twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մոսկվան Հայաստանին սպառնում է «Ուկրաինայի ճակատագրով» Հնարավոր չէ միաժամանակ նստել երկու աթոի վրա

07 Փետրվարի 2024 18:15

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Երևանը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարող առաջվա պես զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը և ուժեղացնել պաշտպանական կապերը միայն Ռուսաստանի հետ», դրանով իսկ իր սյուզերանին տարակուսելով հերթական «անակնկալով»։

«Մենք պետք է հասկանանք, թե իրականում ում հետ կարող ենք պահպանել ռազմատեխնիկական և պաշտպանական հարաբերություններ։ Նախկինում սա հասարակ խնդիր էր, քանի որ նման հարց չկար և չկար հայեցակարգը ստեղծելու դժվարություն։ Նախկինում պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունների 95-97%-ը ընկնում էր Ռուսաստանի Դաշնության վրա, հիմա դա չի կարող լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է Փաշինյանը՝ պատճառաբանելով որ, իբր թե, «վճռական պահին ՀԱՊԿ-ն ասում է. Դուք ինքներդ լուծեք ձեր խնդիրները»։

Անմիջապես վերապահում անենք, որ այս տափակ, ըստ երևույթին, Մոսկվային բավականին շատ ձանձրացրած փաստարկը Հայաստանի իշխանությունները ամեն անգամ կրկնում են, որպեսզի, նախ՝ արդարացնել Երևանի «և ձեր, և մեր» երկակի քաղաքականությունը, որը վաղուց արդեն ձեռնտու չէ ոչ՛ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին։ Եվ որպես դրա հետևանք, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ազդել Հայաստանի վրա։ Երկրորդը, այդ նույն փաստարկը, որից կառչել է հայկական կողմը, հնչեցվում է, որպեսզի իրեն հեռու պահել ՀԱՊԿ-ի հանդեպ ստանձնած պարտավորություններից։

Այսպիսով, Հայաստանը մինչև հիմա դեռ չի ստորագրել՝ կազմակերպության նոյեմբերին Մինսկում կայացած գագաթնաժողովում ընդունված ՀԱՊԿ-ի արդյունքային փաստաթղթերը, որոնք դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Երևան էր բերել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Եվ կարծես թե «քարերի երկրի» ղեկավարությունում ամենևին չեն շտապում այս հարցը լուծել հօգուտ ռազմական դաշինքի, այլ ամենայն հավանականությամբ, հետագայում ևս այն անորոշ ժամանակով կհետաձգեն։ Փոխարենը Փաշինյանը պնդում է «ՀԱՊԿ-ի անգործության» մասին։

Սակայն, ինչպես և սպասվում էր, Հայաստանի վարչապետի հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել Ռուսաստանում, ընդ որում Փաշինյանի հասցեին խիստ քննադատությունը հնչել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորների կողմից։ Մասնավորապես, Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը «NEWS.ru»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանի ղեկավարությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները քայքայելու ճանապարհով», և զգուշացրել է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ռիսկ է անում «կորցնել Երևանը»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խորհրդարանականները դժգոհություն են հայտնել, որ Հայաստանը երես է թեքել ՀԱՊԿ-ի կառույցներից, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և նույնիսկ հիշեցրել են, որ «Երևանի նախորդ հակառուսական դեմարշը հանգեցրեց Ղարաբաղում իրադարձություններին»։

Ուշագրավ է, որ Պետդումայի պատգամավորների կողմից Հայաստանի հասցեին կտրուկ ուղերձները առաջին անգամ չեն հնչում։ Անցյալ տարվա դեկտեմբերին նույն Ժուրավլովը նույնպես քննադատորեն է արտահայտվել Հայաստանի հասցեին՝ նշելով Հայաստանի իշխանությունների «տարօրինակ» պահվածքը այն կապակցությամբ, որ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը ստորագրված չէ, իսկ սահմանները որոշված չեն։

Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Վիկտոր Սոբոլևը, Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունը ստորություն անվանելով՝ նշել է, որ դա հանդիսանում է ԱՄՆ-ի ուժեղացող ճնշման արդյունք։

Ընդհանրապես, նման բնույթի հայտարարությունները վերջերս բավականին հաճախ են լսվում Ռուսաստանում, ընդ որում ինչպես փորձագիտական հանրության մակարդակով, այնպես էլ ԱԳՆ-ի և Պետդումայի մակարդակով։ Մասնավորապես, դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ՏԱՍՍ պետական գործակալությունը հրապարակել էր հոդված, որտեղ հաղորդվում էր, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով», իսկ ինքնին Հայաստանը վերածվում է «հերթական Ուկրաինայի»։ Այսինքն, Մոսկվան մի կողմից Երևանին զգուշացնում է հակառուսական քաղաքականության բացասական հետևանքների մասին, բայց միևնույն ժամանակ անուղղակի ակնարկում է, որ չի հրաժարվում՝ «Արևմուտքի թակարդում» խճճված իր ձախորդ դաշնակցից։ Համենայնդեպս, հենց այդպիսի իմաստային գաղափար է կրում՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը այն մասին, որ «արևմտյան երկրները գազանաբար բռնել են Հայաստանին Ուկրաինայում իրենց քաղաքականության ձախողումից հետո», ինչպես նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ դեռ անցած տարվա նոյեմբերին «Россия-1» հեռուստաալիքի եթերում արտահայտություններն այն մասին, որ Արևմուտքի երկրները «փաղաքշում են» Հայաստանին և ուզում են հանրապետության հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ Մոսկվան չի սահմանափակվում՝ Ռուսաստանից Հայաստանի օտարացման հարցի պատասխանատվությունը միայն Արևմուտքի վրա տեղափոխմամբ։ Զուգահեռաբար Մոսկվան Երևանին զգուշացնում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության Արևմուտքի օգտին ռազմավարական սխալը նրան խոստանում է ուկրաինական սցենար։ Որից բխում է եզրակացություն այն մասին, որ Մոսկվան հստակ ազդակ է ուղարկել Հայաստանին՝ զգուշացնելով իր հակառուսական քաղաքականության հետեւանքների մասին։ Համապատասխանաբար, Փաշինյանի՝ երկու աթոռի վրա նստելու հնարավորությունը զգալիորեն կրճատվում է։

Նմանկերպ կարծիք է հայտնում նաև Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Կիրեևը։ Caliber.Az-ին մեկնաբանելով Երեւանի հակառուսական քաղաքականության հնարավոր հետեւանքները, ռուսաստանցի փորձագետը նշել է, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, բայց ավելի երկար ժամանակով։

«Հայաստանի ղեկավարությունը, անցկացնելով երկակի քաղաքականություն և մշտապես կենտրոնանալով Արևմուտքի վրա, դրանով հանդերձ լինելով եվրասիական ինտեգրացիոն նախագծերի և ՀԱՊԿ-ի կազմում, շարունակում է Ռուսաստանին սադրել հակառուսական բնույթի անհեթեթ հայտարարություններով և գործողություններով։ Փաշինյանը Հայաստանի կառավարման հենց սկզբից ցույց տվեց, որ հանդիսանում է Ռուսաստանի գաղափարական թշնամին, և մինչ օրս հավատարիմ է նույն քաղաքականությանը։ Կարծում եմ, Մոսկվան մտադիր չէ հանդուրժել Հայաստանի ղեկավարության արևմտամետ քաղաքականությունը և առայժմ միայն զգուշացնում է այն մասին, որ Երևանի երկակի խաղը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ իր համար։ Այս փուլում Հայաստանի հետ Ռուսաստանի ցանկացած հարաբերությունը հանդիսանում է թունավոր, խնդրահարույց, Մոսկվային չափազանց ձեռնատու չէ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները այն մասին, որ «Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի միակ առանցքային գործընկերը՝ պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում»։ Չեմ բացառում, որ Մոսկվան կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ զենքի վաճառքի և պահպանման համար, եթե բախվի Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու խնդրին, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Ռուսաստանը միևնույն ժամանակ կարող է օգտագործել ճնշման տնտեսական լծակները Հայաստանի վրա, սառեցնել ֆինանսական օգնությունը Երևանին, եթե այնտեղ շարունակեն հավատարիմ մնալ արևմտամետ արտաքին քաղաքականության կուրսին: Հայաստանի իր գործողություններով այսօր գնալով ավելի շատ է հիշեցնում Ուկրաինային, և դա ոչ լավագույն տարբերակ է նրա համար, որպեսզի ապագայում պահապանի իր պետականության մնացորդները։ Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը խելամիտ ընտրություն կատարի և հրաժարվի երկակի քաղաքականությունից, որը վաղ թե ուշ կարող է նրա համար վերածվել աղետի, ինչպես ուկրաինականը»,- եզրափակել է Վ. Կիրեևը։

Caliber.Az
Դիտումներ: 174

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

107
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

90
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading