twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Վերլուծություն
A+
A-

Ծլկել ԿԽՄԿ-ի տանիքի տակ Հայ դահիճի փլուզված ծրագրերը

31 Հունիսի 2023 14:21

Հայկական զանգվածային քարոզչության միջոցները (ԶՔՄ) բազմիցս ապացուցել են՝ իրենց այլասերված աշխարհայացքի արգասիքը որպես վերջին ատյանների ճշմարտության տեղ հրամցնելու պատրաստակամությունն ու կարողությունը։ Սա սովորական պահվածք է այն երկրի «չորրորդ իշխանության» ներկայացուցիչների համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառների և հետևանքների մասին կեղծիքի շրջանառումը դրված է անընդհատ հոսքի մեջ։ Դրանով հանդերձ, հայ քարոզիչների յուրաքանչյուր նոր «մարգարիտը» դրանց կեղծիքի և հիմարության կետ առ կետ մերկացմամբ քննարկումների կարիք ունի։

Անմիջապես նշեմ, որ նրանց հաջողվել է գերազանցել իրենք իրենց։ Ուրեմն, հայկական ԶՔՄ-ում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հուլիսի 29-ին Բերձորի միջանցքում ադրբեջանցիների կողմից արցախի հանրապետության բնակիչ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին հայտարարություն է տարածել»։ Անմիջապես նշեմ, որ ԿԽՄԿ կայքում (www.icrc.org) այդ տեքստի հրապարակման պահին նման ոչ մի բան չի եղել: Հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով վերջին նորությունը այնտեղ թվագրված է եղել հուլիսի 25-ին։ Դա, Ի դեպ, եղել է ԿԽՄԿ-ի սադրիչ հայտարարություն, քանի որ նրանում հաղորդվել է, որ «չնայած բոլոր ջանքերին, այս պահին ԿԽՄԿ-ն չի կարող քաղաքացիական բնակչությանը մարդասիրական բեռներ հասցնել Լաչինի միջանցքով և այլ երթուղիներով, այդ թվում նաև Աղդամի միջով»։

Սկսենք նրանից, որ նրանք, ում ԿԽՄԿ-ն անվանում է «քաղաքացիաական բնակչություն», հանդիսանում են ղարաբաղցի անջատողականներ։ Այսինքն՝ այն անձիք, ովքեր չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով իրենց դուրս են բերել օրենքի սահմաններից։ Մի բան էլ ավել, այդ տասնյակ հազարավոր տիկնայք և պարոնայք հանդիսանում են Հայաստանի անձնագրեր կրողներ, այսինքն միանգամայն մեկ այլ պետության, որն ավելի քան քառորդ դար օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերի 20%-ը։

Ի՞նչ են անում նրանք բոլորը մեր երկրի տարածքում և որքանո՞վ է ճիշտ՝ ԿԽՄԿ-ի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելը։ Ավաղ, ԿԽՄԿ-ն չի պատասխանում այս հարցին։ Դրանով հանդերձ, ԿԽՄԿ-ն, մի բան էլ ավել չի հստակեցնում, թե ինչ պատճառով այս կազմակերպությունը չի կարող մարդասիրական բեռներ Խանքենդի հասցնել Աղդամի միջով։ Դրանով հանդերձ, ճշմարտությունն ակնհայտ է՝ դրանում մեղավոր են հենց ղարաբաղցի անջատողականները, ովքեր բետոնե սալերով փակել են Աղդամ-Ասկերան մայրուղին։

Բայց, վերադառնանք հայկական ԶՔՄ-ներին։ Նրանք, հրապարակելով տեղեկություններ Վագիֆ Խաչատրյանի մասին, խորամանկել են կալանք բառը վերցնել չակերտների մեջ։ Իսկ այդ դեպքում դա ի՞նչ է եղել: Լաչինի սահմանային անցակետից Վագիֆ Չերքեզովիչի տելեպորտացի՞ա Բաքվի բժշկական հաստատություններից մեկը։ Համաձայնվեք, մենք տեսնում ենք հայկական ԶՔՄ-ների կողմից միանգամայն անեկդոտային հնարքներ։ Ովքեր, ի թիվս այլոց, պնդում են, որ ձերբակալվածը հանդիսանում է «արցախի քաղաքացի»։ Իսկ միգուցե Ժելեզյակա մոլորակի բնակիչ է: Ո՞վ, և երբ է ճանաչել այդ «արցախը»։ Նույնիսկ Հայաստանը այն չճանաչեց։

Այնպես որ, հայկական ԶՔՄ-ները և ԿԽՄԿ-ն, եթե այս կազմակերպությունը իրոք տարածել է նման սկանդալային հայտարարություն՝ գտնվում են զգայախաբության գերության մեջ։ Իսկ իրականությունն էլ կայանում է նրանում, որ Վագիֆ Խաչատրյանի անցյալը պարզապես խայտաբղում է խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ հանցագործություններով։ Նա ազգությամբ հայ այլ անձանց հետ միասին, տարբեր զինատեսակների և հետևակի մարտական մեքենաների կիրառմամբ զինված հարձակում է իրականացրել Ադրբեջանի Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա, որի ընթացքում զովել են 25 ադրբեջանցի, 14 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 358 մարդ բռնի ուժով վտարվել իրենց օրինական բնակության վայրերից։

Ինչպե՞ս պետք է Ադրբեջանը վարվի նրա նկատմամբ, ում մեղավոր է համարում նման սարսափելի հանցագործության մեջ։ Թե նրան պետք էր գիշերվա կաթ և ուժեղացված սնուցման կտրոններ հատկացներ: Ոչ, նրան պետք է կալանավորել, հասցնել Բաքու, որից հետո Ադրբեջանի Ասկերանի շրջանի Բադարա գյուղի այս բնիկի նկատմամբ պետք է ապահովվի արդար դատավարական հետաքննություն։ Այս ամենը Ադրբեջանը կապահովի։ Մեր երկիրը գործում է ճիշտ այնպես, ինչպես կգործեր ցանկացած այլ երկիր, որ՝ իր քաղաքացիների դեմ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դոսյե ունի։

Եվ միանգամայն ակնհայտ է, որ Վագիֆ Խաչատրյանը, ակնհայտորեն հուսալով խուսափել արդարադատությունից, փորձել է տեղափոխվել Հայաստան։ Նա վստահ է եղել նրանում, որ նրա մասին մեր երկրում մոռացել են։ Գումարած, նա շատ ուժեղ հաշվարկել է, որ կծլկի «ԿԽՄԿ-ի տանիքի տակ»: Բայց նրա երկու կանխատեսումներն էլ սխալ դուրս եկան։ Ադրբեջանում ոչինչ չեն մոռացել, մենք ունենք յուրաքանչյուր հայ զինյալի վերաբերյալ դոսյե և նրանք բոլորը պետք է ապրեն այն գիտակցությամբ, որ նրանց գտնելու և Բաքու բերելու հնարավորություններ մենք ունենք։

Ի դեպ, ինչպես խոստովանում է ԿԽՄԿ-ն, 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով տեղափոխվել է մոտ 680 պացիենտ։ Այսինքն՝ ԿԽՄԿ-ն խոստովանում է, որ այս 680 տեղափոխվածներից ոչ մեկի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Նրանցից ոմանք նույնիսկ շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին։ Իսկ ահա Վագիֆ Խաչատրյանի հետ իրավիճակը բոլորովին այլ է, որի մեղքը նրա արյունոտ անցյալն է։

Ի՞նչ ունենք չոր մնացորդի մեջ: Այն, որ հայկական կողմի բարձրացրած հերթական աղմուկը, որը չի ամաչում պաշտպանել նրան, ում հանցագործությունները Ադրբեջանը հեշտությամբ կարող է ապացուցել ցանկացած դատարանում, ապարդյուն կլինի։ Իսկ ԿԽՄԿ-ն, որն արդեն մի տեսակ հայտարարել է, որ նրա ներկայացուցիչները հնարավորինս շուտ այցելելու են կալանավորված պացիենտին և կապի մեջ են նրա ընտանիքի հետ՝ կարող է դիմել ադրբեջանական կողմին։ Եվ Բաքվում անպայման կքննարկեն ԿԽՄԿ-ի խնդրանքը։ Իսկ տես, թե այդ հաշվով ինչ կգրեն հայկական ԶՔՄ-ները՝կռահել անգամ չեմ կարող։ Հավանաբար, դա կլինի բնորոշ հոտով հերթական երևակայության թռիչք։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

476
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

185
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

181
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

140
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

116
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

96
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

92
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

83
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

81
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
24 Դեկտեմբերի 2024 12:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading