twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ուժի հորիզոն Նախագահ Ալիևի ծրագրային թեզերը

16 Փետրվարի 2024 16:49

Փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում անցկացվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Երդումից հետո պետության ղեկավարը ներկաներին դիմեց մի ելույթով, որը որքանով բովանդակալից, այնքանով էլ զգացմունքային էր, և որն իրավամբ կարելի է անվանել ծրագրային։ Այս պատմական ելույթն ամփոփեց՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման ու ամրապնդման երկար և դժվարին ուղին, քննության, որը ադրբեջանական ժողովուրդը հանձնեց գերազանց։ Այս հոդվածում մենք կցանկանայինք անդրադառնալ նախագահ Ալիևի ելույթի քաղաքական օրակարգի մի շարք կարևոր կետերին։

Ելույթի սկզբում Ալիևը հիշեցրել է այն մասին, որ 2003 թվականին խոստացել է երկրի առջեւ դրված բոլոր խնդիրների լուծումը, իսկ 2018 թվականին խոսք էր տվել, որ օկուպացված տարածքները կազատագրվեն, իսկ Ադրբեջանի տարածքում անջատողականությանը վերջ կտրվի։ Երկուսուկես տարի անց մենք տեսանք մեծ հաղթանակը։

Մենք լիովին կիսում ենք նախագահի հպարտությունը, քանի որ սա, անշուշտ, նշանավոր ձեռքբերում է: Դա գիտակցելու համար, բավական է հիշել, թե ինչպես քաղաքական գործիչները հաճախ ի վիճակի չեն լինում կատարել ավելի պարզ խոստումներ՝ օրինակ կառուցել հիվանդանոց, այլ ոչ թե համաշխարհային հանրութան լռակյաց թողտվության պայմաններում օկուպացիայից ազատագրել տարածքի քսան տոկոսը։

Պատահական չէ, որ հիշատակելով Մեծ հաղթանակի մասին, նախագահ Ալիևը հիշեցրել է նաև այն մասին, որ պատերազմը կարող էր չլինել, եթե Հայաստանը, նրա ղեկավարությունը և նրա հետևում կանգնած ուժերը պահպանեին միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։ Ադրբեջանի խորհրդարանի՝ հաղթանակած երկրի խորհրդարանի բարձր ամբիոնից բարձրաձայն հնչեց նախատինք համաշխարհային հանրության այն մասին, որն իրեն իրավունք էր վերապահում տնօրինել աշխարհի ճակատագիրը։

Դրա հետ մեկտեղ Ալիևն անդրադարձել է նաև հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներին՝ նորից մատնանշելով այն, որ Հայաստանը, հայացք նետելով օտարերկրյա հովանավորների վրա, չէր պատրաստվում ինքնակամ կատարել կապիտուլյացիայի պայմանները, որոնց տակ նա ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ «Դրանց թվում, առաջին հերթին, եղել են Ադրբեջանի տարածքից անօրինական զինված խմբավորումների դուրս բերելու և Ադրբեջանի հիմնական մասի ու Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհային հաղորդակցությունն ապահովելու պարտավորությունները։ Բայց այդ պարտավորությունները երեք տարի այդպես էլ չեին կատարվել։ Հայաստանը, կարծես թե մոռացել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Իսկ միգուցե ինչ-որ մեկը նրանց սովորեցրել է ամենևին էլ չկատարեն այդ պարտավորությունները»,- նշել է Ալիևը։

Ներկաների և նրանց բոլորի մոտ, ովքեր եթերում են լսել ելույթը՝ մեծ ոգևորություն առաջացրեց պետության ղեկավարի ելույթն այն մասին, թե նա ինչու է փետրվարի 7-ին քվեարկելու համար ուղևորվելել Խանքենդի։ Եվ ավելի լավ կլինի, որ մենք դա չվերապատմենք մեր բառերով, այլ մեջբերենք նախագահի անմիջական խոսքը. «Ինչպես գիտեք, ես քվեարկությանը մասնակցել եմ Խանքենդիում։ Ես կարող էի քվեարկել Ադրբեջանի ցանկացած վայրում, բայց համարել եմ, որ ավելի ճիշտ կլինի դա անել Խանքենդիում։ Մեր ժողովրդի դեմ արյունալի հանցագործությունները դեռ 1980-ականների վերջին սկսվել են Խանքենդիում։ Մեր ժողովրդի ցեղասպանությունը ծրագրվել և կառավարվել է հենց այն շենքից, որտեղ ես քվեարկել եմ Խանքենդիում։ Հենց այն շենքի դիմացի հրապարակում, որտեղ ես քվեարկեցի, հայ ազգայնականները, իսկ հետո նաև հայկական պետությունը մեր դեմ առաջ քաշեցին տարածքային պահանջներ։ Հենց այդ շենքում էր դեռ խորհրդային տարիներին տեղավորվել Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու հատուկ կոմիտեն։ Բոլորը գիտեն, որ այս կոմիտեի գլխավոր նպատակն էր Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։ Հենց այնտեղ էլ, Փանահալի խանի հիմնած տեղում, մեր պատմական շրջանը գրաված սատանաները, իհարկե հարկադրաբար, հաստատեցին իրենց անկումը»։

Թվում էր, թե այս խոսքերով հանդերձ Ադրբեջանի ողջ երկար պատմությունը սեղմել և մեր սրտերում տեղավորվել է ամենապարզ էության, ատոմի, ինչ-որ հստակ բանաձևի տեսքով, որպեսզի նախագահի հաջորդ խոսքերի ժամանակ մեր ողջ էներգիան դուրս թափենք բուռն ծափահարություններով. «Իմ այնտեղ քվեարկելը, քվեաթերթիկը, որ գցեցի քվեատուփը, պարզապես քվեաթերթիկ չէր։ Սա հայ անջատողականների դագաղին խփած վերջին մեխն էր»։ Յուրաքանչյուր ադրբեջանցի այդ պահին զգաց, որ «հայ անջատողականներն» այս արտահայտության մեջ ավելին են նշանակել, քան հայ օկուպանտները, նրանք մարմնավորել էին՝ մեր փառավոր պետականության բարգավաճումը չցանկացող մութ ուժերի ողջ բազմությունը։

Անդրադառնալով ընթացիկ օրակարգին, Իլհամ Ալիևը նաև վերջ դրեց խաղաղ բանակցություններում Երևանի իբր խաղաղասեր, և Բաքվի իբր ապակառուցողական դիրքորոշման առնչությամբ հայկական կողմի մանիպուլյացիաներին։ «Մի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտոնապես ճանաչած և այդ մասին 2022 թվականի հոկտեմբերին հայտարարած պետությունը, մյուս կողմից չհրաժարվեց մեր նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից։ Այդ մասին էին վկայում նրանց հայտարարությունները, դա են ցույց տալիս նաև նրանց օրենքները, այդ թվում նաև հիմնարար օրենքը։ Միևնույն ժամանակ դա ցույց էին տալիս այն շնորհավորական նամակները, որոնք Հայաստանի ղեկավարությունը հղում էր անջատողական ուժերին։ Նրանք, ովքեր չեն ուզում սա տեսնել, ովքեր այսօր փորձում են աջակցել Հայաստանին, պետք է իմանան, որ նրանց չի հաջողվի որևէ բան թաքցնել»,- ասել է նախագահը։ Իրոք, Հայաստանի ղեկավարությունը մշտապես դիմում է Պրահայի հայտարարությանը և Ալմաթիի հռչակագրին, բացարձակապես «մոռանալով» այն փաստը, որ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը ճանաչելու մասին նրա բոլոր խոսքերի գինը՝ զրո է, քանի դեռ Հայաստանի օրենսդրությունը ոչ միայն «օրհնում» է տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, այլ նաև դրանք վերածում ազգային գաղափարի։

Առավել ևս, նախագահ Ի.Ալիևը, հակառակ տարբեր բնույթի շահարկումների, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Բաքուն Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջներ չունի, դրանով հանդերձ հավելելով, որ հայերը նույնպես պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Այս թեման Իլհամ Ալիևը շոշափել է Ադրբեջանի զինված ուժերի համակողմանի զարգացման քննարկման համատեքստում։ «Մենք ստեղծել ենք այնպիսի բանակ՝ այս գործը ապագայում ևս կշարունակվի, - որ ոչ ոք չի կարող մեզ դիպչել, չի համարձակվի դա անել նաև ապագայում։ Այս օրերին Հայաստանի կողմից նոր սադրանքին անմիջապես համարժեք պատասխան տրվեց՝ թշնամին պատժվեց։ Սա ևս մեկ ազդանշան էր նրանց և, հիմնականում, այն ուժերի համար, որոնք իրենց խրախուսում և հրահրում էին, ազդանշան այն մասին, որ ոչ ոք չի կարող կանգնել մեր դեմ»,- նշել է Ալիևը։

Նախագահի ելույթի օրակարգային ամենակարևոր կետերից մեկն է դարձել ազգային գաղափարախոսության հարցը։ Եվ այստեղ էլ Իլհամ Ալիևը հավատարիմ մնաց՝ մեր երկրում բնակվող բոլոր ժողովուրդների, բոլոր էթնիկ խմբերի համերաշխության վրա հիմնված ադրբեջանականության իդեալներին։ «Ադրբեջանականության գաղափարախոսությունն ու սկզբունքները վաղուց հաստատվել են Ադրբեջանում։ Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից մեզ թողած արժեքավոր ժառանգություններից մեկն է հանդիսանում ադրբեջանականության գաղափարախոսությունը։ Իսկ մենք, նրա հետևորդներս, մեր կողմից ամրապնդում ենք այդ դրական միտումները։ Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներն ապրում են որպես մեկ, համերաշխ ընտանիք։ Նրանք, ովքեր ուզում են քանդել մեր միասնությունը, դա չի հաջողվել և երբեք չի հաջողվի, որքան էլ ձգտեն, քանի որ մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ։ Մենք բոլորս ենք կորուստներ կրել, արյուն ենք թափել։ Մենք կրծքով մարտի գնացինք հայ զավթիչների դեմ։ Այս միասնությունը, այս համերաշխությունը և Հաղթանակի այս փառավոր պատմությունը էլ ավելի սերտորեն է միավորում Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներին»,- հուզիչ խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահը։

Անդրադառնալով միջազգային քաղաքականության հարցերին՝ Ալիևը արել է հերթական քաղաքական հայտարարություն. «Այս նոր դարաշրջանում մենք պետք է նոր հորիզոններ բացենք արտաքին քաղաքականության մեջ։ Եթե նախկինում մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծումն էր, ապա այսօր այդ հարցը, կարելի է ասել, օրակարգում չկա (այս մտքին Ալիևը դեռ կվերադառնա- Խմբ.): Հետևաբար պետք է գերակայեն մեր արտաքին քաղաքականության մյուս ուղղությունները»։ Այս խոսքերն արտացոլում են՝ տարածաշրջանի շրջանակներից դուրս իր ազդեցության ոլորտները ընդլայնելու համար բոլոր հնարավորությունները ունեցող ադրբեջանական պետականության աճող ներուժը։

Կարևորագույն ուղերձ են դարձել Ալիևի խոսքերն այն մասին, որ բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանում Ադրբեջանը ամենից շատ կհամագործակցի Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ «Սա մեզ համար առաջնահերթություն է, և ես ուզում եմ այդ մասին բացահայտ հայտարարել։ Հավանաբար, ներկայումս վարվող քաղաքականությունը դա պարզ հասկացնել է տալիս բոլորին։ Սա մեզ համար հիմնական միջազգային կազմակերպությունն է, քանի որ դա մեր ընտանիքն է։ Մենք ուրիշ ընտանիք չունենք։ Մեր ընտանիքը՝ թուրքական աշխարհն է։ Մենք պետք է միասնական ջանքերով այնպես անենք, որպեսզի Թուրքական պետությունների կազմակերպությունը դառնա գլոբալ բեմում կարևոր դերակատար և ուժի կենտրոն։ Մենք դրան կարող ենք հասնել միայն միասին»,- հստակորեն հայտարարել է Ալիևը Ադրբեջանի առաջնահերթությունների մասին։ Կցանկանայի այստեղ նշել նաև, որ հատկապես 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն է հզոր խթան դարձել թուրքական գործընկերության զարգացման նոր փուլի համար։ Եվ պետք է ենթադրել, որ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իր շահերի պաշտպանության քաղաքականության վստահ շարունակությունը, որի արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը իրականացվեցին հակաահաբեկչական միջոցառումներ և ինքնիշխանության ամբողջական վերականգնում, լրացուցիչ խթան կծառայեն՝ համերաշխության և փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ համաթուրքական մտքի հետագա էվոլուցիայի համար։

Ադրբեջանի ղեկավարը ուշադրություն է գրավել նաև՝ մեր երկրի ակտիվությունը աշխարհին հուզող խնդիրների, այդ թվում նաև կլիմայի փոփոխության լուծման վրա, հիշեցնելով այն մասին, որ մեր երկիրը հյուրընկալելու և նախագահելու է «COP29» համաժողովը։ Հարկ է նշել, որ մեր երկիրը որպես նման հեղինակավոր համաժողովի անցկացման վայր ընտրելու փաստը ինքնին արդեն վկայում է՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացման մասին։

Միջազգային քաղաքականության այլ առաջնահերթ խնդիրների թվում Ալիևը նշել է իսլամաֆոբիայի և նեոգաղութատիրության դեմ պայքարը։ «Մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցություն ցուցաբերել նրա համար, որպեսզի Երկրագնդի երեսից ամբողջությամբ ջնջել նեոգաղութատիրությունը և դրա գործոնները, որոնք ժառանգություն են մնացել այս տգեղ պատմությունից։ Եվ թող նրանք, ովքեր կանգնած են նեոգաղութատիրության գլխին՝ իմանան, որ իզուր են մեզ հետ սառը պատերազմ սկսել։ Մենք հետ չենք կանգնի, մենք երբեք պաշտպանական դիրք չենք բռնել։ Մենք համարժեք կպատասխանենք մեր դեմ ուղղված քայլերին, և նրանք, ովքեր մեր դեմ նենգ ծրագրեր են պատրաստում, վստահ եմ, որ զղջալու են»։ Այս համատեքստում արժե հասկանալ ինչպես պայքարը ֆրանսիական նեոգաղութատիրության դեմ, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի աճող դերը Գլոբալ Հարավի ընդհանուր օրակարգի ձևավորման մեջ։ Չմիավորման շարժման մեջ նախագահության (ժամկետի երկարացմամբ-խմբ.) մի քանի տարիները ամբողջ աշխարհին ցույց տվեցին այն ողջ վարչական և մտավոր ռեսուրսները, որոնց տիրապետում է մեր երկիրը, որպեսզի լինել համաշխարհային օրակարգում ամենաառաջադեմ գաղափարներն առաջ մղելու առաջնագծում:

Իր ելույթի ավարտին Ի.Ալիևը նորից վերադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Բայց ոչ թե նրա համար, որպեսզի ընդգծել դրանց կարևորությունը ապագա օրակարգի համար, այլ բոլորովին ընդհակառակ, որպեսզի փակել այդ էջը։ «Համարում եմ, որ այս հարցի նշանակությունը արհեստականորեն ուռճացվում է։ Հայաստանի հովանավորները ուզում են քննարկել այս հարցը, ուզում են իրենց ջանքերը գործադրել, իսկ դա նշանակում է,- վերմակը քաշել իրենց վրա, լինել միջնորդներ։ Նախ, միջնորդ դառնալու համար, ՝անհրաժեշտ է գոնե արտաքուստ չեզոքություն ցուցաբերել։ Մեզ հայտնի է, թե դու մտքում ինչ ունես: Բայց դու պետք է գոնե արտաքուստ պահպանես դիվանագիտական կանոնները։ Մեզ այս հարցում միջնորդ պետք չէ»։ Ալիևի այս հայտարարությունը, ի թիվս այլ բաների, բացահայտում է նաև Հայաստանին արևմուտքի աջակցության ապակառուցողական էությունը, որն իրականացվում է ոչ միայն հակառակ նրա պետական շահերի, այլ նաև երբեմն հակառակ նրա բարձրագույն ղեկավարության ցանկությունների։

«Խաղաղ պայմանագրի տեքստը նույնպես մենք ենք գրել և ուղարկել հայկական կողմին։ Եթե այսօր Հայաստանը ցանկանում է պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապա այդ պայմանագիրը կստորագրվի։ Եթե չի ցանկանում, եթե նորից անհիմն պահանջներ է ներկայացնելու մեր դեմ, ապա այդ պայմանագիրը չի ստորագրվի, բայց Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվի»,- ասել է Ալիևը։ Եվ իրոք, Երևանի կողմից Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը ծառայում է՝ գոյություն չունեցող հակամարտությունը արհեստականորեն օրակարգում պահելու նպատակին՝ տարածաշրջանում լարվածությունը արհեստականորեն սրելու նպատակով։ Ալիեւը ամբողջ աշխարհին հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը չի հանդուրժի նման անբարեխիղճ շահարկումները։ Թերևս արժե մեջբերել այն խոսքերը, որոնք նա գտել է դրա համար. «Ես արդեն ասել եմ, որ մենք առանց այդ էլ պետք է պատրաստ լինենք մեր առջև դրված մարտահրավերներին, մեր դեմ անցկացվող կեղտոտ քաղաքականությանը։ Ուստի համարում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է դուրս գա միջազգային օրակարգից։ Որովհետև բոլորը, ովքեր չեն ալարում, ուզում է զբաղվել այս հարցով։ Գնացեք զբաղվեք ձեր գործերով: Հետևաբար ես չեմ ուզում ընդհանարապես շատ ժամանակ ծախսել այս թեմայի վրա, քանի որ այն չարժե դրան»: Միանգամայն պարզ է։ Մեզ համար հարցը փակված է։ Եթե Հայաստանը չի ուզում մեզ հետ էջը շրջել, մենք միայնակ կշրջենք։

Իլհամ Ալիևի ելույթի եզրափակիչ մասը միաժամանակ հնչել է, որպես երկար ճանապարհի ամփոփում, և որպես ապագայի համար առաջ տարված բարի գործ. «Մենք մեր հարցը լուծել ենք։ Այսօր մենք գտնվու՜մ ենք Աղդամում, Ֆիզուլիում, Լաչինում, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբադլիում, Քելբեջարում, Շուշայում, Հադրութում, Խոջալիում, Աղդերեում, Ասկերանում, Խանքենդիում։ Այս նոր դարաշրջանը հաջողությամբ է սկսվում: Վստահ եմ, որ այն հաջողությամբ էլ կշարունակվի։ Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին, թող մեր ճանապարհը պարզ լինի»։

Դե ինչ, պատմությունը գրվում է մեր աչքի առաջ, իսկ մեր պատմությունը գրվում է մեր կողմից։ Նախագահ Իլհամ Ալիևը դրա համար գործադրել է բոլոր երևակայելի և աներևակայելի ջանքերը։ Եվ ադրբեջանական ժողովուրդը դա գնահատեց փետրվարի 7-ին։

Caliber.Az
Դիտումներ: 229

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ո՞վ է ռևանշիզմի սցենարներ գրում Երևանում Սկանդալային զեկույցի վերլուծություն

156
16 Դեկտեմբերի 2024 18:49
2

Հայաստան և ՀԱՊԿ. Մոսկվան գնում է կոշտ քայլերի՞ Երևանի սանձը քաշելու բավականաչափ միջոցներ կան

103
17 Դեկտեմբերի 2024 12:09
3

Պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն, Ղարաբաղ՝ 2025 թվականի պետական ​​բյուջեի երեք հիմնասյուներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը

97
17 Դեկտեմբերի 2024 16:34
4

Հայ-իսրայելական հարաբերություններ. մշտական ճգնաժամի տարեգրություն Արտյոմ Կիրպիչենկոյի տեսությունը

97
16 Դեկտեմբերի 2024 14:01
5

ՄՄ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել՝ «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններին

93
16 Դեկտեմբերի 2024 16:31
6

ANAMA. Ականների զոհ է դարձել է 382 մարդ

89
16 Դեկտեմբերի 2024 11:01
7

«Հնդկաստանը Կովկասում. Հայաստանին աջակցությունը, որպես մարտահրավեր Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին» «The Central Asia-Caucasus Analyst»-ի հոդվածը

87
17 Դեկտեմբերի 2024 17:53
8

ԱԱՀ. Հայաստանի ներկայացուցիչների պատասխանները և Ֆրանսիայի դեսպանի թվիթները չեն ոչնչացնի Ադրբեջանի մշակութային ժառանգությունը

84
16 Դեկտեմբերի 2024 12:34
9

Խառնվել են դոլարի հարցին ևս «Հին աշխարհի հիստերիկներ»

76
17 Դեկտեմբերի 2024 14:12
10

Քյանան Գուլուզադե. Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կհասնի երեք միլիոնի

71
16 Դեկտեմբերի 2024 10:24
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading