twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Շտապ։ Արևմուտքի և Հնդկաստանի ծանր սպառազինությունը արդեն Հայաստանում է Զենքի անվերջ խմբաքանակները գալիս են Իրանի տարածքով

21 Օգոստոսի 2024 21:41

Հայաստանի ռազմականացման գործընթացը շարունակվում է արագացված տեմպերով։ Անհավանական է, բայց փաստ է. ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում «տարածքային ամբողջականության սկզբունքը» ակտիվորեն պաշտպանող Արևմուտքը ակտիվորեն հարձակողական, մահաբեր զենք է մղում՝ դեռ ոչ վաղուց Ադրբեջանի տարածքների 20%-ը օկուպացրած և մինչ հիմա իր սահմանադրությունից Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները բացառելուց հրաժարվող երկիր։ Երկիր, որը հանդիսանում է հակառուսական պատժամիջոցները շրջանցելու գլխավոր հանգույցներից մեկը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ։ Հայաստանի համար ստեղծելով ռուս-ուկրաինական պատերազմից փող աշխատելու հնարավորություն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը շտապում են զինել ամեն նոր արկ ստանալու հետ ավելի ագրեսիվ ու ռեւանշիստ դարձող Հայաստանին։ Դեպի արևմտյան բլոկը ձգտող Հնդկաստանը նույնպես ինտենսիվ մատակարարումներ է իրականացնում։ Հայկական բանակը ժամանակակից զինատեսակներով համալրելուն ակտիվորեն միացել է նաև մեր «եղբայրական» հարավային հարևան՝ Իրանը։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։

Ֆրանսիական հրետանին և հրթիռներն արդեն Հայաստանում են. Իրանի շնորհիվ

Caliber.Az-ի խմբագրության կողմից ստուգված դիվանագիտական և ռազմական աղբյուրներից ստացված բացառիկ նյութերի համաձայն, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստան են մատակարարվել՝ ֆրանսիական ժամանակակից 155 միլիմետրանոց «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանքներ ու դրանց բաղադրամասերը, ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր և «օդ-օդ» տեսակի հրթիռներ։

«CAESAR» ինքնագնաց հրետանային համակարգ

Ինչպես հայտնի է դարձել մեր խմբագրությանը, սպառազինությունը ֆրանսիական «Օրլի» օդանավակայանից ուղարկվում է իրանական «Մեհրաբադ» օդանավակայան, որտեղից իրանական «Մերաժ» ավիաընկերությունը սպառազինությունը հասցնում է անմիջապես վերջնական հասցեատերին՝ Հայաստան։

Հաստատող փաստերը, որոնց ծանոթանալու հնարավորություն է ունեցել Caliber.Az-ի խմբագրությունը՝ վկայում են այն մասին, որ այս պահին Հայաստան է առաքվել «CAESAR» ինքնագնաց հրետանային մեկ դիվիզիոն (12 միավոր): Մատակարարման մասշտաբները ավելի լավ հասկանալու համար. ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ֆրանսիական բանակն իր հաշվեկշռում ուներ ընդամենը 76 «CAESAR»: Բացի այդ, հայկական բանակն իր տրամադրության տակ է ստացել «օդ-օդ» դասի տասնյակ «R511» և «R530» հրթիռներ, 30 միավոր «ERYX» հակատանկային հրթիռներ, գերմանական արտադրության «DM32» տասնյակ ականանետեր (հայտնի է նաև որպես «բունկերֆաուստ»), ինչպես նաև «Պանցերֆաուստ 3» հակատանկային համակարգ։ Առավել ևս, Հայաստանի զինված ուժերին մատակարարվել է ֆրանսիական արտադրության շուրջ 500 մեկանգամյա օգտագործման «Apilas» ձեռքի հրթիռային նռնակ և 50 ամերիկյան «BGM71-TOW» հակատանկային հրթիռային համալիր։

«ERYX» հակատանկային հրթիռ

«Panzerfaust 3» հակատանկային համակարգ

«Apilas» միանգամյա օգտագործման ձեռքի հրթիռային նռնակ

«BGM71-TOW» հակատանկային հրթիռային համակարգ

Վերոնշյալներից մեր ուշադրությունը հատկապես գրավեցին ֆրանսիական «R511» և «R530» «օդ-օդ» դասի հրթիռները։

«Օդ-օդ» դասի «R530» հրթիռ

Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ համապատասխան մոդիֆիկացիաներ անցկացնելուց հետո, դրանք կտեղադրվեն ՀՀ ՌՕՈՒ-ի հաշվեկշռում գտնվող ժամանակակից «Սու-30 ՍՄ» կործանիչների վրա։ Այդ նույների վրա, որոնք Ռուսաստանը մատակարարել է, ինչպես խոստովանել է Նիկոլ Փաշինյանը՝ «առանց հրթիռների»։ Նման մոդիֆիկացիաների նախադեպերը Հնդկաստանում կան, և չի բացառվում, որ հարմարվողականության գործընթացը իրականացվելու է՝ արդեն համապատասխան փորձ ունեցող հնդիկ ռազմական մասնագետների կողմից։

Հայաստանի ՌՕՈւ-ի «Սու-30 ՍՄ»-ն

Վերջապես, նշենք գերմանական և ամերիկյան սպառազինության առկայությունը ռազմական մատակարարումների անվանացուցակում։ Այն Հայաստան առաքելու փաստը վկայում է այն մասին, որ Գերմանիան և ԱՄՆ-ը ֆրանսիացիներին համապատասխան թույլտվություններ են տվել՝ առանց համաձայնեցման ընթացակարգի գերմանական պանցերֆասուստները և բունկերֆաուստները, ինչպես նաև ամերիկյան «TOW»-ները չէին կարող հայտնվել հայկական բանակի տրամադրության տակ։ Այն մասին, որ ԱՄՆ-ը անմիջականորեն մասնակցում է Հայաստանի ռազմականացմանը, մենք արդեն մանրամասն հայտնել ենք։ Իսկ այսն գործընթացին գերմանացիների մասնակցությունը՝ նոր տեղեկություն է։

Հնդկական զենքերը նույնպես Հայաստանում են. և կրկին Իրանի շնորհիվ

Ադրբեջանական կողմը նաև տեղյակ է այն մասին, որ օդային ճանապարհով ֆրանսիական զենքի տեղափոխմանը զուգահեռ իրանական «Բենդեր-Աբբաս» նավահանգիստը Հնդկաստանից ընդունում է նույնպես Հայաստան հետագա տեղափոխման համար նախատեսված ռազմական բեռներ։ Ուշագրավ է նաև հետևյալ մանրամասնությունը. Հայաստան մատակարարվող ինչպես ֆրանսիական, այնպես էլ հնդկական զենքերը մասամբ պաշտոնապես հայտագրվում են, մասամբ էլ տեղափոխվում են քաղաքացիական նշանակության ապրանքների անվան տակ։ Սա, իր հերթին հանդիսանում ՝է միջազգային առևտրային իրավունքի և լոգիստիկ գործունեությունը կարգավորող միջազգային կանոնակարգերի կոպիտ խախտում։ Պարզ ասած՝ խոսքը մաքսանենգության մասին է։ Պաշտոնական և մոխրագույն մատակարարումների նման «խառը» սխեմայի նպատակն էլ հանդիսանում է՝ Հայաստանի ռազմականացման իրական մասշտաբների վերաբերյալ ադրբեջանական կողմին մոլորացնելը։ Ակնհայտ է, որ ուզում են «սյուրպրիզ» մատուցել մեզ։

Մինչ Արեւմուտքը շտապում է Երեւանին «մինչեւ ատամները» զինել, իրանցիները տեխնոլոգիաներ են գողանում

Երևանը ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի, ընդ որում դա արվում է անհավանականորեն հապճեպ։ Դրանով, իր հերթին, օգտվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ (ԻՀՊԿ) ռազմարդյունաբերական լրտեսության նպատակներով։ Ինչպես հայտնի է դարձել մեզ, «մաքսային ստուգումների» պատրվակով ֆրանսիական և հնդկական զենքերը Իրանում արհետականորեն ուշանում են։ Պատճառը, իհարկե, ոչ թե Ադրբեջանին օգնելու ցանկության մեջ է, այլ նրանում է, որ իրանցի ռազմական մասնագետները, օգտվելով բացված հնարավորությունների պատուհանից, մանրակրկիտ ուսումնասիրում են ֆրանսիական ռազմական զարգացումները, հատկապես «Nexter» ընկերության մտահղացում «CAESAR» ինքնագնաց հրանոթները։ Չէ որ մեկ այլ ժամանակ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը չէր էլ կարող երազել ճակատագրի նման նվերի մասի՜ն։ Ֆրանսիայի նյարդերը տեղի տվեցին միայն մեկ անգամ. իրանական կողմը սկսեց «CAESAR» ինքնագնաց հրանոթների մասերի լիարժեք ապամոնտաժումը, որից հետո Ֆրանսիայի դեսպանատան հատուկ ծառայությունների աշխատակիցները սկսեցին ահազանգել և պահանջել դադարեցնել այդ գործելակերպը։ Սակայն իրանական կողմը մնաց անդրդվելի. իր կարծիքով, այսպիսին է Ֆրանսիայի համար լրացուցիչ «գինը» Հայաստանին աջակցելու համար։ Փարիզը ստիպված էր կուլ տալ իրանական դառը հաբը՝ ինչ զոհաբերությունների չես դիմի հանուն «քույր» Հայաստանի։ Այնպես որ, կարող ենք հանգիստ ակնկալել, որ արևմտյան ռազմական զարգացումները շուտով ակտիվորեն կօգտագործվեն Իրանի զինված ուժերի և Մերձավոր Արևելքում իրանական բազմաթիվ վստահված անձանց կողմից:

Իսկ ի՞նչ են ասում Բաքվում.

Ինչպես նշում են ռազմադիվանագիտական շրջանակներում մեր զրուցակիցները, հայկական բանակին արևմտյան սպառազինության մատակարարումների պատմությունը պաշտոնական Բաքվի մոտ մեծ հիասթափություն է առաջացրել՝ իրանցի գործընկերների պահվածքից։

Բանավոր միշտ «ռեգիոնալիզմի» քաղաքականության և արտաքին դերակատարների մուտքը տարածաշրջան չթուլատրելու համար մարտնչող Իրանը, այսօր հանդես է գալիս՝ արևմտյան զենքի, ինչպես նաև արևմտյան լիցենզիաներով արտադրված հնդկական զենքի Հայաստան մատակարարելու տարանցիկ երկրի դերում։ Այսինքն՝ իր գործողություններով Թեհրանը ինքն է նպաստում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդմանը և Հայաստանը տարածաշրջանում արևմտյան հենակետի վերածելուն։ Արդեն չենք խոսում «մուսուլմանական համերաշխության» և «շիա եղբայրության» քաղաքականության մասին, որը, կրկին, խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական արժեքային սկզբունքն է։ Ինչպես ասում են՝ անցել ենք, տեսել ենք՝ ինչպես մեր հողերի օկուպացիայի 30-ամյա պատմության ընթացքում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ այն, որ իրանական բանակը փակել է Զանգիլանի ուղղությամբ առաջխաղացող մեր առաջավոր հատուկ ջոկատայինների ճանապարհը, նույնպես Ադրբեջանում չեն մոռացել։

Այժմ մենք հերթական անգամ դառնում ենք՝ մեր «շիա եղբայրների կողմից» 30 տարի շարունակ մոլագար համառությամբ իսլամական մշակույթի հետքերը ջնջած և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի մզկիթների ավերակներում խոզեր պահած ռևանշիստական Հայաստանին աջակցելու ականատեսներ։

Բաքվում անկեղծորեն հավատում էին, որ, հաշվի առնելով ադրբեջանա-իրանական հարաբերությունների դրական դինամիկան, կարծես թե իր ադրբեջանական ծագումով հպարտացող նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը նպաստելու է տարածաշրջանի խաղաղացմանը և, այդ թվում նաև Իրանի տարածքով արևմտյան զենքի տարանցումը դադարեցնելուն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը, Հայաստան սպառազինության տարանցման ծավալները սրընթաց աճում են։

Հայաստանի և Իրանի միջև գաղտնի գործարքը. ցավոք, կեղծիք չէ

Ցավոք սրտի, Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ անբարյացակամ քայլերի շարքը սրանով չի ավարտվում։ Մանրակրկիտ ստուգումից հետո ադրբեջանական աղբյուրները հաստատել են աղմկահարույց տեղեկությունն այն մասին, որ Իրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի գաղտնի պայմանագիր են կնքել։ Այդ մասին առաջինը հաղորդած «Iran International» պարբերականը, չի սխալվել։ Չնայած մասնավոր զրույցներում և պաշտոնական հաղորդագրություններում այս հաղորդագրության «կեղծ» բնույթի մասին իրանցի գործընկերների հավաստիացումներին՝ փաստերի և աղբյուրների ստուգումը թույլ է տալիս հիասթափեցնող եզրակացություն անել. Իրանը, համաձայնվելով Հայաստանի հետ զենքային գործարքին, որոշել է՝ հերթական անգամ փող աշխատել ադրբեջանցիների արյան վրա։ Ինչ արած, ըստ երեւույթին, որոշ երկրներ, ինչպես նաև մարդիկ, չեն փոխվում։

Վերջաբանի փոխարեն

Վերջում նշենք, որ սույն հոդվածում ներկայացված ողջ տեղեկատվությունը ունի իր փաստագրական հաստատումը։ Ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի դեպքում, Իրանի և նրա սահմաններից դուրս համապատասխան նավահանգիստներից և օդանավակայաններից բոլոր ապացույցները կհրապարակվեն համապատասխան ժամանակ:

Հայաստան արևմտյան տեսակի սպառազինության մատակարարումներով իբր «տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը վերականգնող» երկրները ոչ միայն չեն մոտեցնում խաղաղությունը Կովկասում, այլ ընդհակառակը, անխուսափելի են դարձնում հայ-ադրբեջանական արյունալի դիմակայության նոր փուլը։ Հայաստանին և Ադրբեջանին նորից հրում են արյունոտ հորձանուտը։ Այդպես էլ ռեւանշիզմից չապաքինված Հայաստանին զինելուն և զենքի տարանցման գործընթացին մասնակցող բոլոր երկրները քաղաքական և պատմական պատասխանատվության են կրելու իրենց բաժինը՝ տարածաշրջանի գալիք ողբերգությունների և հայկական պետականության ստիպողական վերացման համար։ Ըստ երևույթին, ադրբեջանական բանակը նորից ստիպված կլինի հանդես գալ վիրաբույժի և թերապևտի դերում մեկ անձի մեջ: Հաղթանակը մերն է լինելու՜։

Caliber.Az
Դիտումներ: 336

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

201
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

76
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

75
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

71
19 Նոյեմբերի 2024 18:37
5

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

69
19 Նոյեմբերի 2024 15:37
6

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

68
19 Նոյեմբերի 2024 10:33
7

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

53
20 Նոյեմբերի 2024 19:08
8

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

49
20 Նոյեմբերի 2024 12:25
9

Համայնքը մեղադրել է Եվրոպայի խորհրդին էթնիկ և կրոնական խտրականության մեջ

49
19 Նոյեմբերի 2024 17:53
10

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

48
20 Նոյեմբերի 2024 15:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading