բացատրվում է պատմական, մշակութային գործոններով, Թուրքիայում կովկասյան ժողովուրդների նշանակալից սփյուռքներով:

Մյուս կողմից, և՛ Հրավային Կովկասը, և՛ ամբողջ սևծովյան տարածաշրջանը բառի առավել լայն իմաստով միշտ մնացել են Ռուսաստանի, Թուրքիայի, իսկ ավելի ուշ՝ և Չինաստանի համար աշխարհաքաղաքական գերիշխանության պայքարի ասպարեզ։ Թուրքիայի սահմանին մոտիկ ցանկացած հակամարտություն, կամ անկայունության օջախ՝ միշտ անմիջական սպառնալիք, կամ առնվազն զգալի ռիսկ է ազգային անվտանգության համար։ Ուստի Կովկասում «վերահսկելի իրավիճակի» պահպանումը միշտ հույժ կարևոր է եղել Թուրքիայի համար։

Այժմ, իմ կարծիքով, Անկարան Հարավային Կովկասը դիտարկում է երկու հավակնոտ նպատակների պրիզմաայի միջով։ Առաջինը՝ իր ռազմաքաղաքական ազդեցության վերականգնումն է, տասնամյակների ընթացքում մոռացությունից և Մերձավոր Արևելքի («արաբական» գարնան իրադարձությունները, պատերազմը Սիրիայում, Լիվանում, փախստականների ճգնաժամը, քուրդ ահաբեկիչների և Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը ակնհայտորեն բավարար ռեսուրսներ չեն թողել Հարավային Կովկասում ակտիվ քաղաքականության համար) վրա ուշադրության ֆոկուսի ակնհայտ տեղափոխումից հետո «վերադարձ Կովկաս»։ Այդ պլանով ցուցադրական են եղել 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ակտիվ օգնությունը և հետագայում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև դաշնակցության մասին Շուշայի հռչակագրի ստորագրումը։ Փաստորեն, և՛ թուրքական անօդաչուները երկնքում, և տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության աճի ֆոնին բանակցությունների սեղանին դիվանագիտական պայմանավորվածությունները պետք է դառնային հստակ ազդանշան այն մասին, որ Անկարան «նորից խաղի մեջ է»։

Երկրորդ կարևոր ասպեկտը՝ դա մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, տրանսպորտային լոգիստիկայի, էներգետիկ հաբի տեսակետից Թուրքիայի համար տարածաշրջանի նշանակությունն է։ Դեռ 2000-ական թվականներին են գործարկվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը, 2018 թվականին ԹԱՆԱՓ-ը։ Մի քանի տարի առաջ սկսեց աշխատանքը Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը միացնող տրանսպորտային միջանցքը։

Բավականին ակտիվորեն քննարկվում է նաև Թուրքիայի հնարավոր մասնակցությունը չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծին՝ ասպես կոչված «Միջին միջանցքին», որը կարող էր շրջանցելով Ռուսաստանը՝ դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի միջով անցնող Չինաստանից ԵՄ բեռնափոխադրումների համար այլընտրանքային երթուղի։ Դրա համար հարկավոր է կայուն Կովկաս և Կովկասում Թուրքիայի կայուն ներկայություն։ Արևելյան ուղղությամբ իր քաղաքականությունը ակտիվացնելու Թուրքիայի ցանկության մասին է խոսում նաև վերջերս ընդունված «Նորից Ասիա» ընթացակարգը, որը կոչված է ամրապնդել տնտեսական և առևտրական կապերը Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայի հետ։ Ուստի, իմ կարծիքով, այժմ տարածաշրջանում Անկարայի գործողություններում տնտեսությունը և աշխարհաքաղաքականությունը զգալիորեն ավելի է քան թուրքական ժողովուրդների միասնության, կամ ընդհանուր մշակութային ժառանգության մասին իդեալիստական քննարկումները, ինչպես դա եղել է ԽՍՀՄ-ի փլուզման առաջին տարիներին։ Որքանով արդյունավետ կլինի այդպիսի քաղաքականությունը՝ մնում է տեսնել առաջիկա տարիներին, բայց այժմ արդեն պարզ է, որ Թուրքիան վերադարձել է ոչ միայն լուրջ, այլ նաև երկար ժամանակով։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի ու Երևանի դիրքորոշումների մեղմացումը։

—Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նոր փորձերը նույնպես նշանակալից աստիճանով բացատրվում են՝ տարածաշրջանում, եթե ոչ բարիդրացիական հարաբերություններ, ապա առնվազն նվազագույն կայունություն և աշխատանքային շփումների որոշակի մակարդակ վերդարաձնելու ցանկությամբ, որը անհրաժեշտ են արդեն հիշատակված և մյուս տարածաշրջանային նախագծերի իրագործման համար։ Անշուշտ, Հայաստանի դիրքորոշման մեջ շրջադարձային պահ է դարձել 2020 թվականի պատերազմում հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի զգալի մասում ադրբեջանական ինքնիշխանության վերականգնման և, որպես հետևանք՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխումը։

Սա էլ մի կողմից Երևանին ստիպել է փնտրել փաստացի միջազգային մեկուսացումից (չհաշված Ռուսաստանի հետ սերտ շփումները, որոնք հաճախ են Հայաստանին խանգարում նորմալ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ) դուրս գալու համար նոր շփումներ։ Մյուս կողմից, կազմավորված բարենպաստ իրավիճակը Անկարային տվել է ռազմավարական իմաստություն դրսևորելու հնարավորություն, որպեսզի օգտվի Երևանի հետ հարաբերություններում առավել սուր հարցերի կարգավորման շանսից և խուսափել տրամադրության հետագա ծայրահեղականացումից և Մոսկվայից էլ ավելի կախվածությունից։

Բացի այդ, կա նաև դիրքորոշումների մեղմացման «ֆորմալ» պատճառ։ 1993 թվականին ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո, Թուրքիան ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության՝ փակեց Հայաստանի հետ սահմանը։ Իսկ այժմ կան բանակցությունների վերսկսման հնարավորության մասին բոլոր պատճառները։

Ակնհայտ է, որ այս փուլում խոսք չի գնում լիովին հաշտեցման մասին։ Սա ամենևին հարաբերությունները կարգավորելու առաջին փորձը չէ՝ բոլոր նախորդներն ավարտվեցին անհաջողությամբ (ներառյալ 2008-2009 թվականների «արդյունավետ» գործընթացը, որը ավարտվեց Ցյուրիխի համաձայնագրերի ստորագրմամբ, որոնք այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից), վաղաժամ լավատեսության համար առիթնեեր դեռ չկան։ Ակնհայտ է, որ այս անգամ շատ «փչացողներ» են լինելու տարբեր կողմերից՝ լոբբիստական խմբերից, օտարերկրյա սփյուռքներից, երկրներից յուրաքանչյուրում՝ Հայաստանում, Թուրքիաում, Ադրբեջանում ռադիկալ տրամադրված ուժեր։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ ի տարբերություն նախորդ փորձերի, այս անգամ Անկարան ի սկզբանե գործում է Բաքվի հետ սերտ կոորդինացմամբ՝ հաղորդելով իր դիրքորոշումները Երևանի հետ բանակցություններում, որպեսզի խուսափի Ադրբեջանի հետ հարաբերություններում «վստահության ճգնաժամից»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը արդեն արտահայտվել է այդպիսի կարգավորման աջակցության առնչությամբ, ճիշտ է, դրանով հանդերձ ընդգծելով, որ պայմանավորվածությունների համար հիմք պետք է մնան միջազգային իրավունքի նորմերը։

Անկարայի լուրջ նկատառումների մասին է վկայում նաև նորմալացման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ նշանակված Սարդար Քըլըջի թեկնածությունը։ Երկար ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան աշխատած կարիերային դիվանագետ, նա հայտնի է ոչ միայն բարդ բանակցությունների անցկացնելու իր պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև իր լավ շփումներով, ինչպես Ատլանտիկայի երկու կողմից պաշտոնական շրջանակներում՛ այնպես էլ կուլուարներում, ներառյալ ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական սփյուռքում։

Շատ փորձագետների կարծիքով, նման դպքերում ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլ նաև «երկրորդ» ոչ պաշտոնական տրեկում բանակցություններ անցկացնելու ունակությունը զգալիորեն մեծացնում է հաջողության հասնելու շանսերը։

—Հնարավոր է արդյո՞ք իսարյելա-թուրքական հարաբերությունների նորմալացում։ Կարելի է արդյո՞ք հույս դնել նրա վրա, որ Իսրայելը և Թուրքիան կվերականգնեն հարաբերությունների նախկին մակարդակը։

—Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ այժմ բացահայտ նկատվում է «խնդրահարույց» երկրների հետ հարաբերությունների «նորմալացման» միտումնավորություն։ 2021 թվականին Անկարան ձեռնարկեց՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ երկխոսության վերականգնման ուղղությամբ լքայլեր։ Նման փոփոխությունները մասամբ բացատրվում են ներքաղաքական պատճառներով, ներառյալ COVID-19 համաճարակի ֆոնին տնտեսական դժվարություններով: Սակայն, թե որքանով կհաջողվեն այս նախաձեռնությունները, մեծապես կախված կլինի տարածաշրջանային դինամիկայից և երրորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կատարի և եվրոպական գործընկերների դիրքորոշումներից:

Իսրայելի դեպքում, անցյալ տարվա գարնանից սկսած, մենք տեսնում ենք Թուրքիայի ղեկավարության կողմից հռետորաբանության փոփոխություն, վերականգնվել է ամենաբարձր մակարդակով՝ Իսրայելի նախագահի և վարչապետի հետ երկխոսությունը։ Դեկտեմբերին Թուրքիայի հրեական համայնքի և Իսլամական պետությունների ռավիների դաշինքի հրեական անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կենսական նշանակություն ունեն տարածաշրջանում կայունության համար և չնայած մի շարք քաղաքական հարցերի շուրջ տարաձայնություններին՝ տնտեսության, առևտրի, զբոսաշրջության ոլորտներու մհամաագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Իսկ նման հարցերը շատ են։

Սա և չլուծված պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է, որում Թուրքիան ավանդաբար աջակցում է պաղեստինյան կողմին, և Երուսաղեմի կարգավիճակը, և թուրքական ղեկավարության բավականին սերտ շփումները ՀԱՄԱՍ-ի հետ, և դեպի Արևելյան Միջերկրական ծովի գազի հանքավայրեր մուտքը:

Հետևաբար, ամփոփելով, չի կարելի հույս դնել այս յուրաքանչյուր ուղղություններում արագ առաջընթացի վրա, սակայն իր հարևանների հետ Թուրքիայի երկխոսությունը կարգավորելու փորձերի վերսկսման փաստը խոսում է տարածաշրջանի երկրների նկատմամբ նոր «հնարավորությունների պատուհանի» ի հայտ գալու մասին։

Ակնհայտ է, որ դրան նպաստել է արտաքին քաղաքականության մեջ հաջողություւնների պատմությունների ներքաղաքական պահանջը և հետհամաճարակային տնտեսական վերականգնման համատեքստում առևտրատնտեսական կապերի ինտենսիվացման անհրաժեշտությունը, և առանցքային գլոբալ խաղացողների միջև սրվող աշխարհաքաղաքական առճակատումը։ Հետևաբար, և այն, թե որքան երկար ժամանակ բաց կմնա այդ «պատուհանը», կախված է ոչ միայն Թուրքիայից, այլ նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության բազմաթիվ գործոններից։

Caliber.Az
Դիտումներ: 320

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

91
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

69
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

60
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

60
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

58
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

57
20 Նոյեմբերի 2024 12:25
7

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

56
20 Նոյեմբերի 2024 15:22
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

55
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

49
22 Նոյեմբերի 2024 08:50
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading