twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեծ խաղ Կովկասի համար Caliber.Az-ի սենսացիոն տվյալները ԵՄ-ի առաքելության մասին

26 Հունվարի 2023 17:47

Caliber.Az-ի խմբագրությանը հայտնի են դարձել Հայաստանում ԵՄ-ի առաքելության մանդատի մանրամասները։ Եթե ուշադիր կարդալ Եվրոպական Միության պաշտոնական կայքում տեղադրված՝ «Խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի 2023/162 որոշումը՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության մասին» 32023D0162 փաստաթղթի տեքստը, ապա առաջին իսկ ծագած միտքը հետևյալն է. իսկ արդյո՞ք սա քաղաքացիական առաքելություն է։

Մանդատ և կառուցվածք. առանց զինվորականների և հետախուզության գլուխ չի եկել

Եվ իրոք, առաքելության կառուցվածքը նման է ռազմական կոնտինգենտի, բայց ոչ մի կերպ քաղաքացիական առաքելության։ «Ռազմավարական նպատակն է հանդիսանում օգնել նվազեցնել միջադեպերի թիվը Հայաստանի հակամարտությունից տուժած և սահմանամերձ տարածքներում, նման շրջաններում ապրող բնակչության համար ռիսկերի մակարդակի նվազեցում»; «անվտանգության իրավիճակի մասին մանրամասն իրազեկում»; «Քաղաքացիական գործողությունների հրամանատար»; «Առաքելության ղեկավարին կօգնի առաքելության անվտանգության հարցերով աշխատակիցը» և այլն։ Բայց սա դեռ ամենը չէ այս համատեքստում:

 



Առաքելության ղեկավար, ըստ Caliber.Az-ի տվյալներով, կնշանակվի գերմանացի Մարկուս Ռիտերը, ով 2020 թվականից ղեկավարում է Շտուտգարտ քաղաքի ոստիկանության վրաչությունը։ Ռիտերի ծառայողական ցանկը նույնպես ավելի շատ նման է ռազմական, քան ոստիկանական փորձին. նա ղեկավարել է ԵՄ-ի խորհրդատվական առաքելությունը Իրաքում, ծառայել է Հարավային Սուդանում, Վրաստանում և Կոսովոյում ԵՄ-ի և ՄԱԿ-ի առաքելություններում, ինչպես նաև եղել է Աֆղանստանում Գերմանիայի դեսպանատան ոստիկանության խորհրդական։ Աֆղանստան։ Սակայն գերմանացու նշանակման փաստը՝ դա Բեռլինի և Փարիզի համաձայնեցված խաղի արդյունքն է, քանի որ այս փուլում Ֆրանսիան ցանկանում է մնալ ստվերում, բայց նրա ներկայացուցիչ՝ Չարլզ Ֆրիսը, ում մասին մենք արդեն նշել ենք մեր նախորդ նյութերում, հանդիսանում է ԵՄ-ի կողմից ողջ գործողության կուրատոր։ Մինչդեռ, ոչ միայն ԵՄ-ի առաքելության գերմանացի հրամանատարը, այլեւ նրա աշխատակիցների ճնշող մեծամասնությունը՝ Արևմուտքի տարբեր երկրների էլիտար ստորաբաժանումների պաշտոնաթող զինվորաներ և գործող հետախույզերն են։

Առաքելությունում հատկապես ակտիվորեն ներգրավված են ռուսերեն լեզվին տիրապետող լեհերն ու մերձբալթիացիները։ Այստեղ պետք է նշել՝ «Հայաստանում Եվրոպական Միության առաքելության մասին Խորհրդի որոշման» 6-րդ հոդվածը. «Միջազգային և տեղական անձնակազմը առաքելության կողմից կարող է աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով, եթե պահանջվող գործառույթները չեն կարող կատարվել անդամ-պետությունների կողմից գործուղված անձնակազմի կողմից»։

Չնայած առաքելությունը պաշտոնապես համարվում է «Եվրամիության առաքելություն», դրա փաստացի կառավարումն իրականացվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատարության հետ սերտ համակարգմամբ, որը անցյալ տարվանից ղեկավարում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Քրիստոֆեր Կավոլին, ում ուսերին է Բոսնիան և Աֆղանստանը: ՆԱՏՕ-ի հետ անմիջական կապը ստիպում է մտածել այս նախաձեռնության մեջ ԱՄՆ-ի դերի վերաբերյալ՝ հաշվի առնելով նրա գերիշխող դերը դաշինքում։ Այս դերն անուղղակիորեն հաստատվում է վերը նշված առաքելությանը մերձբալթների ու լեհերի ներգրավմամբ, եթե հաշվի առնենք վերջիններիս՝ ամերիկյան շահերը եվրոպականից վեր դասելու ավանդական միտումը։ Չէ որ հայտնի է, որ առաջինները հանդիսանում են ԱՄՆ-ի մի տեսակ հինգերորդ շարասյուն ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Ի դեպ, մի փոքր բնորոշ գիծ՝ Կավոլին շտաբների պետերի կոմիտեի ռազմավարական քաղաքականության և պլանավորման բաժնում ծառայել է որպես ռուսական ուղղության տնօրեն: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբում ինչ-որ տեղ երևի լարվել են։

Այն, որ առաքելությունն ավելի շատ ռազմական և հետախուզական բնույթ է կրելու, վկայում է նաև այն փաստը որ առաջիկա շաբաթներին ակնկալվում է Հայաստանում ներկայացված արևմտյան առանցքային դեսպանատներում ռազմական կցորդների թվի ավելացում (նրանց հասցնելով մինչև 2-3 հոգու), ինչպես նաև ռեզիդենտ հետախույզներ (որպես կանոն՝ դեսպանատների առաջին քարտուղարներ)։ Հատկանշական է, որ առաքելության կից գործելու է տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոն, որի նպատակն է լինելու ճնշել ռուսական ազդեցությունը Հայաստանում, ռուսամետ քաղաքական գործիչների վարկաբեկում և Հայաստանի Հանրապետությունում հակառուսական տրամադրությունների ցրում։ Միգուցե դա՞ է պատճառը, որ վերոնշյալ որոշման 10-րդ հոդվածը պարունակում է գաղտնիության մասին կետ։ Կարդում և եզրակացություններ ենք անում. «Առաքելության ղեկավարը Խորհրդի 2013/488/ԵՄ որոշման համապատասխան պետք է ապահովի ԵՄ-ի գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը»։

Մեր տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ «ԵՄ առաքելության» հետևում կանգնած ուժերը մշակել են հայ զինվորականների, այդ թվում՝ հայկական հատուկ նշանակության ջոկատի համար ռազմական պատրաստության ծրագրեր։ Մասնավորապես, առանձին ծրագիր է նախատեսվում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությանը կից ներկայումս զրոյից ստեղծվող հատուկ ջոկատայինների համար։ Խոսքի համար, առաքելությունը հագեցված կլինի նորագույն հետախուզական տեխնիկայով, այդ թվում նաև ամերիկյան արտադրության ժամանակակից անօդաչու թռչող սարքերով։ Այստեղ հիմնական հետախուզական թիրախներ կլինեն Իրանն ու Թուրքիան։

Իր վրա ուշադրություն է գրավում նաև առաքելության բյուջեն: «Հայաստանում ԵՄ-ի առաքելության մասին Խորհրդի որոշման» 13-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, չորս ամսվա ընթացքում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված բազային ֆինանսական գումարը կազմում է 8,103,590.82 եվրո: Այսինքն, դա տարեկան 24 միլիոն եվրոյից ավելի է։ Բավական տպավորիչ գումար քաղաքացիական առաքելության համար: Չնայած, դարձյալ, քաղաքացիական է արդյո՞ք, եթե հաշվի առնել վերը նշվածները։

ԵՄ-ի «քաղաքացիական» առաքելության նպատակները

Իսկ հիմա մենք սահուն մոտենում ենք հարցին այն մասին, թե ինչ իրական նպատակներ են հետապնդում քաղաքացիական-ռազմական-հետախուզական այս առաքելության կազմակերպիչները։ Եվ այստեղ էլ ամեն ինչ ակնհայտ է. առաքելությունը հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնք արտացոլված են նրա կառույցներում։

Առաջին և, թերևս, առաջնահերթ նպատակ է հանդիսանում տարածաշրջանում Ռուսաստանի դեմ հետախուզական գործունեություն, նրան Հայաստանից դուրս մղում, տեղի ռուսական քանակակազմի և նրա անձնակազմի շրջանում հավաքագրում, Հայաստանի տարածքում ռուսական ռազմական օբյեկտների գործունեության մասին տեղեկությունների հավաքում։ Առաջնահերթային խնդիր է հանդիսանում առաջիկա երկու տարիների ընթացքում Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերումը, ինչը ճանապարհ կհարթի Հայաստանում ԵՄ երկրների (Ֆրանսիայի) երկարաժամկետ ռազմակայանի համար։

Երկրորդ նպատակը՝ հետախուզական գործունեությունն է Իրանի դեմ։ Իրանի դեմ դիվերսիոն գործողությունների կառավարումը կիրականացվի Հայաստանից։ Այսօր Թեհրանում շատերի համար պետք է պարզ դառնա, թե Իրանը ինչպիսի ռազմավարական սխալ հաշվարկ է արել, որոշելով ի վնաս Ադրբեջանի հետ հարաբերությունների մերձենալ Հայաստանի հետ, քանի որ հենց այդտեղից է բխելու Իրանի համար տարածաշրջանային ամենամեծ վտանգը։

Եվ, վերջապես, երրորդ նպատակը՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժեղացման զսպելն է և, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացումը կանխելը, կամ առնվազն վերահսկողության տակ առնելը։ Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ադրբեջանական կողմի հետ շփումների ժամանակ Ֆրանսիան տարբեր միջոցներով բացահայտորեն հասկացնել էր տալիս, որ նրա հիմնական խնդիրը հանդիսանում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումը։ Սակայն այստեղ խոսքը ոչ միայն Ֆրանսիայի հավակնությունների, այլ առճակատման ավելի գլոբալ պատկերի մասին է։

Միջնորդավորված, թուրքական աշխարհի թուլացման միջոցով, հնարավոր նպատակ կարող է լինել նաև չինական հաղորդակցության նախագծերին խոչընդոտելը։

Պատմությունը կրկնվում է

Ամփոփելով գրվածը՝ կարելի է համարձակորեն պնդել, որ այսօր սկսվել է Կովկասի համար աշխարհաքաղաքական մեծ խաղ։ Արևմտյան բլոկը դրանում օգտագործում է Հայաստանին (ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով իր հովանավորներին դավաճանելու հակվածությունը) որպես գործիք թուրք-ադրբեջանական «մահմեդական» տանդեմի դեմ, որն ուժեղացել է 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի՝տարածաշրջանից շեղված, «ուկրաինական ծուղակում» հայտնված ֆոնին։ Հայաստանին վերապահված է Հարավային Կովկասի Լիբանանի դերը։ Թեև, հաշվի առնելով իրավիճակն ու դրանում ներգրավված դերակատարների թիվը, ավելի շատ հավանական է, որ նա կկիսի Սիրիայի ճակատագիրը՝ ներքաշվելով ոչ միայն համաշխարհային ասպարեզում, այլ նաև տարածաշրջանում նրա կշռին չհամապատասխանող խաղի մեջ։

Ակնհայտ է, որ իրականացվում է Ռուսաստանին և մյուս «անհնազանդներին», Արևմուտքի կարծիքով, տարածաշրջանային տերություններ՝ Իրանի և Թուրքիայի շրջապատելու նպատակաուղղված ռազմավարություն։ Եթե նախկինում դա հիմնականում իրականացվում էր «փափուկ ուժի», տնտեսական լծակների, «գունավոր հեղափոխությունների» միջոցով, ապա այժմ արդեն անցնում են ռազմական և հետախուզադիվերսիոն գործողությունների ներգրավմամբ «hard power»-ի։ Հատկապես արևմտյան երկրների գլխավոր շտաբների և հետախուզական ծառայությունների խորքերում մշակված այս սխեմայի համաձայն է, որ Թուրքիայի հակառակորդների սխեմայուն (Հունաստան, PKK) համալրվում են ժամանակակից զենքերով, իսկ Իրանի մատույցներում ստեղծում են հակաիրանական կոալիցիա։

Կովկասի համար մեծ պայքարը նոր է ծավալվում։ Մինչդեռ, Կովկասը ոչ միայն Հարավային է, այլ նաև Հյուսիսային, քանի որ Հայաստանից հետո հաջորդ նպատակը՝ Հյուսիսային Կովկասն է, որտեղ կանցկացվի համակարգված աշխատանք Հայաստանում կենտրոնացվաղ ԵՄ-ի դիտորդական (ըստ էության՝ ռազմակահետախուզական) առաքելության և Վրաստանում եվրոպական առաքելության միջև, ինչպես 19-րդ դարում, երբ շեյխ Շամիլի շարժմանը աջակցում էին Արևմուտքի երկրները։ Պատմությունը կրկնվում է։ Այնուամենայնիվ, այն միշտ լի է անակնկալներով։ Կարծում ենք, որ մոտ ժամանակում մենք կդառնանք հետաքրքիր իրադարձությունների ականատեսներ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի (և այլ բարեկամ երկրների) հետ սերտ դաշինքում հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության՝ հերթական անգամ կցուցաբերի ոչ ստանդարտ մոտեցում։

Caliber.Az
Դիտումներ: 372

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

211
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

84
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

80
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

74
19 Նոյեմբերի 2024 10:33
5

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

72
19 Նոյեմբերի 2024 15:37
6

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

72
19 Նոյեմբերի 2024 18:37
7

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

62
21 Նոյեմբերի 2024 19:07
8

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

57
20 Նոյեմբերի 2024 19:08
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

55
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

55
21 Նոյեմբերի 2024 15:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading