twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ընդունել չի կարելի մերժել Ստորակետը ինքներդ դրեք

18 Հունվարի 2023 14:56

«Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին»։ Եվ սա ասել է ամենևին ոչ թե թուրքական իշխանությունների ներկայացուցիչը, այլ Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Թուրքիայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության գերնպատակը ոչ թե Հայաստանի պահպանման գործառույթ է, այլ Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիք… Պետք է ասել, որ Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին։ Մենք չունենք փաստեր, որոնք ապացուցում են, որ Թուրքիան երբևէ սպառնացել է Հայաստանին՝ իր անկախություն ձեռք բերելուց հետո»,- բառացի նրա հայտարարությունը։

Հայ քաղաքական գործիչը նաև նշել է, որ այժմ հանրապետության իշխանությունները պատրաստվում են կարգավորել հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների հիման վրա և հնարավորություններ ընձեռել երկրի հետագա զարգացման համար։ Եթե այդ նպատակները իրականացվեն, ապա ռուսական ռազմական ներկայությունը կդադարի կարևոր լինել Հայաստանի համար։ Իսկ եթե ռուսական զորքերը հեռանան երկրից, Թուրքիան Հայաստանի համար կդառնա «պարզապես հարեւան»։

Կա հավանականություն, որ այս ազդանշանը հանդիսանում է կովկասյան խաղի բոլոր հնարավոր մասնակիցների ստուգում, կա՛մ նրանց դիրքորոշումը բնորոշելու, կա՛մ տափակ շանտաժի նպատակով։ Սակայն, թերեւս, չարժե լրջորեն զբաղվել այս վարկածի վերլուծությամբ, քանի որ նման ստուգումներ կարող են ստեղծել միայն սուբյեկտները, այլ ոչ թե միջազգային հարաբերությունների օբյեկտները, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը։

Ընդհակառակը, եթե հայ քաղաքական գործչի հայտարարությունը ընդունել, որպես ճշմարտություն, ապա այն մտածելու տեղիք է տալիս։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի Երեւանում ոչ վաղուցվա ելույթը, որը նվիրված էր նրան, որ Ֆրանսիայի պետությունը, միջազգային իրավունքի համաձայն չի ճանաչում Ղարաբաղի «անկախությունը», հայ հասարակության համար դարձավ իր երկարամյա հովանավոր՝ Փարիզի նկատմամբ հիասթափություն առաջացնող սառը ցնցուղ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ռակուրսում հայերի մոտ գործնականում չեն մնում նոր, ընդ որում հզոր ռազմական դաշնակցի ընտրության տարբերակներ։ Վաշինգտոնն ընդհանրապես որևէ տեսանելի շահագրգռվածություն չի ցուցաբերում հայկական սահմանների պաշտպանության նկատմամբ։ Ո՞վ այս պայմաններում կկանգնեցնի «թուրքական էքսպանսիան»։ Իրա՞նը։ Քիչ հավանական է։ Ռիսկերը չափազանց մեծ են (չնայած այս թեման, անշուշտ, առանձին քննարկում է պահանջում):

Իրադարձությունների ողջ շղթան, սկսած 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և վերջացրած համաշխարհային տերությունների վերջին հայտարարություններով, բացահայտեց եղբայրական Թուրքիայի հետ տանդեմում Ադրբեջանի դիրքերի աճող ամրապնդումը տարածաշրջանում և աշխարհում։ Այս կապակցությամբ հետաքրքիր կլինի մեջբերել հայտնի հայ վերլուծաբան Հրաչյա Արզումանյանի ստատուս մեկնաբանությունը, որով նա կիսվել է իր տելեգրամ- ալիքում։

«Իրականության մեջ մնալու կարևորության մասին։

Հայաստանը ստիպված է լարված և շատ աշխատել, որպեսզի 21-րդ դարում իր տեղը գրավի տարածաշրջանում և աշխարհում... Ամեն տարի ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակում է «կրիտիկական օտար լեզուների» ցուցակը, որոնց իմացությունը խրախուսվում է կրթաթոշակներով և առավելություն է տալիս ծառայության մեջ ընդունվելուն և այլն: - Critical Languages Scholarship - CLS: Սրանք առավել պահանջված լեզուներն են «ԱՄՆ-ի ազգային անվտանգության և տնտեսական մրցունակության» տեսանկյունից։ Այս տարի դրանք եղել են 15 լեզուներ, որոնց թվում ադրբեջաներենը՝ միակն է հետխորհրդային տարածքից։ Կա նաև «որակավորման լեզուների» երկրորդ մակարդակ (qualifying languages), որի իմացությունը բոնուսներ է տալիս։ Այդպիսիները 61-ն են, որոնց շարքում նաև հայերենն ու վրացերենը։ Այսինքն Հարավային Կովկասի տարածաշրջանը մտնում է ԱՄՆ-ի շահերի ոլորտում, սակայն Պետդեպարտամենտի և Պենտագոնի համար հատուկ ուշադրության կենտրոնում է Ադրբեջանը։ Եվ դա տրամաբանական է, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիրքն և Թուրքիայի հետ հարաբերությունները։ Եզրակացություն. պետք է աշխատել և Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի հետ կապված ավելի քիչ երևակայություններ ունենալ, որպեսզի օգտագործենք հնարավորությունը և հասնենք կտրվածքին գնացող աշխարհին: Հայաստանը կարող է զբաղեցնել իր, ուրույն տեղը, բայց շարունակում է նստել և ինչ-որ բանի սպասել»։

Դժվար է ասել, թե վերլուծաբանը հատկապես ինչպիսին է տեսնում Հայաստանի տեղը աշխարհում և նա, նրա կարծիքով, ինչ պետք է անի «նստելու և սպասելու» փոխարեն, սակայն ակնհայտ է թվում, որ փողոցից ցանկացած չեզոք և ողջամիտ մարդ, կարդալով այս գրանշումը, Հայաստանին խորհուրդ կտա շտապ բարեկամանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ.

Երևանում սթափ գլուխները սկսում են ըմբռնել, որ երկու թուրքական պետությունների միջև սեղմված երկրին ոչ մի ուրիշ բան չի մնում, քան նրանց հետ բարիդրացիության մեջ ապրելը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինտեգրումը կլիներ ամենափայլուն լուծումը բոլոր տեսակետներից։ Ինչքան էլ հայերը կուրծք ծեծեն արևմտյան քաղաքակրթության պահապանի իրենց առաքելության մասին, նրանք, իրենց էությամբ, հետօսմանյան ժողովուրդ են, մենթալապես ավելի խորացված են մերձարևելյան և նույնիսկ, եկեք մեզ վրա խիզախություն վերցնենք պնդել՝ թուրքականի, քան արևմտաեվրոպական քաղաքակրթական աշխրհայացքային կողմնորոման մեջ։ Ունենալով առևտրի և ֆինանսական միջնորդության հարուստ փորձ՝ հայկական էթնոսը հիանալիորեն կներգրվեր տարածաշրջանի տնտեսական վերակազմավորման մեջ։ Այն ամենը, ինչ պետք է արվի հայ հասարակության կողմից այս կապակցությամբ՝ դա ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան հարևանի նկատմամբ բոլոր տեսակի պահանջներից հրաժարվելն է։ Եվ ահա այստեղից են սկսվում խնդիրները։ Հայտնի է, որ հայ ժողովուրդը ավելի քան մեկ դար ներծծված է ազգային բացառիկության, կենսատարածքի ընդլայնման և թուրքաֆոբիայի գաղափարներով։ Նման մտածելակերպը բնական խոչընդոտ է ծառայում նոր կոորդինատային համակարգում իրեն դիրքավորվելու համար։

Բոլորը հիանալի հասկանում են, որ մարդը միայն հացով չի ապրում, և որ ժողովուրդներին նյութական բարեկեցությունից ոչ պակաս գաղափար է պետք։ Եվ հայ ժողովրդին նույնպես չի կարելի զրկել գաղափարի իրավունքից։ Ողջ խնդիրը նրանում է, որ նա վատ գաղափար ունի։

Ըստ այս հոդվածի հեղինակի դիտարկումների՝ անհատը միայն այն դեպքում է հասնում իրական անձնական և հոգևոր աճի, երբ հրաժեշտ է տալիս հպարտությունից թելադրված պատրանքներին։ Միայն երևակայականի և իրականի բախումից ապրած ցնցումն է ունակ մարդուն ներշնչել այնպիսի խորաթափանցություն, որը նրան խթան է տալիս իրացնելո իր իրական ներուժը: Կարծում եմ, սխալ չի լինի այս կանոնը պրոյեկտել ժողովուրդների և համայնքների վրա։

Հայ ժողովուրդը, լինելով իր էությամբ աշխատասեր և բազմակողմանի շնորհալի մարդ, գտնվում է իր և աշխարհում իր դերի մասին կեղծ պատկերացումների հորձանուտի մեջ։ Եթե հայերը, չնայած 44-օրյա պատերազմում կրած պարտությունից ցնցմանը, դեն նետեն այդ պատկերացումները, ապա ունեն իսկապես քաղաքակրթական երեւույթ, թուրքական աշխարհի դաշնակից՝ քրիստոնեական երկիր դառնալու բոլոր հնարավորությունները։ Վստահ եմ նաև, որ հայերեն լեզվում կգտնվեն այս նոր ինքնությունը տարողունակ արտահայտելու համար գեղեցիկ խոսքեր և բառակապակցություններ...

Ճիշտ է, որ միշտ ավելի հեշտ է ասել, քան անել: Վերը նշված մարդկանց մասին մտքերը զգալի պարզաբանման կարիք ունեն: Անհատների միայն մի փոքր մասն է ունակ իր անհատականության արմատական վերագնահատմանը: Մեծամասնությունը մինչեւ կյանքի վերջ տանջվում են բարդույթներով ու փչացնում են ուրիշների կյանքը։ Կրկին անգամ, այս փաստը միջարկելով մի ամբողջ հասարակությունների վրա, մենք չենք կարող ոչ մի վստահություն ունենալ նրանում, որ մեծ առևտրական ուղիների վրա հարստանալով նորից չեն գերիշխի ազգային բացառիկության, ռևանշիզմի, «միացումի» և «Մեծ Հայաստանի» գաղափարները։ Ուստի դեռ մեծ հարց է, ինչն է մեզ ավելի շահավետ՝ մեր զգոնությունը խլացնող Հայաստանի «բուժա՞նը», թե՞ մեր կողմից վերահսկվող փսիխոզի մեջ նրա մշտական գտնվելը։

Վստահ չեմ, որ առաջին պատասխանը ակնհայտ է:

Caliber.Az
Դիտումներ: 90

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայերին, ստացվում է, որ կարելի՞ է Սպասում ենք Ամերիկայի և Եվրոպայի արձագանքին

68
26 Նոյեմբերի 2024 14:15
2

Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

59
25 Նոյեմբերի 2024 16:55
3

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

58
25 Նոյեմբերի 2024 13:49
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Քելբեջար քաղաքի օրը

56
25 Նոյեմբերի 2024 09:51
5

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

55
25 Նոյեմբերի 2024 11:25
6

Իլհամ Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին Զրույցի մանրամասները

55
26 Նոյեմբերի 2024 09:33
7

Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին

55
26 Նոյեմբերի 2024 16:26
8

Վերաարտահանման փակուղի. Հայաստանի սպեկուլյատիվ տնտեսությունը Խազար Ախունդովի տեսությունը

53
26 Նոյեմբերի 2024 14:52
9

Որտեղ է տրամաբանությունը «Հին աշխարհի հիստերիկները»

48
26 Նոյեմբերի 2024 13:32
10

300 միլիարդ մոլորակի համար. COP29-ի հիմնական համաձայնագիրը Ադրբեջանում

45
25 Նոյեմբերի 2024 10:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading