Քաղաքականություն
A+
A-
Միլլի Մեջլիսում քննարկվել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը
07 Սեպտեմբերի 2023 11:04
Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկվել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը:
Ըստ Caliber.Az-ի՝ կոմիտեի նախագահ Զիյաֆեթ Ասկերովն ասել է, որ Հայաստանը պարենային խնդիրը վերածել է Ադրբեջանի դեմ գործիքի.
«Այսօր Ղարաբաղում պարենային որևէ ճգնաժամի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այնտեղ ապրող հայերը սննդի հետ կապված խնդիրներ չունեն։ Պարզապես հայերը դա անում են որոշակի պետությունների, կազմակերպությունների ճնշման ներքո, որպեսզի խափանեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որպեսզի այդ հարցը ձգձգվի և համաձայնագիրը չստորագրվի։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության ստեղծմամբ»։
Caliber.Az
Դիտումներ: 92