twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը՝ իրական կարգավորման ճանապարհով առաջ գնալու ցանկություն չունի» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

18 Փետրվարի 2023 14:17

Այս շաբաթ Անկարայում անցկացվեց Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ՝ Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Չավուշօղլուն երկրաշարժից հետո հայ գործընկերոջ այցը նշանակալից է անվանել։ Նա հայտնել է, որ Միրզոյանի հետ պայմանավորվել է արագացնել երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։

«Հարավային Կովկասում շարունակվում է նորմալացման գործընթացը։ Վստահ եմ, որ մեր կողմից ցուցաբերվող համագործակցության հայեցակարգը կաջակցի այս հարցին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը ավանդ կներդնի տարածաշրջանում կայունության մեջ»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ Հայաստանը տարերային աղետից տուժած Թուրքիային ուղղարկել է 100 տոնա մարդասիրական օգնություն, ու ևս մեկ խմբաքանակը արդեն ճանապարհին է։

«Մենք բոլորս հիշում ենք 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան նույնպես օգնություն ուղարկեց Հայաստան։ Հայաստանը մեզ մարդասիրական օգնություն է ուղարկել նաև 1999 թվականի երկրաշարժի ժամանակ։ Նույնիսկ այդ դժվարին օրերին նա ցուցաբերել է համերաշխություն և համագործակցություն»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ հումանիտար ոլորտում համերաշխությունը «խթան կդառնա Հարավային Կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացի համար»։

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսության առաջխաղացումը կնպաստի տարածաշրջանում կայունությանը: Եթե մեր երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, մենք կկարողանանք երկարաժամկետ խաղաղության հասնել Հարավային Կովկասում»,- ասել է թուրք նախարարը։

Միրզոյանը իր հերթին հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման համար։

Այո, Թուրքիան միշտ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապել է՝ Երևանի և Բաքվի միջև նմանատիպ գործընթացի հաջողության աստիճանի հետ։ Միգուցե այս անգամ այն, ինչ այս օրերին հնչել է Անկարայում, ի վիճակի՞ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ամիսներին սառեցված բանակցային գործընթացն ինչ-որ կերպ տեղափոխել ավելի կառուցողական հունի մեջ։ Սա արդյո՞ք կարող է ազդակ դառնալ դեպի խաղաղ պայմանագրին Բաքվի և Երևանի ավելի ակտիվ շարժման հաամար։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա հայտնի փորձագետները։

«Թեկուզ Միրզոյանի և Չավուշօղլուի հանդիպման առիթ է դարձել իր մասշտաբներով սարսափելի ողբերգությունը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած երկրաշարժը Թուրքիայում, բայց վիշտը միշտ չէ, որ բաժանում է»,- ասում է ամերիկացի վերլուծաբան, լրագրող Սամսոն Քացմանը։

Հարևան երկրում տեղի ունեցած տարերային աղետին Հայաստանի արձագանքը ճիշտ էր և մարդկայնորեն, բարիդրացիական առումով միակ հնարավորը, համարում է նա։ Հայաստանից մարդասիրական օգնությամբ բեռնատարների էշելոն է ուղարկվել Թուրքիա, հայ փրկարարները օգնում են մարդկանց ազատվել փլուզված շենքերի փլատակների տակից։

«Տեղի ունեցողը մեծ ակնկալիքներ է առաջացրել շատ դիտորդների մոտ. իսկ եթե այս շփումները, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ անհնար էին, վերաճեն ինչ-որ ավելի մեծ բանին: Եվ հայ-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմացումը հանգեցնի հայ-ադրբեջանական ուղու կարգավորմանը: Օրինակ, ուկրաինացի քաղաքական լրագրող Վիտալի Պորտնիկովը շատ հեռուն է գնում իր գնահատականում՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը Երևանին և Բաքվին՝ «տարածաշրջանում ռուսական ապակառուցողական ներկայության թակարդից» դուրս գալու շանս է տալիս։ Թուրքիան Հարավային Կովկասի երկրների համար ճանապարհ կհարթի ՆԱՏՕ-ին միանալու համար։ Իսկ Ռուսաստանի շարունակվող պատժամիջոցային թուլացումը և նրա կորուստները Ուկրաինայի դեմ պատերազմում, կհանգեցնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի ապաօկուպացմանը և այնտեղ վրացական ինքնիշխանության վերականգնմանը։

Ես չէի շտապի նման կանխատեսումների երկու պատճառով։ Այս պահին Ադրբեջանի և Հայաստանի համար հավասարապես ընկալվող «խաղաղության բանաձև» չկա։ Եվ վերջինի կողմից չկա իրական նորմալացման ճանապարհով առաջ գնալու ցանկություն։ Ավելի շուտ, ընդհակառակը, կա այդ գործընթացը ձգձգելու հստակ տեսանելի ձգտում, ընդ որում, իր դիրքորոշումը աջակցելու համար ոչ տարածաշրջանային դերակատարների (Ֆրանսիա, արևմտաեվրոպական այլ երկրներ) ներգրավմամբ։ Հավանականություն կա, որ Հայաստանը կձգտի Անկարայի հետ հարաբերությունների ամբողջական նորմալացման և Թուրքիային համոզել գնալ այս ճանապարհով` առանց ադրբեջանական ուղղությամբ նույն զարգացումների հետ կապելուն։ Նման բան անցյալում արդեն տեղի ունեցել է։

Եվ երկրորդ պատճառը՝ Իրանի և Ռուսաստանի շահերն են Հարավային Կովկասում։ Այժմ այս երկու երկրները համագործակցում են այնպես, ինչպես երբեք՝ այաթոլլահի ռեժիմը Պուտինին օգնում է իր սպառազինության մատակարարումներով սպանել ուկրաինացի խաղաղ բնակիչներին: Մեծ հավանականությամբ երկու երկրները կհամակարգեն, կամ արդեն համակարգում են իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Նրանց նպատակները մոտ են, Իրանը պետք է թույլ չտա Ադրբեջանի հզորացումը, Ռուսաստանը պետք է պահպանի իր ներկայությունը տարածաշրջանում։

Այնպես որ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք թուրքական ողբերգության հետ կապված՝ դա Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու հնարավորություն է։ Հույսի ծիլ։ Դրանից ոչ ավելին»,- ասել է ամերիկացի վերլուծաբանը։

Հետխորհրդային տարածքի եվրոպական պետությունների հարցերով ռուսաստանցի փորձագետ, «Ազատություն» ռադիոկայանի/ «Էխո Կավկազա»-ի լրագրող Վադիմ Դուբնովը իր հերթին նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունը մի տեսակ խթան է դարձել նրա համար, որպեսզի Երևանը և Անկարան կարողամնան ինչ-որ կերպ ակտիվացնել հարաբերությունների վերականգնման ուղղությամբ իրենց շփումները։

«Բայց չեմ կարծում, որ այստեղ կարելի է ինչ որ զուգահեռներ անցկացնել, օրինակ 2008 թվականի հետ, երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ուղղակի ներգրված էր մեծ նախագծի համատեքստում։ Այժմ շատ բան այլ ձևով է, ուստի չեմ կարծում, որ նույնիսկ հանգամանքների նման ողբերգական ընթացքը կարող են ինչ-որ կերպ լուրջ առաջընթացներ առաջացնել:

Բայց, մյուս կողմից, սա Երեւանին հնարավորություն է տալիս, ելնելով սեփական տրամաբանությունից, փորձել Թուրքիայի հետ շփումները խթանելու խաղ խաղալ՝ անկախ Ադրբեջանի հետ իր հարաբերություններից։ Այս տրամաբանությունը քննվել է պատերազմից անմիջապես հետո, երբ Երևանը փորձեց անջատ բնույթով ակտիվացնել հարաբերությունները Անկարայի հետ, բայց Թուրքիան, ի տարբերություն 2008 թվականի, բավականին զգույշ է այդ հարցում, նա հիշում է, որ հենց Ադրբեջանի շահերի թերագնահատումն է առաջացրել այդ ժամանակվա նախագծի փլուզումը։ Եվ հիմա նա, իհարկե, ուշադիր հետևելու է այդ հավասարակշռությանը», - ասում է Դուբնովը:

Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ կա որոշակի տարածք, որտեղ Երևանն ու Անկարան կարող են որոշակի հարցեր լուծել միմյանց միջև։

«Այն այնքան էլ մեծ չէ, բայց կարծում եմ, որ Երևանը փորձում է յուրացնել այդ տարածությանը, և, ըստ երևույթին, հավասարապես այդ տրամաբանությամբ է հիմա ամեն ինչ տեղի ունենում։ Եթե դա հաջողվի, ապա սա նույնպես կդառնա յուրօրինակ քայլ առաջ, թեեւ ոչ սկզբունքային, որը չարժե գերագնահատել ընդհանուր կարգավորման տեսանկյունից»,- եզրափակել է Դուբնովը։

Caliber.Az
Դիտումներ: 254

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

91
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
5

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

77
23 Դեկտեմբերի 2024 15:59
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

69
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

61
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

53
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

45
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

36
21 Դեկտեմբերի 2024 10:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading