twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը արդեն հասկացել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ստեղծման անհրաժեշտությունը» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

13 Մայիսի 2022 17:43

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Գեորգի Ջախայայի հետ։

—Ինչպես գիտենք Վրաստանի և Ռուսաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց տնտեսական առումով երկրները սերտորեն կապված են։ Դուք ինչպե՞ս կբացատրեք դա։

—Նախ, քաղաքական կապերի բացակայությունը առևտրին չի խանգարում։ Սակայն խնդիրը այլ է։ Եթե Վրաստանից բոլոր մատակարարումները գնաին Ռուսաստան, դա, իհարկե, վատ չէր լինի, բայց ամեն ինչ ճիշտ հակառակն է դրված։ Տեղի է ունենում ռուսական ապրանքների, առաջին հերթին նավթամթերքների ներմուծում, իսկ դրա հաշվին աճում է Ռուսաստանից Վրաստանի կապվածությունը։ Այսինքն, եթե վաղը Վրաստանը ստիպված լինի պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, ապա մենք կմնանք առանց նավթամթերքների, ցորենի, հացի և այլ ապրանքների։

2009-2010-թվականներին Վրաստանը գործնականորեն ազատվել էր Ռուսաստանի տնտեսական կախվածությունից։ Սակայն իշխանափոխությունից հետո առաջ մղվեց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հաստատման ուղին, որի արդյունքում մենք նորից ընկել ենք նրանից կախվածության մեջ։ Վրաստանըշատ մետաղ է գնում Ռուսաստանից, սա այնպիսի ռազմավարական ապրանքներ են, որոնք տվյալ պահին ոչ մի ուրիշ երկրով չի կարող փոխարինվել։ Բացի դրանից, ռուս-ուկրաինական պատերազմից առաջ շատ մետաղ էր մատակարարվում Կիևից։ Բայց այժմ Ուկրաինայից մատակարարումները անհնարին են, և այդ ամենը ներկրվում է Ռուսաստանից։

—Իսկ Վրաստանի կառավարությունը ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկում այդ կախվածությունը նվազեցնելու համար։

—Ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվում, ընդհակառակը, աճում է Ռուսաստանից ներկրումը, հիմնականում ավտոմոբիլային տեխնիկա, առավել ևս, որ Ռուսաստանում գները ցածր են, քան մյուս երկրներում, չնայած որակը մի քիչ վատ է։

—Վրաստանի վրա ինչպե՞ս են ազդել հակառուսական պատժամիջոցները։

—Հակառուսական պատժամիջոցները դրականորեն են ազդել մեր երկրի վրա, որովհետև Ռուսաստանի կողմից արտահանվող բեռների մի մասը սկսել են տարանցիկ անցնել Վրաստանի միջով։ Անշուշտ, այս ամենը ակնթարթային էֆեկտ է, վաղ թե ուշ այդ փոխադրումները կդադարեն։ Ինչպես դա, օրըինակ, տեղի ունեցավ ռուսական ածուխի հետ, նրանից հետո, երբ դադարեցրին այն փոխադրել Նովոռոսիսկի միջով, մոտ մեկ ամիս Ռուսաստանը ածուխը արտահանում էր վրացական նավահանգիստների միջով։

—Իսկ Վրաստանը ի՞նչ է անում, որպեսզի նվազեցնի Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումից իր կախվածությունը։

—Վերջին ժամանակներում Վրաստանում ակտիվացել էին այն ուժերը, որոնք հանդես էին գալիս խոշոր ՀԷԿ-երի շինարարության դեմ։ Օրինակ, անցյալ տարի տեղի էին ունենում ակցիաներ, որոնք հանգեցին նրան, որ թուրքական «ENKA Renewables LLC» ընկերությունը հայտարարեց երկրի արևմտքում Նամախվխնի գյուղի մոտ խոշոր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ Վրաստանի կառավարության հետ պայմանագրի չեղարկման մասին։ Նախագծի իրագործման դեմ երկար ժամանակ հանդես էին գալիս տեղի բնակիչները և ՈԿԿ-ների ներկայացուցիչները։ Նրանք մտախավություն ունեին, որ նախագիծի անուղելի վնաս կհասցնի էկոլոգիային։ Բողոքի ևս մեկ պատճառն էր՝ պետության և մասնավոր ներդրողի միջև պայմանագրի պայմանները։ Արդունքում 1 միլիարդ դոլարի ներդրումները, որոնք պետք է ներդրվեին Վրաստանում, կորան և մեր երկիրը կորցրեց էժան էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունը։

Եվ, ի վերջո, սա ձեռնտու էր Ռուսաստանին, որն այս դեպքում հանդիսանում է Վրաստան էլեկտրաէներգիա արտահանող, թեև մենք ինքներս կարող էինք լինել արտահանող։

—Վրաստանը Ղազախստանին դիտարկում է արդյո՞ք, որպես ցորենի ներկրման այլընտրանքային շուկա։

—Հաշվի առելով այն, որ իրար հետ պատերազմում են հացահատիկի երկու խոշոր արտադրողները՝ Ռուսաստանը և Ուկրաինան, այս տարի Վրաստանում սպասվում է ցորենի պակասություն։ Որոշ ընկերություններ կապեր են հաստատում Ղազախստանի հետ, և, որքան գիտեմ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ ղազախական ցորենը տարանցվում է վրացական Փոթի նավահանգստով։

—Իսկ ի՞նչ կասեք դեպի Վրաստան ռուս զբոսաշրջիկների հոսքի հաշվով։

—Հիմա այնպիսի բարդ իրավիճակ է, որ դժվար է ինչ-որ բան կանխատեսել։ Եթե Ռուսաստանում հայտարարեն համընդհանուր մոբիլիզացիա և փակեն սահմանները, ոչ ոքի թույլ չեն տա դուրս գալ։ Ուստի երիտասարդները զանգվածաբար հեռանում են Ռուսաստանից՝ փորձելով խուսափել մոբիլիզացիայից։

Այս պահին պետք չէ հույս դնել ռուս զբոսաշրջիկի վրա։ Բացի դրանից, կան Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մշտական բնակություն ստանալ Վրաստանում։ Նրանք նույնպես սնուցում են զբոսաշրջության ոլորտը:

—Ինչպե՞ս եք գնահատում Թբիլիսիի և Կիևի միջև հարաբերությունների ներկայիս սառեցումը։

— Ցավոք, Վրաստանի ներկայիս իշխանությունը համարում է, որ Ուկրաինայում այսօր իշխանության ղեկին են Սաակաշվիլիի կողմնակիցները, և դա բացասաբար է անդրադառնում մեր երկրների փոխհարաբերությունների վրա։

Վրաստանի բնակչության մեծ մասն աջակցում է ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ պայքարում, շատ վրացիներ կռվում են Ուկրաինայի կողմից։ Ավաղ, Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունները չեն զիջում միմյանց և շարունակում են փոխանակվել կծու խոսքերով, որոնք վնասում են մեր հարաբերություններին։ Հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի, և ի վերջո երկու երկրների իշխանությունները ընդհանուր լեզու կգտնեն։

—Ձեր կարծիքով, ԵՄ-ի ո՞ր երկրները կաջակցեն Վրաստանի մուտքն այդ միություն։

-Ե՛վ Վրաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Մոլդովան ստացել են հարցերի ցանկը, սակայն մեր երկիրը վերջինն է պատասխանել դրանց։ Կառավարությունը խոսքով անում է մի բան, իսկ իրականում մեկ այլ բան։

Այո, եվրասկեպտիկները Վրաստանում կարող են գտնել բազմաթիվ խնդրահարույց ոլորտներ, որոնք երկրում առաջացել են վերջին տարիներին, և որոնք մեր կառավարությունը չի ցանկանում լուծել։ Առաջին հերթին դա դատական համակարգի բարեփոխումն է, որը հանդիսանում է Վրաստանի իշխանության ամենացավոտ կետը։ Հիմա դժվար է ասել, թե որ երկրները կողմ կամ դեմ կքվեարկեն Վրաստանի անդամագրվելուն։ Ես բավականին հոռետես եմ Վրաստանի նկատմամբ ԵՄ-ի նման վերաբերմունքին, կարծում եմ, որ այդ գործընթացը կձգձգվի, որովհետև Թբիլիսին այնքան էլ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելուն։ Օրինակ, Թուրքիան, որը երկար տարիներ հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու, շատ ավելի մոտ է Եվրոպային, քան մենք։ Սակայն հնարավոր է, որ Ռուսաստանի և Եվրոպայի առճակատման պատճառով մեր բախտը բերի և դառնանք ԵՄ անդամ։

—Ինչո՞վ է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը գրավում վրաց հասարակությանը։

—Սխալ կլինի պնդել, որ «Վրացական երազանքը» չունի իր համախոհները։ Բայց հենց այս սխալն է շատ հաճախ թույլ տալիս մեր ընդդիմությունը։ Երկիրն ունի մեծ թվով բյուջետային աշխատողներ, որոնք սնվում են պետության հաշվին։ Նրանք բոլորը քվեարկում են «Վրացական երազանքի» օգտին, քանի որ մտավախություն ունեն, որ եթե իշխանությունը փոխվի, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը։

Մյուս կողմից, տնտեսական տեսակետից, այժմ չկա բիզնեսի վրա այնպիսի ճնշում, ինչպիսին եղել է Սահակաշվիլիի օրոք։ Արդյունքում խոշոր բիզնեսը միշտ գտնվում է իշխանությունների կողքին։

Այնուամենայնիվ, երկրում առաջվա պես կոռուպցիա գոյություն ունի։

— Ինչպե՞ս եք գնահատում վրաց-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը։

—Մեր երկրները սերտորեն համագործակցում են, Վրաստանը ադրբեջանական գազը ստանում է էժան գնով։ Ոչ ոք մեզ նման գնով գազ չի վաճառի, և դրա համար մենք շնորհակալ ենք Բաքվին։

—Ի՞նչ օգուտներ կբերի մեր երկրներին համատեղ զբոսաշրջային փաթեթի նախագիծը։

—Վրաստանը զբոսաշրջության առումով բավականին ծանրակշիռ խաղացող է։ Տվյալ նախագիծը մեծ հետաքրքրություն և նոր հնարավորություններ է ներկայացնում, ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Ձեր երկիրը կարող է ձեռք բերել լրացուցիչ զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են Վրաստան և հետաքրքրված են շրջագայություններով դեպի հարևան երկրներ: Իսկ Վրաստանն էլ իր հերթին կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ զբոսաշրջային նոր ձևերից։

Ընդհանրապես, համատեղ զբոսաշրջական փաթեթների պրակտիկան գոյություն ունի շատ երկրներում։ Համապատասխանաբար, նման զբոսաշրջային քաղաքականությունը բարեկամ պետությունների պարագայում արդյունավետ է գործում։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Վրաստանի դեպքում հարաբերությունների խորացումը, բազմաթիվ այլ ոլորտների հետ մեկտեղ, կարևոր կլինի նաև զբոսաշրջության ոլորտում։ Իսկ համատեղ զբոսաշրջային փաթեթները այս հարաբերությունների խորացման մաս են կազմում և այն կարելի է միայն ողջունել։

—Վերջերս նախագահ Իլհամ Ալիևը առաջարկեց Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ձևաչափ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ձևաչափի հեռանկարները և ինչո՞վ է այն տարբերվելու «3+3» ձևաչափից։

— «3 + 3» ձևաչափը հարմար չէ Վրաստանին, որովհետև այսօր ոչ մի ողջամիտ վրացի չի դիտարկում իր երկրի հասարակական կյանքում պուտինյան Ռուսաստանի մասնակցությունը։ Նույնիսկ Իրանը չի նստի Ռուսաստանի հետ նույն բանակցային սեղանի շուրջ։

Վստահ եմ, որ շուտով Բաքուն և Երևանը կհայտարարեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Հայաստանը արդեն հասկացել է դրանում սուր անհրաժեշտությունը։ Եթե բոլոր երեք երկրները կարողանան պայմանավորվել, ապա մեր տարածաշրջանը կբարգավաճի։ Այնպես որ, ես լիովին աջակցում եմ Իլհամ Ալիևի նախաձեռնությանը, նա փայլուն մանևրներ օգտագործեց Ղարաբաղի հարցը լուծելու համար և անվերապահ հաղթանակ տարավ։ Համոզված եմ, որ նրա կողմից առաջարկած եռակողմ ձևաչափի համագործակցության դեպքում մեզ հաջողություններ են սպասելու։

Caliber.Az
Դիտումներ: 443

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

141
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

118
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

91
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

90
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

86
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

75
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

66
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

65
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

63
21 Դեկտեմբերի 2024 13:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading