twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ի՞նչն է լավ հայերի համար՝ ԵՄ-ի առաքելությո՞ւնը, թե՞ ՀԱՊԿ-ի խաղաղապահները։ Բայց ավելի լավ է՝ խաղաղություն Բաքվի հետ

10 Փետրվարի 2023 21:47

ԵՄ առաքելության Հայաստան ժամանելուց ընդառաջ՝ «քարերի երկրի» իշխանական շրջանակները ոչ այնքան կոռեկտ հայտարարություններ են անում ՀԱՊԿ-ի հասցեին, որտեղ Մոսկվան, իհարկե, խաղում է առաջատար դեր։ Հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններն առաջին հերթին վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին այդ ռազմական դաշինքի առաքելության տեղակայման տարբերակին։ Իսկ համեմատաբար վերջերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ճշտել է, որ երկու երկրների սահմանին Հայաստանի կողմից ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկը մնում է արդիական և Երևանի շահագռգռվածության դեպքում կարող է իրականացվել բառացիորեն մեկ-կամ երկու օրվա ընթացքում։

Սակայն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, կասկածի տակ է դրել Լավրովի հաստատումը՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ն հազիվ թե կարողանա մեկ-երկու օրվա ընթացքում առաքելություն ուղարկել Հայաստան։

«Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն կա, քանի որ ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ տարբեր երկրներ, որոնք հետապնդում են իրենց շահերը, և նրանցից որևէ մեկը կարող է վետո դնել»,- կանխատեսել է Սիմոնյանը՝ դրանով հանդերձ հասկացնել տալով, որ Երևանը վիրավորված է, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել «Ադրբեջանի ագրեսիային» քաղաքական գնահատական տալու Հայաստանի պահանջին և այսուհետև կանի այնպես, ինչպես կամենա, այսինքն՝ հայացք չնետելով Մոսկվայի վրա։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ մեջբերեց՝ իր կարծիքով, ավելի ուժեղ փաստարկներ, որոնց պատճառով նա իբր կայացրել է երկրի տարածքում ԵՄ-ի առաքելություն տեղակայելու որոշումը, այլ ոչ թե ռազմական բլոկի խաղաղապահներին, որը դեռ ներառում է Հայաստանը։ Փաշինյանի խոսքով, երկրի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին՝ պահանջելով հստակեցնել Հայաստանում այս կազմակերպության առաքելության «պատասխանատվության գոտին», բայց խնդրանքը մնացել է անպատասխան։ Իսկ տես ԵՄ-ն, իբրև, ճիշտ է արձագանքել դրան։

«ԵՄ-ի առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայի հանդիպման ժամանակ Եվրամիությունը հստակ ուրվագծել է իր պատասխանատվության տարածքը Հայաստանում։ Առանց դրա դիտորդական առաքելությունը կլիներ տարօրինակ, քանի որ եթե տարածքն անհայտ է, ինչպե՞ս կորոշվի՝ այն օկուպացված է, թե ոչ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ «այս ամենում չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այլ կա կոնկրետ օրակարգ և կոնկրետ հարց, որը Հայաստանը փորձում է լուծել»։

Փաշինյանի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ, նախ՝ Հայաստանը փորձում է շարունակել մանևրել Ռուսաստանի և Եվրամիության միջև, որպեսզի պահպանի ավանդաբար երկակի քաղաքականություն՝ «և՛ ձեր, և՛ մեր» սկզբունքով։ «Երկու աթոռի» դիրքը ձեռնտու է Հայաստանին, որպես ԵԱՏՄ մասնակցի, առաջին հերթին տնտեսական տեսանկյունից։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո՝ 2015 թվականի հունվարից, հանրապետությունը օգտագործում է իր գյուղատնտեսական արտադրանքն այլ՝ եվրասիական այս կառույցի անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը, ինչը երկիր է բերում ամուր ներդրումային հոսքեր։ Եվ սա իրոք ծանրակշիռ փաստարկ է, հանուն որի, ի հեճուկս որոշ հայ քաղաքական գործիչների՝ երկրի ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության (հնչեցված ռուսական քաղաքականությունից հայ հասարակության համընդհանուր դժգոհության ֆոնին) մեծախոսություններին։ Հայաստանը երբեք չի համարձակվի լքել այն։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը կմնա տնտեսապես կախված Ռուսաստանի Դաշնությունից, ինչը ընդհանրապես ձեռնատու է նաև Մոսկվային։ Երկրորդը՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ Փաշինյանի հավակնությունները այնքան էլ տրամաբանական չեն ու միանգամայն անհամոզիչ են քաղաքական լուրջ փաստարկների բացակայության պատճառով։ Բացի այդ, Հայաստանում «ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի» մասին Փաշինյանի աղոտ ձևակերպումը բոլորովին նոր բան չէ՝ այն Հայաստանի իշխանական միջանցքներում պարբերաբար ի հայտ է գալիս դեռ անցյալ տարվա աշնանը՝ Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմի սեպտեմբերյան հայտնի սադրանքներից հետո։ Այդ ժամանակ Հայաստանը այդպես էլ չստացավ ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունն ու միջամտությունը՝ կազմակերպությունում սահմանափակվեցին միայն հայտարարություններով այն մասին, որ ՀԱՊԿ-ը դեռ չի դիտարկում Հայաստան զինվորականներ ուղարկելու հնարավորությունը և իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման կոչ արեց: Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը վերջնականապես ցրեց հայերի պատրանքները՝ կտրականապես հայտարարելով, որ «ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ, ոչ այսօր, ոչ էլ մոտ ապագայում խոսք չի գնում»։ Ինչից վրդովված Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարեց «դաշինքի անդամների մի մասի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտավախության մասին»։

Ընդ որում Հայաստանի վարչապետը սկզբում անդրադարձել է այն փաստին, որ կազմակերպությունը իբր Հայաստանին հավաստիացրել է, որ իր սահմաններն ընկալում է որպես «կարմիր գիծ», սակայն հետագայում հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը և հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Երևանին աջակցության նախագիծը՝ ցուցադրելով իր դժգոհությունը քաղաքական ռազմական դաշինքի նկատմամբ։ Այդուհանդերձ, չնայած նման դեմարշին, Կրեմլում հայտարարեցին, որ Հայաստանը «անշուշտ կմնա ՀԱՊԿ-ի անդամ, չնայած բոլոր բարդություններին»։ Այս միանգամայն հստակ ուղերձն ուղղված էր ոչ միայն Երեւանին, այլեւ նրա արեւմտյան դաշնակիցներին։

Այնպես որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին հայտարարությունը առաջին հերթին ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին դուրս չի թողնի իր ազդեցության գոտուց և նրան կպահի Հարավային Կովկասում իր շահերի ֆարվատերում։ Փաշինյանն էլ է դա հասկանում և ամեն կերպ փորձում է խույս տալ, որպեսզի չկորցնի իր ոչ արևելյան, ոչ արևմտյան հովանավորներին։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, ակնհայտ է, որ Մոսկվան այժմ ի վիճակի չէ կանխել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը Հայաստանի տարածք, թեև տարբեր քաղաքական մակարդակներում հայտարարում է այն մասին, որ քաղաքացիական առաքելության կնիքի ներքո ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտը, և որ դա լավ բան չի խոստանում ոչ տարածաշրջանին, ոչ էլ հայ-ադրբեջանական բանակցություններին: Առավել ևս, 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսում՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը վճռականորեն հայտարարեց, որ առանց Ադրբեջանի համաձայնության ԵՄ-ի առաքելության տեղակայումը կլինի հակաարդյունավետ, ինչն սպասելի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մեջ։

Սակայն Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստան ժամանող ԵՄ դիտորդական առաքելությունը կհետևի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվում է արդյոք հարվածել Ադրբեջանին, թե ոչ, հայերի համար դարձել է կատարյալ շոկ։

«Արևմուտքում փորձ է արվել Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանի Դաշնությունում փորձել են Հայաստանը դարձնել արևմտյան դավադրության մասնակից։ Քանի որ ռուս գործընկերները տեղում ներկայացուցիչներ ունեին, ապա մեր արևմտյան գործընկերներն արդեն սկսել են կասկածանքով նայել մեզ, իբրև, դուք պատրաստվում եք իրականացնել ագրեսիվ գործողություններ, քանի որ այնտեղ կան հայկական և ռուսական զորքերի մեծ կուտակումներ, բայց մենք առաջարկել ենք գալ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին»,- ընդգծել է նա։

Այսինքն՝ եթե մինչ այժմ Հայաստանում հույս ունեին, որ «ԵՄ առաքելությունը կամրապնդի երկրի անվտանգությունը և կարձանագրի ադրբեջանական ագրեսիան», ապա, Փաշինյանի խոսքով, ստացվում է, որ եվրոպացիները Հայաստան են գալիս, որպեսզի համոզվեն, որ հայերը չի պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա և հետևել տարածաշրջանում ռուսական զորքերի տեղաշարժին, որն ապրիորի հակասում է Ռուսաստանի շահերին։ Ավելին, դա կասկածի տակ է դնում կարծիքն այն մասին, որ եվրոպական առաքելության ներկայությունը հանդիսանում է դրական գործոն Երեւանի համար։ Այդ նույն համատեքստում ուշադրություն է գրավում նաև այն, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի և նրա գերմանացի գործընկեր Աննալեն Բերբոքի Բեռլինում (նա այնտեղ էր ուղևորվել, որպեսզի հերթական անգամ պատմի Լաչինի ճանապարհին իրավիճակի հետ կապված «Բաքվի ագրեսիայի» մասին) վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել է այդ թվում նաև Հայաստանում ԵՄ առաքելության առաջիկա տեղակայման հարցը։ Հատկանշական է, որ բանակցությունների ընթացքում Բերբոքը նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կոչված է ապահովելու ավելի մեծ կայունություն և առաջին հերթին վստահություն Բաքվի և Երևանի միջև։ Երևանում այդ նրբությունը աչքից չի վրիպել և հետո շատ զգուշորեն գնահատել են Բուրբոքի այն հայտարարությունը, որ Բեռլինը սատարում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հաշվի առնելով այս բոլոր մանրամասները՝ կարելի է պնդել, որ եվրոպական առաքելության ժամանումը Հայաստան ոչ միայն կուժեղացնի Մոսկվայի հավակնությունները Երևանի նկատմամբ, այլև կստիպի հայ բնակչությանը կասկածել իրենց երկրում եվրոպական նման ներկայության անհրաժեշտության հարցում։

Caliber.Az
Դիտումներ: 118

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

147
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

136
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

79
23 Դեկտեմբերի 2024 17:03
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

72
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

65
23 Դեկտեմբերի 2024 12:45
6

Պուտինը զանգահարել է Ալիևին

61
24 Դեկտեմբերի 2024 13:48
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

58
23 Դեկտեմբերի 2024 18:31
8

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2024 09:21
9

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

55
23 Դեկտեմբերի 2024 14:58
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

55
24 Դեկտեմբերի 2024 11:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading