twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ձախողված առաքելություն Փալոնեի՝ Բաքու անփառունակ ճանապարհորդության հետքերով

20 Նոյեմբերի 2024 20:11

Բաքվից խայտառակ ձևով փախած հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ Նյու Ջերսիից) ճայթունով ձախողեց՝ Ադրբեջանին վարկաբեկելու իր հայ հովանավորների առաջադրանքը: Հիշեցնենք, որ աշխարհի հայերին Փալոնեի ծառայությունները շատ տպավորիչ են։ Այստեղ կան և՛ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու, և՛ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու կոչեր։ Նա հանդիսանում է  նաև՝ մոռացության մատնված անջատողական մնացորդ «լղհ»-ի «անկախության ճանաչման» մասին բանաձեւի նախաձեռնողը։ Բացի այդ, սենատոր Ադամ Շիֆի և նախկին օրենսդիր Ռոբերտ Մենենդեսի հետ մեկտեղ, Փալոնեն հանդիսանում է ԱՄՆ-ում գլախվոր հայամետ լոբբիստներից մեկը:
 
Ինչպես հայտնի է, անախորշ քաղաքական գործիչը դեռ COP29-ի նախօրեին միջազգային հանրությանը եռանդով կոչ էր անում բոյկոտել այս համաժողովը, սադրիչ հայտարարություններ էր հնչեցնում Ադրբեջանի հասցեին, միաժամանակ մեր երկրին  մեղադրելով Ղարաբաղում մտացածին «էթնիկ զտումների» մեջ։
 
Բայց Բաքու ժամանելուց առաջ, Փալոնեն պաթոսային գրառում է արել Х սոցցանցի իր էջում. ««Միացյալ Նահանգները պետք է մնան առաջատար խորացող կլիմայական ճգնաժամի դեմ գլոբալ պայքարում։ Ավելի քան երբևէ, ես անհամբեր սպասում եմ կլիմայի հարցերով COP29-ին մասնակցելուն, որպեսզի ցույց տամ, որ Ամերիկան առաջվա պես այս պայքարի մեջ է»:
 
Ակնհայտ է, որ նման ձևով նա փորձել է թաքցնել Ադրբեջան այցի իրական դրդապատճառները։ Հասկանալի է, որ կոնգրեսականի նպատակը ամենևին ոչ թե կլիմայի համաժողովին մասնակցելն էր, այլ այս հարթակը՝ հայանպաստ պատմություններ մղելու համար օգտագործելու մտադրությունը։
 
Բնականաբար, հայկական լոբբիի լրավճարների վրա նստած այս ամերիկացի քաղաքական գործչի այցը Բաքու՝ սուր վրդովմունք է առաջացրել ադրբեջանական հասարակության շրջանում։ Նոյեմբերի 17-ին ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքել են կոնգրեսական-սադրիչի Ադրբեջան այցի դեմ։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել այն հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել էր Փալոնեն, իսկ նրա մասնակիցները պահանջել են հրապարակային ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից։ Ի պատասխան՝ Փալոնեի պահակները հրահրել են կոնֆլիկտային իրավիճակ, որն արագորեն լիցքաթափել են տեղի իրավապահ մարմինները։ Բայց սա դեռ ամենը չէ:
 
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպել Փալոնեյի հետ՝ ի տարբերություն Կոնգրեսի մյուս անդամների։ «Փալոնեն արժանի չէ նման ունկնդրության»,- գրել է Հաջիևն X-ի իր էջում։
 
Փալոնեին խայտառակել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների հետ շփվելուց հրաժարվելը։ Հրատապ հարցերից խուսափելու համար կոնգրեսականը որոշել է փախչել։ Արդյունքում, ի հայության համընդհանուր դժգոհության՝ Փալոնեին չհաջողվեց հակաադրբեջանական սադրանք իրականացնել Բաքվում։
 
Սակայն, վերադառնալով Ամերիկա, համարձակություն ստացած կոնգրեսականը նորից զրպարտիչ հայտարարություններով հարձակվել է Ադրբեջանի վրա։
 
Այնուամենայնիվ, Բաքվում COP29-ի հաջող անցկացումը ակնառու ցույց է տալիս, որ արևմտյան կողմնակալ քաղաքական գործիչների կողմից՝ Ադրբեջանի իմիջը վնասելու փորձերից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Հայամետ կոնգրեսականներին ներկայացնելով COP29-ին մասնակցելու բացառիկ հնարավորություն՝ Բաքուն միջազգային հանրությանը ցույց տվեց իր ժողովրդավարականությունը, բացությունը երկխոսության համար և ներառականությունը:

Caliber.Az
Դիտումներ: 233

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

115
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Միրզոյան. Ադրբեջանական բենզին գնելը շատ օգտակար է Հայաստանի քաղաքացիների համար

85
29 Դեկտեմբերի 2025 11:45
3

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

73
01 Հունվարի 2026 11:26
4

Ֆարիդա Մամեդովա. Կովկասյան Ալբանիայի գաղտնիքները: Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

73
29 Դեկտեմբերի 2025 10:28
5

ԱԳՆ ղեկավար. Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ

71
29 Դեկտեմբերի 2025 10:24
6

Բաքվի բնակիչներին շուտով սպասում է վառ տիեզերական շոու ՊԱՇՏՈՆԱԿԱՆ / ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

70
29 Դեկտեմբերի 2025 13:50
7

Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

67
29 Դեկտեմբերի 2025 11:18
8

Տեխասում՝ Ադրբեջանի քաղաքացիների համար արտագնաց հյուպատոսական ծառայություններ են կազմակերպվել

67
29 Դեկտեմբերի 2025 10:50
9

Ալիևը հաստատել է Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի 2026 թվականի բյուջեն

66
29 Դեկտեմբերի 2025 21:08
10

Իլհամ Ալիևը այցելել է «Բաքվի Սպիտակ քաղաք» ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
29 Դեկտեմբերի 2025 13:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading