twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ի՞նչ է կապում ԱՄՆ-ին և Հայաստանի ՊՆ-ի 513-րդ առանձին գումարտակին Caliber.Az-ի էքսկլյուզիվ

14 Օգոստոսի 2024 21:21

Caliber.Az-ի երկու բացառիկ նյութերը լայն քննարկում են առաջացրել տարածաշրջանային լրատվամիջոցներում։ Հրապարակումներնում լուսաբանվել է ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռների ժամանումը Հայաստան՝ սպառազինությամբ և անձնակազմով։ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը փորձել է հերքել այս տեղեկությունը, բայց ապարդյուն։

Դե ինչ, մեր տրամադրության տակ՝ ժամանած ամերիկյան ինքնաթիռների մասին հերթական փաստեր կան, որոնցով մենք կկիսվենք մեր ընթերցողների հետ։ Բայց սկզբի համար հիշեցնենք այս հարցի նախապատմությունը։

Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և Քաթարում գտնվող ամերիկյան բազաներից երկու ռազմական ինքնաթիռ ժամանել են հայկական «Զվարթնոց» օդանավակայան։ ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող «Boeing C-17» ռազմատրանսպորտային ինքնաթիռում, բացի ռազմական բեռներից, եղել է նաև մինչև 50 զինծառայողներից բաղկացած ԱՄՆ-ի բանակի անձնակազմ։

Հայաստանի զինված ուժերը ստացել են ամերիկյան նոր սպառազինություն. դիպուկահար հրացաններ, գիշերային տեսողության սարքեր, կապի ժամանակակից միջոցներ, հատուկ ջոկատայինների համար զրահաբաճկոններ, ԱՄՆ-ի բանակում կիրառվող հարձակողական փոքր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև փոքր չափի ականներ և այլ զինամթերք։ Այս զինատեսակները Ուկրաինայում արդեն անցել են գործնական «փորձարկումներ» և հավելյալ մշակում են անցել ժամանակակից մարտական գործողությունների առանձնահատկությունների հաշվառմամբ։ Օրինակ, սաղավարտները և զրահաբաճկոնները հատուկ հարմարեցվել են ռուսական և խորհրդային նմուշի զենքի բեկորներից և հրազենից արդյունավետ պաշտպանվելու համար:

Բացի այդ, ինքնաթիռներից մեկը Հայաստան է բերել՝ Իրանի տարածքից հրթիռների և թռչող սարքավորումների հետագծերին հետևելու համար սարքավորումներ, որոնք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին։ Որպեսզի ուշադրություն չգրավել Ամերիկացի զինվորականների ներկայության վրա՝ Վաշինգտոնը և Երևանը ընտրել են հայկական ծագումով զինվորականների և նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ԱՄՆ ներգաղթած սլավոնական ու կովկասյան արտաքինով անձանց։

ԱՄՆ-ի դեսպանատան «հերքումին» համահունչ՝ հնչել են նաև հայկական կողմի պնդումներն այն մասին, որ ամերիկացի զինծառայողները օգոստոսի սկզբին լքել են «քարերի երկիրը»։ Սակայն կարևոր է նշել, որ հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացված «Eagle Partner 2024» զորավարժությունները և օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռների ժամանումը՝ երկու բոլորովին տարբեր քեյսեր են։ Հետևաբար, պնդել, որ նրանք կարող էին երկիրը լքել զորավարժությունների ավարտից 9 (!) օր հետո՝ անկոռեկտ է։

Անցնենք նոր տվյալների. ներկայացված լուսանկարում ֆիքսվել են երկու երթուղիներ, որոնցով ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմական բեռը և անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանից ի սկզբանե հասցվել են Երևանի արվարձանում տեղակայված Հայաստանի պաշտպանության նախրարության 513-րդ առանձին գումարտակ։

Մինչ ամերիկյան զինծառայողների ժամանումը, այս գումարտակում կար 300 մարդ։

Գումարտակի գտնվելու վայրի լուսանկարը (կադրը վերցված է բաց աղբյուրներից)։

Հարկ է ընդգծել երկու կարևոր կետ.

Առաջինը, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Ադրբեջանի լարված ուշադրության կենտրոնում, և մենք դա մեկ անգամ չէ, որ գործնականում ցույց ենք տվել։

Երկրորդը, հիշեցնենք հայկական կողմին. ռազմականացման քաղաքականության շարունակությունը՝ անկախ Ֆրանսիայի, Հնդկաստանի, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կամ ԱՄՆ-ի աջակցությունից, անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետեւանքների։ Հայաստանը չունի այն ռազմավարական խորությունը, որը թույլ կտար նման սադրանքներով մնալ անպատասխան։ Արդյունքում նա անխուսափելիորեն կբախվի նոր պարտությունների հետ։

Այս առումով տեղին է հիշեցնել նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. «Եթե տեսնենք, որ Հայաստան փոխանցվող սպառազինությունը հասել է կրիտիկական մակարդակի, ապա այդ դեպքում թող ոչ ոք մեզանից չնեղանա։ Բոլորը գիտեն, թե ինչի ենք ընդունակ մենք, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմադրել»:

Մեր առաջին հրապարակման հակիրճ արձագանքից հետո Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է լռություն պահապանել։ Սակայն, հաշվի առնելով մեր կողմից բարձրացված հարցի կարևորությունը, մենք շարունակում ենք ԱՄՆ-ի դեսպանատնից սպասել մանրամասն և բովանդակալից մեկնաբանություն: Թե դուք պատասխանելու բան չունե՞ք։

Caliber.Az
Դիտումներ: 606

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

188
20 Հունվարի 2026 22:57
2

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

149
19 Հունվարի 2026 13:01
3

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

130
19 Հունվարի 2026 14:21
4

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

118
19 Հունվարի 2026 12:48
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

115
20 Հունվարի 2026 14:04
6

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

110
20 Հունվարի 2026 11:09
7

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

105
19 Հունվարի 2026 19:19
8

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

104
21 Հունվարի 2026 13:23
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

103
20 Հունվարի 2026 09:10
10

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

103
21 Հունվարի 2026 11:14
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading