ՄՔԴ-ի նախկին դատախազը Ղարաբաղի անջատողականների ծառայության մեջ Փողի հոտ չի՞ գալիս:
Ահա արդեն մի քանի օր է, ինչ հայկական կողմում ուրախություն է. երևանյան լրատվամիջոցները որպես քաղաքական մեծ հաղթանակի մասին, հաղորդում են, որ արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ (2003-2012) Լուիս Մորենո Օկամպոն իր Թվիթերում խոստացել է օգնել «սովածներին» և մեկ շաբաթից Ադրբեջանի «ցեղասպանական գործողությունների» առնչությամբ զեկույց հրապարակել։
Ինչպես պարզվել է, Ղարաբաղի անջատողական ռեժիմի մնացորդների ղեկավար Արայիկ Հարությունյանը Օկամպոյին նամակ է հղել՝ խնդրելով հայտնել իր փորձագիտական կարծիքը այն մասին, թե «կարող է արդյո՞ք «արցախի» շրջափակումը համարվել ցեղասպանությանը համարժեք հանցագործություն»։ Կներեք իհարկե, բայց ես ուղղակի ուզում եմ հետաքրքրվել՝ այդ ի՞նչ արժեքավոր բան է կցված եղել այս հաղորդագրությանը, որ տասը տարի առաջ ՄՔԴ-ում իր պաշտոնը լքած այս տարեց արգենտինացի իրավաբանը այնքան հուզվել է, որ ձեռնարկել է պաշտպանել նրանց, ում մասին դեռ վերջերս հազիվ թե տեղյակ էր: Ինչն, ի դեպ, խոսում է այն մասին, որ նա ակնհայտորեն կորցրել է իր փաստաբանական հոտառությունը (մինչ ՄՔԴ-ն Օկամպոն զբաղվում էր հենց փաստաբանական պրակտիկայով)։ Բայց չէ որ հայտնի է, որ եթե փաստաբանը վերցնում է ակնհայտ պարտվող գործ, նա վտանգում է կորցնել իր իրավական կարգավիճակը և իր հեղինակությունը:
«Հաշվի առնելով «խնդրի սրությունը», այդ թվում նաև «120 հազար հայերի համար սովամահության» վտանգը, ես պլանավորում եմ 7 օրից հրապարակել իմ զեկույցը»,- վստահեցրել է Օկամպոն՝ արձագանքելով Հարությունյանի կոչին։ Եվ հիմա Երևանում և Խանքենդիում ուղղակի ոգեշնչված են նրանով, որ «Ղարաբաղի հայերի շրջափակման» մասին առասպելին վերջապես ինչ-որ մեկը հավատացել է և նույնիսկ օգնելու է ՄՔԴ-ի մի ամբողջ նախկին դատախազի մակարդակով «դատապարտել Ադրբեջանին»։ Ինչպես պարզվեց, այս դերը կատարելուն համաձայնություն հայտնած Օկամպոն Հայաստանի շահերը հովանավորել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Եվ նա նույնիսկ երկու անգամ այցելել է Հայաստան, ընդ որում այս պարոնը ամենից շատ հիշվել է իր ամբարտավան հայտարարություններով այն մասին, որ «Հաագայի տրիբունալն իրավունք ունի քննարկել «հայերի ցեղասպանության» հարցը։ Այդ մասին նա պնդել է 2010 թվականի ապրիլին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսում։
Օկամպոին Երեւանում ընդունել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, այլևս չլինելով ՄՔԴ-ի մեղադրող, նա կրկին հայտնվել է Երևանում «Ցեղասպանության հանցագործությունների դեմ միջազգային ֆորումում», որտեղ Սարգսյանի հետ միասին եղել է տխրահռչակ «Հայոց ցեղասպանության» հիմնական զեկուցողներից մեկը։ Իսկ հիմա թոշակառու Օկամպոն կրկին ընձեռնել է փող աշխատելու՝ հայկական սփյուռքի լիքը դրամապանակները ցնցելու հնարավորություն։ Հասկանալի է, որ խոսքը 23 միլիոն դոլարի՝ ռեփեր Սնուփ Դոգի երեւանյան համերգի հոնորարի մասին չէ, բայց, հավանաբար, և Օկամպոին չեն նեղացրել, չէ որ նա այդքան եռանդով քարոզել է հայկական շահերը։ Հայկական սփյուռքն ամենևին էլ ժլատություն չի անում, երբ խոսքը միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին կաշառելու մասին է, լինի դա Եվրախորհրդարանը, կամ Ֆրանսիայի Սենատը, Արդարադատության միջազգային դատարանը, կամ և այլն՝ միայն թե մի խոսք գցեն «խեղճ հայերի» մասին։ Ահա և ալեհեր արգենտինացին շոյված էր հայկական ողորմություններով:
Խոսքի համար, Արգենտինայի հայկական սփյուռքը հանդիսանում է խոշորագույնը Լատինական Ամերիկայում, ըստ տարբեր տվյալների, այն կազմում է ավելի քան 120 հազար մարդ (կարծես թե այդ թիվն արդեն դառնում է սրբազան «ամենաբազմաչարչարի» համար): Եվ նրանք ապրում են լի ու առատ: Ընդ որում, համայնքի կյանքը կենտրոնացած է Հայկական կենտրոնի շուրջ, որը իրենից ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհուրդ։ Եվ այս ժողովրդին հատուկ՝ ցանկացած պայմաններին հարմարվելու և օրենքի ցանկացած բացի միջով խցկվելու կարողության շնորհիվ, այստեղ գործում են՝ ամենօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ, ավանդական հայկական կուսակցությունների տեղական մասնաճյուղեր, հայրենակցական միություններ, ինչպես նաև 1986 թվականին ստեղծված Արգենտինայի հայերի ազգային կոնգրես եւ նույնիսկ Հայագիտության ինստիտուտը: Մի խոսքով, հայերը սերտորեն ինտեգրվել են արգենտինական հասարակությանը և իրենց համար ճանապարհ են հարթել հարավամերիկյան այս երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում:
Բուն Հայաստանում էլ կա Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչություն։ Ի դեպ, դեռ 1987 թվականին Արգենտինայի այդ ժամանակվա նախագահ Ռաուլ Ալֆոնսինը ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «հայերի ցեղասպանությունը»՝ ելույթ ունենալով երկրի հայ համայնքի առջև։ 1995 թվականին Արգենտինայի մեկ այլ նախագահ Կառլոս Մենեմը վետո դրեց «Հայոց ցեղասպանությունը» ճանաչող օրենքի վրա։ Սակայն 2007 թվականին երկրի Ազգային Կոնգրեսը՝ 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրենք ընդունեց, իսկ այդ ժամանակ գործող նախագահ Նեստոր Քիրշները «ապրիլի 24-ը հիշատակի օր» հայտարարեց։
Այս բոլոր փաստերը հաստատում են լատինաամերիկյան այս երկրում ուժեղ հայկական գործոնի առկայությունը, և, հետևաբար, զարմանալի չէ, որ անջատողական Հարությունյանը հույս ունի արգենտինացի փաստաբանի շուրթերից լսել, որ մտացածին «արցախի հայերի շրջափակումը կարելի է համարել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանություն»։ Եվ հազիվ թե արժե կասկածել, որ Օկամպոն կհաստատի այս հայկական ֆիքս գաղափարը։ Նախկին դատախազը հայկական սփյուռքի փողերը խղճով կվաստակի։
Իսկ ինչ վերաբերում է արգենտինացի «արդարադատության պահապանի» հայտարարություններին այն մասին, որ «հայոց ցեղասպանության հարցը համապատասխանում է Հաագայի դատարանի գործունեությանը», որը նա հնչեցրել է դեռևս 2010թվականին Երևանում, ապա դա նույնպես ուրիշ ոչինչ է, քան նրա ակտիվ հավաքագրովի, բայց ամենևին ոչ գործնական գործառույթի ցուցանիշ, որի հետևում կանգնած է բացառապես հայկական լոբբիի ֆինանսական գործոնը։
Հասկանալի է, որ հայկական սփյուռքի միջոցները՝ արգենտինացի իրավաբանի եկամտի բազմաթիվ աղբյուրներից մեկն են, մանավանդ, որ կան նաև այլ փաստեր, որոնք հաստատում են այն մեքենայությունները, որոնց բազմիցս դիմել է Օկամպոն՝ ամենևին էլ չխորշելով վաստակել կասկածելի գործերով։ 2017 թվականին ֆրանսիական «Mediapart» էլեկտրոնային օրաթերթը անանուն աղբյուրից ստացել է Մորենո Օկամպոյի բոլոր նամակների պատճենները։ Այս հիման վրա «Der Spiegel»-ը բացահայտել է նրան պատկանող օֆշորային հաշիվների և ընկերությունների առկայությունը։ Եվ Օկամպոն դա չի հերքել՝ բացատրելով, որ աշխատում է «օֆշորում», քանի որ Արգենտինայում հարկեր չի վճարում, քանզի 2003 թվականից այնտեղ չի բնակվում։ Այդ նույն հետաքննության շրջանակներում եվրոպական «EIC» լրագրական ցանցը հայտնել է, որ Մորենո Օկամպոն ուներ մշտական պատվիրատու Հասան Տատանակին՝ լիբիացի մագնատ, ով կասկածվում է Լիբիայում ռազմական հանցագործներին աջակցելու մեջ: 2017 թվականին «Sunday Times»-ը հայտնել է, որ ՄՔԴ-ից արտահոսված էլեկտրոնային նամակները ցույց են տվել, որ Օկամպոն ցանկանում էր դիմել կինոաստղ Անջելինա Ջոլիի և, հավանաբար, իր այն ժամանակվա ամուսնու՝ Բրեդ Փիթի օգնությանը, որպեսզի Ուգանդայի փախստական ռազմական առաջնորդ Ջոզեֆ Քոնիին գայթակղի իր հետ ընթրելու, որտեղ նրան հետո կարող էին ձերբակալել։ Այնպես որ, միջազգային արդարադատության «անբասիր» ներկայացուցչի վերաբերյալ կոմպրոմատը ավելի քան բավարար է։
Իսկ առհասարակ հայերի ցանկացած միջոցներով համաշխարհային հանրությանը «Բաքվի ցեղասպան քաղաքականության» լեգենդը պարտադրելու հայերի իտրիգները հաստատում են, որ Հայաստանն ամենևին էլ չի ձգտում հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության և հետաձգելու է այդ հնարավորությունը, և դրա համար օգտագործելով այդ թվում նաև Օկամպոյի նման կասկածելի համբավով մարդկանց: