twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղապահ-ռեկետիր. Նվիրվում է գեներալ Վոլկովին ՏԵՍԱՆՅՈՒԹ

09 Մարտի 2022 18:10

Վերջին շաբաթների ընթացքում Ղարաբաղում լարվածության աստիճանը բարձրանում է։ Մեր դիրքերի գնդակոծումները ընդունել են սովորական բնույթ, ընդ որում, որպես կանոն, իրականացվում են Աղդամի ուղղությամբ։ Նման սադրանքներով հայկական կողմն ակնհայտորեն փորձում է դանդաղեցնել Ադրբեջանի օկուպացված տարածքների վերականգնման գործընթացը և մեր ԶՈՒ-րը պահել լարված վիճակում։

Բայց ի՞նչ կամ ո՞վ է այդպիսի քաջություն տալիս Ղարաբաղում այդ ավազակներին, ովքեր ոչ վաղուց Քելբեջարում ապամոնտաժում էին վերջին գողացած ունիտազները։

Գլխավոր ֆիգուրան, որի վրա հենվում են Ղարաբաղում ավազակները՝ դարձել է Ռուսաստանի խաղաղապահ քանաքակազմի (ՌԽՔ) ներկայիս հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Ի տարբերություն իր նախորդներ՝ Անաշկինին և Մուրադովին, որոնց հետ Ադրբեջանը առողջ աշխատանքային հարաբերություններ էր հաստատել և ովքեր լուծում էին ծագող միջադեպերը՝ Վոլկովը իրեն դրսևորում է ոչ թե, որպես չեզոք խաղաղապահ, այլ անջատողականների բացահայտ կողմնակից։ Ինչը, սկզբունքայնորեն, զարմանալի չէ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, գեներալ Վոլկովն արդեն իսկ ձեռք է բերել սեփական բիզնես շահերը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում, այդ թվում նաև Փիրլար գյուղի խաղողի այգիները։ Առավել ևս, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ Վոլկովը անջատողականներին մատուցում է կանոնավոր մաքսանենգության ծառայություններ։ Բնականաբար, այս ամենը անվճար չի կատարվում։

Ինչո՞վ է պայմանավորված Վոլկովի նման դիրքորոշումը, բացի հավելյալ գումար աշխատելու մշտական ցանկությունից։ Ռուս գեներալի շրջապատից մեզ տեղեկացրել են, որ Վոլկովը, բացի ֆինանսական հետաքրքրությունից, ունի նաև հոգեբանական դրդապատճառներ՝ նա անձնական հակակրանք ունի ադրբեջանցիների նկատմամբ։ Եվ մեզ նույնիսկ հայտնի է, թե ինչումն է պատճառը:

Մենք բոլորս հիշում ենք 2020 թվականի դեկտեմբերին մեր ստորաբաժինների՝ Խոջավենդի շրջանի Քյոհնե Թաղլար (аз: Köhnə Tağlar, арм: Хин Тагер) և Չայլագգալա (аз: Çaylaqqala, арм: Хцаберд) գյուղերում հայ դիվերսանտների խմբի չեզոքացման հատուկ գործողությունները։ Այդ ժամանակ հայկական կողմը փորձեց ամրապնդվել այդ գյուղերում, ընդ որում հաշվարկվել էին անձամբ գեներալ Վոլկովի վրա։ Բանը հասավ նրան, որ երբ ամենի ինչ չանցավ ըստ հայկական պլանի՝ այդ ժամանակ ՌԽՔ-ի փոխհրամանատար, գերներալ Վոլկովը զրահամեքենայով անձամ եկավ Ադրբեջանի ԶՈւ-րի հատուկ գործողությունների անցկացման վայր՝ ձգտելով ընդհատել։ Սակայն մեր զինվորականները չսկսեցին նրա հետ նրբանկատություն ցուցաբերել՝ Վոլկովին շրջապատեցին և այնուհետև հրահանգով տարահանվեց, որպեսզի այնուհետև ուրիշի գործերին չմիջամտի։ Ինչպես երևում է դեկտեմբերյան այդ խայտառակությունից նետո, գեներալի մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ են ծագել։

Վոլկովը խաղաղապահից վերածվել է Ղարաբաղում սեփական բիզնես-շահեր և ադրբեջանցիների նկատմամ անձնական հակակրանք ունեցող մասնակցի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պնդում է Վոլկովին առավել ադեկվատ և չեզոք ֆիգուրայով փոխարինելու վրա։ Ռուսաստանի խաղաղապահ քանակակազմի ներկայիս ղեկավարությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլ միայն հրահրում է ագրեսիվ անջատողականություն։

Եզրափակելով կցանկանայի գեներալ Վոլկովին բացատրել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ եղել են այնպիսի ռուս գեներալներ, ովքեր ապացուցել են, որ կարելի է լինել չեզոք և անել ամեն ինչ, նույնիսկ վտանգելով սեփական կյանքը, որպեսզի խաղաղություն հաստատվի ադրբեջանցիների համար այս սրբազան հողում։ Մենք նկատի ունենք ԼՂԻՄ-ի հատուկ դրության շրջանի և Ադրբեջանի հարակից շրջանների պարետ, գեներալ-մայոր Վլադիսլավ Նիկոլաևիչ Սաֆոնովին, ում՝ իր ծառայողական պարտքին, անկաշառ բնավորությանը, խիզախությանը և սկզբունքայնությանը հավատարիմ լինելու համար շատերը անվանել են «Երկաթե գեներալ»։ 1988-1990 թվականներին Վ. Սաֆոնովը մեծ ավանդ է ներդրել Ղարաբաղի ադրբեջանական բնակչության, ադրբեջանական հողերը հայկական օկուպացիայից պաշտպանելու մեջ։ Մեծ հաշվով այդ տարիներին նրա սկզբունքային դիրքորոշման շնորհիվ հնարավոր եղավ Ղարաբաղում ապահովել հարաբերական կայունություն։

Կարելի է նաև Վոլկովին համար օրինակ բերել Ռուսաստանի ներքին ծառայությունների գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Իվանովիչ Վոլխովին, ով 1991 թվականին գլխավորել է Ադրբեջանի Ֆիզուլիի և Խոջավենդի շրջանների ռազմական պարետատները և ով ադրբեջանցիների հիշողության մեջ մնացել է, որպես արդար և անկաշառ սպա։

Եվ Վոլխովը, և Սաֆոնովը արժանապատվորեն կատարել են Ղարաբաղում իրենց առաքելությունները, չեն արատավորել համազգեստի պատիվը։ Սակայն Ղարաբաղում ՌԽՔ-ի ներկայիս հրամանատար գեներալ Վոլկովը, ըստ հավանականության, գնացել է Հատուկ վարչության կոմիտեյի անմոռանալի Արկադի Վոլսկիի ճանապարհով։ Հայ անջատողականների հետ նրա քծնանքները Բաքվին ստիպել են՝ Մոսկվայից պահանջել նրան մարզից արագ ու անհապաղ հետ կանչել։ Ինչը և տեղի ունեցել՝ Վոլսկին սկանդալով և խայտառակությամբ դուրս շպրտվեց Ղարաբաղից։ Եվ եթե Վոլկովը հետագայում ևս սկսի մոռացության տալ և մոռանալ այն մասին, որ նա ադրբեջանական հողում գտնվում է, որպես խաղաղապահ, այլ ոչ թե անջատողականների բիզնես-գործընկեր, ապա շատ շուտով կարժանանա Վոլսկիի ճակատագրին...

Caliber.Az
Դիտումներ: 1141

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

87
22 Նոյեմբերի 2024 10:16
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

86
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

86
21 Նոյեմբերի 2024 16:41
4

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

85
21 Նոյեմբերի 2024 15:11
5

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

69
22 Նոյեմբերի 2024 08:50
6

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

62
22 Նոյեմբերի 2024 15:29
7

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

62
22 Նոյեմբերի 2024 17:54
8

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

58
23 Նոյեմբերի 2024 14:02
9

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

51
22 Նոյեմբերի 2024 16:07
10

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

50
22 Նոյեմբերի 2024 14:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading