twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Իսրայելում անհանգստությամբ հետևում են Հայաստանում հակասեմիտիզմի աճին» Գուրևիչը և Բորոդկինը՝ Caliber.Az- կայքում

09 0Հոկտեմբերի 2023 11:53

Երեքշաբթի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում Համաշխարհային հրեական կենտրոնը ենթարկվել է վանդալիզմի, որը, ինչպես համարում են միջազգային քաղաքագետների մեծ մասը, անմիջականորեն կապված է՝ Ադրբեջանի հետ Իսրայելի աճող դրական հարաբերությունների հետ։ Հրեաների նկատմամբ հայկական թշնամանքի ներկայիս պոռթկման հենց այդ պատճռն է նշում իսրայելական «The Jerusalem Post» օրաթերթը. «Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդումը հայերին դրդեց հարձակվել Երևանի հրեական կենտրոնի վրա»:

Եվրոպական ռաբբիների համաժողովի (CER) նախագահ Պինկաս Գոլդշմիդտը հայտարարել է, որ Հայաստանում Համաշխարհային հրեական կենտրոնի նկատմամբ վանդալիզմը խորը ափսոսանք է առաջացնում և կոչ է արել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ դատապարտել այդ արարքը և ուժեղացնել հրեական համայնքի անվտանգության միջոցները։ Գոլդշմիդտը համերաշխություն է հայտնել Հայաստանի հրեական համայնքին և հույս հայտնել, որ նա կկարողանա խաղաղ կերպով նշել Սուկկոտի տոնը։

Մինչդեռ, ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, բառացիորեն դեպքի օրը՝ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ASALA) կազմակերպությունը իր վրա է վերցրել Երևանի սինագոգի և հրեական կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը և առցանց հրապարակել բարբարոս ազգայնական արարքի տեսանյութը։ Սինագոգի պատին գրաֆիտներ են արել, որոնց վրա «Մոլոտովի կոկտեյլ» են նետել։ Միաժամանակ սոցցանցերում հրապարակվել է ԱՍԱԼԱ կազմակերպության հայտարարությունը. «Հրեաները հայ ժողովրդի թշնամիներն են, իսկ հրեական պետությունը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սա նախազգուշացում է. եթե ԱՄՆ-ի և Եվրոպայի ռաբիները շարունակեն օգնություն ցուցաբերել Բաքվին, ապա մյուս երկրներում նույնպես կվառվեն սինագոգները»։

Պետք է խոստովանել, որ մեզ վրա զգալով մեր «հինավուրց հարևանների» շովինիզմի և ուլտրաազգայնականության դրսևորումը, մենք բնավ զարմացած չենք նման վանդալիզմով։ Հայաստանում միշտ ենթադրել են, որ եթե ինչ-որ բան իրենց ուզածով չի լինում, մեղք չէ դրանում մեղադրել «քարերի երկրում» հազվագյուտ ապրող այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Մեղադրել և օրինակելիորեն պատժել...

Իսկ Երևանում օրերս տեղի ունեցածը ինչպե՞ս են ընկալել Իսրայելում։ Caliber.Az-ի այս հարցին պատասխանում են հրեա քաղաքագետներ Ռ. Գուրևիչը և Մ. Բորոդկինը:

Ադրբեջանում Հրեական գործակալության պատվավոր դեսպան, լրագրող, քաղաքագետ Ռոման Գուրևիչը հայտնել է, որ Իսրայելում ցնցվել են, երբ իմացել են Երևանի սինագոգի վրա ստոր հակասեմական հարձակման մասին, այո և նույնիսկ Սուկկոտի տոնի օրերին։ Ընդ որում, վերջին շրջանում, նրա կարծիքով, հակասեմիտիզմը Հայաստանում գնալով աճում է, ինչը բացատրվում է առաջին հերթին Իսրայելի և Ադրբեջանի սերտ բարեկամական հարաբերություններով, նրանց յուրահատուկ գործընկերությամբ մի շարք ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում։ Հայերը դա ընկալում են ծայրահեղ բացասական և թշնամաբար։

«ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության վերածննդի մասին տեղեկատվությունը, որն անմիջապես սկսեց հարվածներով սպառնալ ամբողջ աշխարհում սինագոգներին՝ մեր կողմից ընկալվել է առավելագույն լրջությամբ: Հրեա ժողովուրդը շատ վճռականնորեն կարձագանքի նման սպառնալիքներին, անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս, ընդ որում միջազգային իրավունքի նորմերին խիստ համապատասխան։ Պետք է ասել, որ Երևանում պղծված սինագոգը, որքան գիտեմ, միակն է Հայաստանում, իսկ հրեական համայնքը այնտեղ չափազանց սակավաթիվ է և նույնիսկ տոնական օրերին դժվարությամբ է հավաքվում մինյանը (եբրայերեն՝ «հաշիվ»; թալմուդական հուդայականության մեջ՝ հանրային երկրպագություն կատարելու և կրոնական արարողություններ անցկացնելու համար անհրաժեշտ քվորումը): Եվ այստեղ ահա այսպիսի տխուր դեպք...

Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում հակասեմիտիզմի աճին, հիշում ենք, որ հրեաների դեմ զզվելի գործողությունները այս երկրում շատ անգամ են տեղի ունեցել, այդ թվում նաև հրեաների համար կարևոր սրբավայրերի պղծում։ Այնուամենայնիվ, ուզում եմ ձեզ զգուշացնել, որ Իսրայելը՝ աշխարհի բոլոր երկրներում հրեական համայնքները պաշտպանելու մեծ փորձ ունի, ավելին, կա նաև հրեաների դեմ դիվերսիա կատարած ահաբեկիչներին պատժելու ծանրակշիռ փորձ։ Եվ հիմա Իսրայելում մեծ մտահոգությամբ հետեւում են, թե ինչպես է Հայաստանում նորից գլուխ բարձրացնում հակասեմիտիզմի այլանդակ հրեշը»,- ասել է Ռ. Գուրեւիչը։

Իսկ ինչպես կարծում է իսրայելցի լրագրող, իրանագետ Մայքլ Բորոդկինը, կարելի է առանձնացնել հակասեմիտիզմի դրսևորմանը հանգեցնող երկու հիմնական գործոն՝ ընդհանուր և ավելի կոնկրետ։

«Ընդհանուր գործոնի տակ ես նկատի ունեմ մեզ բոլորիս քաջ հայտնի մի տխուր երեւույթ. երբ որևէ երկիր ծանր ճգնաժամ է ապրում, լինի դա տնտեսական, թե պատերազմում պարտություն, ապա հաճախ հասարակությունը սկսում է մեղավորներ փնտրել «օտարների» մեջ։ Եվ առաջին բանը, որ նրանք գրեթե միշտ անում են, դա երկրի անախորժությունների համար այնտեղ ապրող հրեաներին մեղադրելն է: Նման բան տեղի է ունեցել աշխարհի շատ երկրների պատմության մեջ։ Եվ Հայաստանն էլ, ինչպես տեսնում ենք, բացառություն չի դարձել։

Մյուս գործոնը, ավելի կոնկրետը, ես կապում եմ իրանական քարոզչության հետեւանքների հետ։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, իրանական վարչակարգը հակասեմիտիզմի պոռթքում հրահրելու նպատակով զանգվածային արշավ է ծավալել: Ճիշտ է, ոչ թե Հայաստանում, այլ հենց Ադրբեջանում։ Այստեղից էլ մշտական հայտարարություններն ու կեղծիքները այն մասին, թե Իսրայելը գրեթե վերահսկում է Ադրբեջանի իշխանությունը, որ «սիոնիստները» թափանցել են բոլոր իշխող շրջանակները, որ նրանք պատերազմներ են հրահրում Հարավային Կովկասում և այլն։ Ադրբեջանում նրանց ծրագիրը լիովին ձախողվեց՝ ձեզ մոտ հակասեմիտիզմի ոչ մի աճ չի նկատվել: Բայց համացանցի հայ օգտատերերը, ովքեր տեսել և կարդացել են այս ամենը, սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել այն մասին, որ Հայաստանը, պարզվում է, պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև «սիոնիստների» հետ։ Ըստ երեւույթին, ամեն ինչ միասին և դարձել է սինագոգի վրա հարձակման պատճառը»,- ամփոփել է Մ. Բորոդկինը։

Caliber.Az
Դիտումներ: 277

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading